Նախագծի մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք սովորողներ:
Նպատակը և խնդիրները՝
- Զարգացնել սովորողների գիտելիքները բուսաբուծությունից, ծանոթացում բույսերին
- Սերմանել սեր և հոգատարություն դեպի բույսը, դեպի շրջապատը, աճեցնել և խնամել բույսեր
- Իրականացնել աշխատանքներ նախագծի շրջանակներում
- Դասասենյակում թաղարային բույսերի աճեցում:
Ընթացքը՝
- Սովորողներին Ծանոթացնել նախագծին
- Այնուհետև այց Ջերմոց-լաբորատորիա
- Սովորողները տիկին Շողիկի օգնությամբ ստանում են անհրաժեշտ տեղեկատվություն բույսերի մասին՝ նրանց տեսակների,խնամքի ,վնասակարարության և օգտակարության մասին
- Այնուհետև տիկին Շողիկը տրամադրում է սենյակային բույսերիտարատեսակ կտրոններ՝ յուրաքանչյուր սովորողի մեկական կտրոն
- Սովորում ենք ճիշտ խնամել և աճեցնել բույսեր, ինչպես նաև հետևողականորեն խնամել: Նախագիծն այսքանով չի սահմանափակվում,այլ կրում է շարունակական բնույթ։ Յուրաքանչյուր ճամբարական պետք է խնամի իր ծաղիկը։ Արմատակալելուց հետո ամեն մի ծաղկի կտրոն պետք է տեղափոխվի իրենց ձեռքերով պատրաստված թաղարների մեջ
Արդյունքը՝
- Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում: