Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարն այս շաբաթ հեծանվավարություն էր։ Սիրում եմ հեծանիվ վարել ,բայց այդքան էլ հմուտ վարող չեմ։ Առավոտից մտքերի մեջ էի․հանկարծ չընկնեմ,վնասվածքներ չստանամ։Բայց, երբ խմբով հավաքվեցինք,ընտրեցինք մեր հեծանիվները և առաջ ընթացանք, վախս գնալով փարատվեց։ Իհարկե, Արմինե Թոփչյանի դերը մեծ էր այդ գործում։ Իրեն հետևելով ավելի վստահ ես սլանում։ Ընկեր Արմինեն նախատեսել էր մեզ համար հետևյալ հեծանվաուղին՝ Մայր դպրոց -> Մեդիա կենտրոն -> Հյուսիսային դպրոց -> Արևելյան դպրոց –> Մայր դպրոց։Մեր ուղին և՛ վերելքներով էր և՛ վայրէջքներով։ Այնպես էի շիկնել, կարծես մեծ պայքարի մեջ էի ես հեծանվի հետ։ Վերջում հասկացա , որ ես հաղթահարեցի և հաղթանակած դուրս եկա այդ մենամարտում։ Լավ թիմ էր հավաքվել,բոլորն էլ մինչև վերջ պայքարեցին և առաջ շարժվեցին։ Սեմինարը շատ հետաքրքիր ընթացք ունեցավ։ Շնորհակալություն ընկեր Արմինեին, որ հնարավորություն տվեց ևս մեկ անգամ զգալ, որ բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի են։ Ընդամենը պետք է համարձակություն և առաջ շարժվելու ձգտում։
Լուսանկարները ՝ Արմինե Թոփչյանի