Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների մի խմբով այցելեցինք տիկին Շողիկի դրախտավայր։ Որը լեցուն է տարատեսակ սենյակային բույսերով։ Այնտեղ իրենց բնակությունն են հաստատել ոչ միայն բույսերը աjլև կենդանիներն ու թռչյունները։ Մեկ ժամը բավական չէ այդ ամենը վայելելու համար։ Դե իհարկե չեմ կարծում, որ առանց տիկին Շողիկի այդ ամենը նույն կերպ կդիտվեր։ Իր շնորհիվ է ձևավորվել այդ ջերմությունն ու ներդաշնակությունը ։ Տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց ծաղիկների և բույսերի սերմնատեսակներին,այնուհետև իր հետ միասին կատարեցինք խորդենու և գայլառձիայի հասունացած սերմերի սերմնահավաք քոլեջի ծաղկանոցից ( ի դեպ տիար Բլեյանը այդ օրը ծաղկանոցը կոչեց <<Ծաղկոց>>)։Որից հետո գայլարձիայի սերմերը ցանեցինք տ․Շողիկի կողմից պարարտացված հողի մեջ,որն իր մեջ պարունակում էր հրաբխային ապակի(պեռլիտ),որը նպաստում է բույսերի արագ և արդյունավետ աճին։Ցանելուց հետո այն տարանք մեզ հետ դասասենյակներ՝ խնամելու նպատակով։Երբ արդեն ծիլերը դուրս գան սովորող ճամբարականների հետ միասին կտեղափոխենք և կտնկենք հատկացված վայրում։ Մեր գործընթացը իրականացրեցինք նախագծին համապատասխան ։