Рубрика: Նախագծեր, Սեբաստացու օրեր

Համով ցանկապատ

1498452549_ezhevika-ot-panicheskih-atak-1024x1024.jpg.pagespeed.ce.uwc3fwglyt[1]

Մոշի և ազնվամորու ցանկապատ

Մասնակիցները ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Տևողությունը՝ 30․10․19 — 15․11․19

Նախապատրաստական  փուլ․

  • մտքերի փոխանակում
  • Ծառերի ու թփերի բազմազանության և իրարից զանազանելու մասին իմացություն
  • Տարածքի ընտրություն և տեղերի պատրաստում

Նպատակն ու խնդիրները

Ուսուցման մեթոդը —  համագործակցային

Արևելյան դրոցի արևելյան հատվածի, սարալանջի արևմտյան մասը բաժանող տարածքի, երկայնքով տնկել անփուշ ազնվամորու ու մոշի տնկիներ։
Ստեղծել անվնաս՝ առանց փշերի, կանաչ ցանկապատ։
Հաջորդ տարի տարածքը դարձնել որպես տնկարան կրթահամալիրի մյուս դպրոցներում այս հատապտուղները տարածելու համար։
Տնկելուց հետո իրականացնել խնամք և ջրում

Գործունեությունը կլինի տիկին Շողիկի հետ համակարգված։

  • Կրթական պարտեզի բարեկարգում, խնամք
  • Մոշի և մորու  թփերի տնկում կրթահամալիրի  Արևելան դպրոցի- լանջերին
  • Խթանել սեր և հոգատարություն բույսերի  և շրջակա միջավայրի նկատմամբ։
  • Ծառերի, թփերի տնկում
  • Միջավայրի ձևավորում
  • Երկրագործական հմտությունների ձեռքբերում

Գործունեության ձևեր․

  • Ծանոթացում աշխատանքային գործիքներին
  • Սովորել ճիշտ օգտվել աշխատանքային գործիքներից
  • Ծառերի, ծաղիկների, թփերի խնամք
  • Ամենօրյա միջավայրի  խնամք

Անհրաժեշտ գործիքներ`

բահ, պատգարակ,փոցխ,

դույլ,

ցնցուղ,

աշխատանքային ձեռնոցներ: