Рубрика: Ճամփորդությոուններ

Թեժառույք

20190929_125138

Ուրախ տրամադրությամբ և մեծ սպասելիքներով ճամփա ընկանք դեպի Թեժառույք։ Երեխաները անհամբեր սպասում էին թե, երբ ենք հասնելու տեղ։ Ոգևորված էին բոլորը։ Քանի որ բացի բարձունք հաղթահարելուց, իրենց առջև դրված էին խնդիրրներ։ Վերջապես տեղ հասանք,որտեղ մեզ էր սպասում դասվար Արմինե Մովսիսյանի հորաքույրը՝Սուսան տատին, բռով ընդեղենը ձեռքին։ Իր ջերմ զրույցներով նա մեզ ուղեկից եղավ ամբողջ քայլքի ընթացքում։                                                         Հասուն մարդու նման խիզախ ու խրոխտ քայլերով առաջ էին ընդանում առաջ,իսկապես հաղթահարելով բարձունքը։ Երեխաների ոգևորությունը այնքան  մեծ էր, որ չէին ցանկանում հեռանալ այնտեղից։                                                                                                                            Ինձ համար նույնպես բացահայտում էր Թեժառույքը։ Բնությունն աննկարագրելի գեղեցիկ էր,էլ չեմ խոսում վանքի մասին։  Վանքն իր մեջ անասելի ուժ ու զորություն ուներ։

Վայրէջքից հետո մենք հյուրընկալեցինք  ամուսիններ Մեխակ պապիկին ու Սուսան տատիկին, հատուկ մեզ համար  պատրաստված փռի կարտոֆիլը համտեսելու համար։ Այնքան սեր ու ջերմություն կար իրենց մեջ, որ նրանց չսիրել անհնար էր։ Հատուկ շնորհակալություն իրենց այդչափ մարդ լինելու համար։

Պատումի մասին ավելի պատկերավոր, ստորև լուսանկարներով․