Ավետ Ավետյան

Լաուրա Պետրոսյան

Գրիգ Աբրահամյան

Միքայել Մարինո Անտոնիո

Հենրի Բաղրամյան

Էրիկ Բեգլարյան

Մարիա Տեր -Մարգարյան

Էդվին Հարությունյան, Արման Հարությունյան
Գրիգոր Գրիգորյան

Նատալի Գալստյան

Արսեն Մկրտչյան

Ավետ Ավետյան
Լաուրա Պետրոսյան
Գրիգ Աբրահամյան
Միքայել Մարինո Անտոնիո
Հենրի Բաղրամյան
Էրիկ Բեգլարյան
Մարիա Տեր -Մարգարյան
Էդվին Հարությունյան, Արման Հարությունյան
Գրիգոր Գրիգորյան
Նատալի Գալստյան
Արսեն Մկրտչյան
Վանեսսա Զեյնալյան
Նատալի Գալստյան
Գրիգոր Գրիգորյան
Ավետ Ավետյան
Նարեկ Գառնիկյան
Գրիգ Աբրահամյան
Արսեն Մկրտչյան
Մարիա Տեր — Մարգարյան
Արման Հարությունյան, Էդվին Հարությունյան
Լիլի Ալեքսանյան
Միքայել Մարինո Անտոնիո
Հեռավար առցանց կրթության շրջանակներում կիրականացնենք շախմատ, տեխնոլոգիական գործունեություն, նկարչական գործունեություն , Արևելյան 2/4 դասարանի սովորողների հետ
Չորեքշաբթի — 21․10
Տեխնոլոգիական գործունեություն
Աշնանային գույնզգույն տերևներով տեխնոլոգիական աշխատանք։
Ընտրված տեխնոլոգիական աշխատանքների հիմնական թեման Աշունն(Ոսկե աշուն) է , իր բազմներանգ գույներով, տերևներով, մրգերով, բնությամբ։
Այս աշխատանքը հնարավորություն կտա սովորողներին հավաքել, հետազոտել, զննել աշնան գույնզգույն և բազմազան տերևներ։ Պատկերացում կազմել գույների համադրության , ներդաշնակության, դրանց ճիշտ ընտրության վերաբերյալ։
Մատների մոտորիկան զարգացնելու համար արդեն զգուշորեն և խնամքով ընտրված տերևները սոսնձի օգնությամբ փակցնել սպիտակ թղթին։ Այնուհետև մկրատի օգնությամբ ուևվագծելով կտրել , ստանալ տերևի կոնտուր։ պատրաստի պատկերը դնել սպիտակ թղթի վրա,մատիտի օգնությամբ ուրվագծել,ստանալով տերևի պատկեր։ այնուհետև տերևի գույներին համապատասխան ընտրել մատիտներ կամ ջրաներկ և ներկել մեր տերևի պատրաստի պատկերը։
Հինգշաբթի — 22․10
Շախմատ՝ տեսադաս
Կիրականացնենք տեսադաս,որի ընթացքում կսովորենք խաղաքարերի անունները, քայլերը և այլն։ Որպես ուղեկից կարող եք անցնել Youtube — յան հղմամբ։
Ուրբաթ 23․10
Նկարչական գործունեություն
A4 ֆորմատի սպիտակ թուղթը գծամատիտի օգնությամբ բաժանում ենք երկու մասի։ վերևի հատվածում պատկերում ենք ցերեկը՝ արև, ամպեր, ցերեկվա ողջ գեղեցկությունը։ Իսկ արդեն ներքևում կպատկերեք գիշերը իր շողշողացող աստղերով, կաթնագույն լուսնով։ Այն ամենը ինչ ձեզ պատկերավոր երևում և գրավում է գիշերվա մեջ։
Պատրաստի աշխատանքների հրապարակումը փաթեթով ՝ իմ բլոգում։
Սեպտեմբերի 15
13։35-14։00-Հանգստի ժամ
14։00-14։15- Ծանոթացում-
14։20-14։40- Ճաշ
14։50-15։30- մարզական խաղեր
