Մասնակիցներ` Արևելյան դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ
Ժամանակահատվածը` հոկտեմբեր-նոյեմբեր
Նպատակը՝ Ձեռք բերել տեխնոլոգիական հմտություններ։ Կատարել ճիշտ գունաբաժանում և գույնի ընտրություն։
Խնդիրները՝
- Երևակայության զարգացում
- Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում և կիրառում
- Գունաբաժանման միջոցով ճաշակի ձևավորում
Ընթացքը՝
Քարերի օգնությամբ պատրաստել գեղեցիկ պատկերազարդմամբ հուշանվերներ(սառնարանի մագնիսներ) դասավանդող անձնակազմի համար
Անհրաժեշտ նյութեր՝
- Հարթ,ողորկ քարեր
- Ներկեր
- Լաք
- Մագնիսներ
- կտոր
- թել
- հայկական զարդանախշով տիսմա
Պատրաստման եղանակը՝
- Նախապես մաքրված քարերի վրա ներկերի օգնությամբ նկարազարդել,թողնել չորանա։
- Լաքապատել,թողնել չորանա։
- Քարի հետնամասում սոսնձի օգնությամբ ամրացնել մագնիսները։
- Գունավոր թղթերից պատրաստել ծրարներ
- Ծրարների վրա կրկին գունավոր թղթերով ապլիկացիաներ անել, Սեբաստացու օրերին համահունչ
- Պատրաստի սառնարանային մագնիսները կտորից պատրաստված բոխչաների մեջ և նվիրել դասավանդողներին։
Երկարացված օրվա ճամբարականները Սեբաստացու օրերին նվիրված իրենց ձեռքի աշխատանքներով մնայուն և գեղեցիկ հուշանվեր կփոխանցեն իրենց դասավանդողներին։ Այդ ամենը ֆոտոպատումների և տեսանյութերի միջոցով կլուսաբանեն իրենց բլոգներում։