Рубрика: Ճամփորդությոուններ, Նախագծեր, երկարացված օրվա կազմակերպում

Ձիավարություն

20200213_160425

Երկարացված օրվա շրջանակներում այցելեցինք Ուսումնական ագարակ։ Ճանապարհին զրուցեցինք,կենդանիների տեսակների,նրանց հետ ճիշտ շփման ձևերի մասին։ Երբ հասանք ագարակ ընկեր Էդմոնը  մեզ ծանոթացրեց բնակություն հաստատած կենդանիների հետ։ Այնուհետև անվտանգության կանոններին ծանոթանալուց հետո ձիավարեցինք։ Ինչպես որ երեխաներն էին ասում <<ընկեր Մաշան>> -ձիուկի անունն է,շատ սիրալիր էր և համբերատար։ Ձիավարելուց հետո երեխաններն իրենց ձեռքով կերակրեցին Մաշային  և չորքոտանի մյուս բնակիչներին։  Շնորհակալություն ընկեր Էդմոնին և մյուս աշխատակիցներին՝ մեզ սիրով ընդունելու և օգնելու համար ։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Ճամփորդությոուններ, Նախագծեր

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանում

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում նախատեսված նախագծով այցելեցինք «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ զննում էին ամեն մի քանդակը։ Նրանք այնքան ուշադիր և հետաքրքրությամբ էին լսում թանգարանի աշխատակցի պատմությունը,քանդակագործի վերաբերյալ, ինչպես կանեին մեծահասակները։ Ոգևորությունը մեծ էր,այնքան,որ չէին ուզում հեռանալ։

Рубрика: Ճամփորդությոուններ, Նախագծեր

Թանգարանային այց

Վայր՝ Տեր-Ղազարյանների միկրոարվեստ-թանգարան
Օր՝ հունվարի 29
Ժամ՝ 11։00-12։00
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի «Արձագանք» ջոկատ

Նպատակ՝

  • Միկրոարվեստի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում
  • Թանգարանային մշակույթի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում

Ուսումնական գործունեության ոլորտները

  • Տեխնոլոգիական գործունեություն
  • ՏՀՏ

  Անհարժեշտ գործիքներ

Տեսա-ֆոտո նկարահանող սարքեր

  Մասնակիցների ցանկ

1․ Աբրահամյան Արսեն
2․ Աբրահամյան Սուրեն
3․ Աղասարյան Լեո
4․ Ամիրյան Րաֆֆի
5․ Բաբայան Ալեքս
6․ Գասպարյան Ալեքս
7․ Գևորգյան Լուիզա
8․ Գրիգորյան Արսեն
9․ Դանղյան Ալինա
10․ Դուզդաբանյան Եվա
11․ Թանաշյան Գաբրիելա
12․ Խաչատրյան Միլա
13․Հայրիյան Մարինա
14․ Հարությունյան Նատալի
15․ Հինյան Քրիստ
16․Հովհաննիսյան Ալեքս
17․ Ղազարյան Վահե
18․ Մարտիրոսյան Արամ
19․ Մնացականյան Մհեր
20․ Ներսիսյան Մարիամ
21․ Ոսկանյան Աննա
22․ Պապոյան Արտաշես
23․ Ուլիխանյան Հարություն
24․ Սարգսյան Մարիա
25․Օհանջանյան Մանե
26․ Մովսիսյան Արմինե ՝ դասվար
27․ Մանուկյան  Արմինե՝ երկարացված օրվա կազմակերպիչ

Վարորդ/մեքենա
Արամ Հարությունյան (հեռ.՝077 74 76 55)
Մեքենա՝ 35 QP 464

Ամփոփումը՝ սովորողների, դասվարի բլոգում։

Նախագիծը Արմինե Մովսիսյանի

Ամփոփում՝

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանում

Рубрика: Без рубрики, Ճամփորդությոուններ, Նախագծեր

Մարտահրավեր սահցադաշտին

Ձմեռային մարզական ստուգատեսին ընդառաջ Արմինե Մովսիսյանի և 3-3  դասարանի հետ այցելեցինք Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց։Երեխաները և մենք պայքարում էինք սառցադաշտի դեմ։ Արդյունքում հաղթահարեցինք և հաղթանակեցինք ։ Ամեն բան հիանալի էր։

Ավելին տեսանյութում

 

Рубрика: Без рубрики, Ճամփորդությոուններ

Ձմեռային մարզական ստուգատեսը Ջրվեժ անտառապարկում

20200115_115958

Ձմեռային մարզական ստուգատեսի շրջանակներում ճանապարհվեցինք դեպի <<Ջրվեժ Անտառապարկ>>։ Երեխաների ոգևորությունը սահման չուներ։ Արևոտ, ջերմ, ձնառատ էլ ինչ է պետք,օրն հաջողված համարելու։ Սահեցինք սահնակներով, ձնագնդի խաղացինք։Վայելեցինք ամեն մի վարկըանը։

Ձմռան տաքուկ օրը վայելելուց հետո վերադարձի ճանապարհին մի փոքր շեղվեցինք,չմերժելով աշակերտ Քրիստի հրավերի առաջարկը,և գնացինք իրենց տուն։

Это слайд-шоу требует JavaScript.

 

Рубрика: Ճամփորդությոուններ

Աշնան գույների հետքերով` դեպի Ջրվեժ անտառապարկ

Աշնանային գեղեցիկ գույներով  դիմավորեց մեզ Ջրվեժ Անտառապարկը։ Եղանակը սառն էր, բայց դա մեզ չխանգարեց վայելելու բնությունը։ Երեխաները շատ ոգևորված էին և չէին ցանկանում վերադառնալ գեղատեսիլ անտառապարկից։ Մեր քայլքին էր միացել նաև խելացի ու ընկերասեր մայրիկ շունը ,որը մինչև վերջին պահը ուղեկցեց մեզ։Երեխաները շատ ուրախացան շանը տեսնելով, բացի Գաբրիելայից։  Նա  վախենում էր շնից, և դասվար՝ Արմինե Մովսիսյանը  ստիպված էր ժամանակ առ ժամանակ նրան գրկած տանել ։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Ճամփորդությոուններ

Թեժառույք

20190929_125138

Ուրախ տրամադրությամբ և մեծ սպասելիքներով ճամփա ընկանք դեպի Թեժառույք։ Երեխաները անհամբեր սպասում էին թե, երբ ենք հասնելու տեղ։ Ոգևորված էին բոլորը։ Քանի որ բացի բարձունք հաղթահարելուց, իրենց առջև դրված էին խնդիրրներ։ Վերջապես տեղ հասանք,որտեղ մեզ էր սպասում դասվար Արմինե Մովսիսյանի հորաքույրը՝Սուսան տատին, բռով ընդեղենը ձեռքին։ Իր ջերմ զրույցներով նա մեզ ուղեկից եղավ ամբողջ քայլքի ընթացքում։                                                         Հասուն մարդու նման խիզախ ու խրոխտ քայլերով առաջ էին ընդանում առաջ,իսկապես հաղթահարելով բարձունքը։ Երեխաների ոգևորությունը այնքան  մեծ էր, որ չէին ցանկանում հեռանալ այնտեղից։                                                                                                                            Ինձ համար նույնպես բացահայտում էր Թեժառույքը։ Բնությունն աննկարագրելի գեղեցիկ էր,էլ չեմ խոսում վանքի մասին։  Վանքն իր մեջ անասելի ուժ ու զորություն ուներ։

Վայրէջքից հետո մենք հյուրընկալեցինք  ամուսիններ Մեխակ պապիկին ու Սուսան տատիկին, հատուկ մեզ համար  պատրաստված փռի կարտոֆիլը համտեսելու համար։ Այնքան սեր ու ջերմություն կար իրենց մեջ, որ նրանց չսիրել անհնար էր։ Հատուկ շնորհակալություն իրենց այդչափ մարդ լինելու համար։

Պատումի մասին ավելի պատկերավոր, ստորև լուսանկարներով․

 

Рубрика: Ճամփորդությոուններ

Դեպի Արատես

69793688_385447202354098_2399389492864614400_n

Ինձ համար Արատեսը բացահայտում էր։ Երբևէ չէի լսել նրա գոյության մասին։ Մինչ ուղևորվելը մտորումների մեջ էի,որ գնում եմ ․ բայց չգիտեմ ուր,ի՞նչպիսի  վայր է,հետաքրքիր է թե՞ ոչ։ Եվ այդ մտատանջող հարցերիս պատասխանը դեռ ուղևորության ընթացքում, հասցրեցի լրացնել, ընդհանուր համացանցային տեղեկություններով։ Հրաշալի ինֆորմացիա հավաքեցի ու  արդեն անհամբեր էի։ Դեպի նա, ճանապարհը  գերեց իր բազմազան ու բազմագույն բնությամբ։

69894524_384140802484738_7543764233247260672_n

Կանգ առանք Տիգրանաշենի ոլորաններին, որից բացվող համայնապատկերը հիասքանչ էր։Հետո ուղևորվեցինք Զանգակատուն գյուղ՝ Պարույր Սևակի հայրական տուն։Անսպասելի հայտնվեցինք փակ դռան առջև։ Դա մեզ չխանգարեց, որ Մի կերպ սողոսկենք  ներս ու վայելենք այգու սալորն ու անմահական խնձորը,  անգամ , ասմունքենք Սևակի ստեղծագործություններից։Ցանկությունը մեծ էր ՝ երկար մնալու,բայց ճանապարհը մեզ էր սպասում։

 

Հաջորդիվ, կանգ առանք  Նորավանքում։Ամեն  քար  ու խաչքար այնքան գեղեցիկ էին և խորհրդավոր,որ այդ ամենից կտրվելը չափազանց դժվար  էր։ Հասկացա ՛,որ գնալով հիացմունքս ու զարմանքս ավելի ու ավելի են մեծանում։

Ուղևորությունը շարունակեցինք և հասանք Եղեգիս գյուղ՝ Զորաց եկեղեցի։ Ձորի պռնկին կանգնած, զորավոր ու խորհրդավոր մեզ էր սպասում։ Հիացանք,զորացանք և շարժվեցինք դեպի Արատես։ Читать далее «Դեպի Արատես»

Рубрика: Без рубрики, Ճամփորդությոուններ

Գիտելիքի օրը Արագածի բարձունքին

Այս օրը կարող եմ հստակ ասել, որ իմ կյանքի ամենահիշվող օրերից մեկն էր․ օրը կիրակի, գիտելիքի օր, բայց մենք՝ Արագածի բարձունքին կանգնած։ Մի պահ քեզ բոլորից բարձր ես զգում, ասես ամբողջ աշխարհն է ոտքերիդ տակ ու այդ տրամադրությունը շարունակվեց մինչ երեկո։ Այդ օրը առանձնահատուկ տեղ գտավ իմ սրտում ու իմ հիշողության մեջ իր տված յուրօրինակ զգացողությունների ու անհավանական պահերի համար։