Նախագծի մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք սովորողներ:
Նպատակը և խնդիրները՝
- Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
- Բացահայտել նոր մարզական խաղեր:
- նպատակասլացության , ստրատեգիայի, ժամանակի զգացողության ձևավորում
Անհրաժեշտ պարագաները՝
- Գնդակներ
- Օղակներ
- Բուլավաներ
- հեծանիվներ
- պարաններ
Ընթացքը՝
Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ նրանց օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական հետաքրքրությունները:
Մարզական խաղերի իրականացման նկարագրություն
Խաղերի իրականացման ընթացքում ճամբարականները բաժանվում են երկու խմբի
- Յուրաքանչյուր շարքի մասնակից պետք է իր առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին:Այնուհետև վազելով հասնեն ձեռքով հպվենշարքում իրենից ետկանգնած մասնակցին և անցնեն շարքի վերջ։ Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
- Յուրաքանչյուր խմբի մասնակից պարան խաղալով գնում հասնում է նշված եզրագծին պարանը թողնում է այնտեղ։ Այնտեղից հեծանիվը վարելով գալիս հասնում է իր խմբին։ Հաջորդ մասնակիցը նույն սկզբունքով հեծանիվը վարելով գնում հասնում է եզրագծին պարանը խաղալով հետ գալիս։ Հաղթում է այն խումբը,որը ճշգրիտ կկատարի ներկայացված պահանջները։
- Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին՝ արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:
- Յուրաքանչյուր խմբին հատկացվում է մեկական գնդակ։ Գնդակը վարելով մասնակիցը զիգզագաձև անցնում է իրարից որոշ հեռավորության վրա դրված բուլավաների կողքով,հասնում սրջագծին բռնում գնդակը և վերադառնում իր խմբի վերջ։ Այնուհետև գնդակը գլխավերևով փոխանցումներով տալիս են շարքի առջևում կանգնած մասնակցին, և այդպես շարունակ։