15։35-16։15-նկարչական պլեներ-
16։15-16։30-Խմբասենյակի դասավորում
16։30-17։00- Ճանապարհում
Սեպտեմբերի 16
13։35։14։00-Հանգստի, խաղի ժամ
14։00-14։40- Կավագործություն բակում-« Ես» ուսումնական նախագիծ
14։50-15։10- Ճաշ
15։30- 16։10—
16։15-16։30-Խմբասենյակի դասավորում
16։30-17։00- Ճամբարականների ճանապարհում
Սեպտեմբերի 17
13։35-14։00- Խաղի, հանգստի ժամ
14։00։15։00-
15։00։15։10- Ճաշ
15։20-16։10- Զգայական խաղեր
16։15։16։30-Խմբասենյակի դասավորում
16։30-17։00- Ճանապարհում
Սեպտեմբերի 18
13։35։14։00- Հանգստի, խաղի ժամ
14։00։14։40- Ընթերցանություն բակում
14։50-15։10- Ճաշ
15։20-16։10- Ռադիոնյութի պատրաստում
16։15- Խմբասենյակի դասավորում
16։30-17։00- Ճանապարհում
Արտակարգ ճամբարի շրջանակներում այս շաբաթ կրկին այցելեցինք Ուսումնական ագարակ։ Ճամբարականների մոտ ոգևորությունը շատ մեծ էր։ Կերակրեցինք ձիերին և խնամեցինք։ Ճամբարականները սիրով, հերթով խնամեցին, մաքրեցին <<Գեներալին>>։ Ագարակում հետաքրքիր ժամանակ անցկացրինք, որից հետո շտապեցինք Արևելյան դպրոց լողավազանում մի լավ զովանալու։
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի
Ժամանակահատվածը՝ 17․07․2020
Ժամը՝ 13:00 -14:30
Մասնակիցներ՝
Արևելյան դպրոցի Արտակարգ ճամբարի ճամբարականներ:
Նպատակը և խնդիրները՝
Ընդհանուր ծանոթացում ուսումնական ագարակին
Ձիերի խնամք, կերակրում
Սովորել ձիավարության անվտանգության կանոնները։
Ձիավարություն
Անհրաժեշտ նյութեր՝
Փոխնորդ հագուստ, ռետինե ձեռնոցներ, գլխարկ։
Ձիերին կերակրելու համար ՝ գազար,խնձոր,շաքար
Ընթացք՝
Քայլքով ուղևորվում ենք Ուսումնական ագարակ։ Ընկեր Էդմոնի ուղեկցությամբ,շրջում ենք ագարակում։ Ծանոթանում տարածքի և այնտեղ բնակություն հաստատած գենդանիների հետ։ Զրուցում նրանց տեսակների,առանձնահատկությունների մասին։ Որից հետո իրականացնում ենք ձիերի խնամք և կերակրում։Այդ ամենից հետո Ընկեր Էդմոնի օգնությամբ փորձում ձիավարել։
Արդյունք՝
Ֆոտոպատումների և տեսանյութերի տեսքով հրապարակում սովորողների և իմ բլոգներում։
Հերթական օրը մեզ մոտ կրկին անցավ հագեցած և հետաքրքիր, լող, մարզվել, խաղալ, սնվել, երգել։ Այդ ամենին գումարվեց նաև կավագործությունը։ Այս անգամ կրկին այցելեցինք Մայր դպրոց, քանդակագործության փառատոնային պուրակ, աշխատեցինք Ընկեր Թամարի հետ։ Մեր նոր ճամբարականները կավից տարբեր իրեր ստեղծեցին, իսկ մյուսները աշխատեցին իրենց արդեն չորացած աշխատանքների հետ՝ շուշաթղթեդցին, ներկեցին և պատրաստ է ցուցադրման։ Շատ սիրով աշխատեցին, ես էլ նրանց հետ, այմքան էինք խորասուզվել, որ մոռացել էինք ժամանակի մասին։