Месяц: Октябрь 2019
Համով ցանկապատ
Մոշի և ազնվամորու ցանկապատ
Մասնակիցները ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ
Տևողությունը՝ 30․10․19 — 15․11․19
Նախապատրաստական փուլ․
- մտքերի փոխանակում
- Ծառերի ու թփերի բազմազանության և իրարից զանազանելու մասին իմացություն
- Տարածքի ընտրություն և տեղերի պատրաստում
Նպատակն ու խնդիրները
Ուսուցման մեթոդը — համագործակցային
Արևելյան դրոցի արևելյան հատվածի, սարալանջի արևմտյան մասը բաժանող տարածքի, երկայնքով տնկել անփուշ ազնվամորու ու մոշի տնկիներ։
Ստեղծել անվնաս՝ առանց փշերի, կանաչ ցանկապատ։
Հաջորդ տարի տարածքը դարձնել որպես տնկարան կրթահամալիրի մյուս դպրոցներում այս հատապտուղները տարածելու համար։
Տնկելուց հետո իրականացնել խնամք և ջրում
Գործունեությունը կլինի տիկին Շողիկի հետ համակարգված։
- Կրթական պարտեզի բարեկարգում, խնամք
- Մոշի և մորու թփերի տնկում կրթահամալիրի Արևելան դպրոցի- լանջերին
- Խթանել սեր և հոգատարություն բույսերի և շրջակա միջավայրի նկատմամբ։
- Ծառերի, թփերի տնկում
- Միջավայրի ձևավորում
- Երկրագործական հմտությունների ձեռքբերում
Գործունեության ձևեր․
- Ծանոթացում աշխատանքային գործիքներին
- Սովորել ճիշտ օգտվել աշխատանքային գործիքներից
- Ծառերի, ծաղիկների, թփերի խնամք
- Ամենօրյա միջավայրի խնամք
Անհրաժեշտ գործիքներ`
բահ, պատգարակ,փոցխ,
դույլ,
ցնցուղ,
աշխատանքային ձեռնոցներ:
Մանկավարժական ճամբար՝ օր առաջին։
Օրը սկսվեց Արևելյան դպրոցում 5 տարեկանների հետ ընդհանուր պարապմունքով․Որից հետո զբաղվեցինք դասասենյակների մաքրման և դասավորման աշխատանքներով ։
Ընդմիջումից հետո օրն ավելի հետաքրքիր գույներով լցվեց։Անհատական, խմբային նախաձեռնություններից ընտրել էի Քոլեջի կարուձևի ուսումնաարտադրական արհեստանոցում բատիկի հանգույցի տեխնիկայով շարֆերի պատրաստումը։ Մերի Խանջյանի օգնությամբ յուրաքանչյուրս անհատական շիֆոնե կտորների վրա հետաքրքիր գունային համադրություններով բատիկի հանգույցների տեխնիկայով ներկեցինք։։Ընթացքը շատ հետաքրքիր էր ։ Թե ինչ ստացվեց արդյունքում,կիմանանք ներկի չորացումից հետո։ Անհամբերությամբ սպասում եմ այդ պահին։ Մեր ձեռքով պատրաստված շարֆերը կցուցադրվեն Սեբաստացու օրերին կայանալիք ցուցահանդես-վաճառքին։
Իսկ Մարմարյա սրահում ընդհանուր պարապմունքի ընթացքում ստորագրվեց համաձայնագիր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ԱրԱվես ՀԿ-ի միջև:Ներկա էին նաև տարբեր լրատվամիջոցների լրագրողներ։
Անհատական աշխատաժամանակ. 28.10-19-01.11․19
Անհատական աշխատաժամանակ. 28.10.19-01.11․19
09:00-09։30՝ Ընդհանուր պարապմունք Արևելյան դպրոցում․ կրթահամալիրի տոնի պատրաստություն
09։30-10։30՝ Կրթահամալիրի տոնի նորամուտների պատրաստության աշխատանք
10։30-11։30՝ Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք
11։30-12։30՝ Ուսումնական նախագիծ ուսումնական կենտրոնում
12:30-13։00՝ Ընդմիջում
13։00-14։00՝ Ուսումնական պարապմունքներ նախագծային խմբերով, անհատական, խմբային նախաձեռնություններով
14։00-14։30՝ Ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
14։30-ից՝ Աշխատանք ըստ անհատական պլանի
Արևածաղիկ
Ըստ նշված նախագծի, շարունակական աշխատեցինք և ստացանք գեղեցիկ,տեխնոլոգիական աշխատանք։ Ի զարմանս ինձ երկարացված օրվա ճամբարականներն անտրտունջ աշխատեցին։
Արդյունքը նկարներում
Աշնանային գույներով։
Գույների ներդաշնակություն
Համբերատար և սիրով աշխատեցինք միասին ժամանակատար նախագծի շուրջ։ Զարգացնելով ավելի համբերատար լինելու, նուրբ ու սիրով աշխատանք ստանալը։
Աշխատանքն իրականացվում է հետևյալ նախագծով։
Աշնանային գույներով։ Ուսումնական նախագիծ
Վերջնական արդյունքը կրկին կլինի ֆոտոպատումներով։
Սեբաստացու օրերին ընդառաջ Քարանկարչություն ուսումնական նախագիծ
Մասնակիցներ` Արևելյան դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ
Ժամանակահատվածը` հոկտեմբեր-նոյեմբեր
Նպատակը՝ Ձեռք բերել տեխնոլոգիական հմտություններ։ Կատարել ճիշտ գունաբաժանում և գույնի ընտրություն։
Խնդիրները՝
- Երևակայության զարգացում
- Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում և կիրառում
- Գունաբաժանման միջոցով ճաշակի ձևավորում
Ընթացքը՝
Քարերի օգնությամբ պատրաստել գեղեցիկ պատկերազարդմամբ հուշանվերներ(սառնարանի մագնիսներ) դասավանդող անձնակազմի համար
Անհրաժեշտ նյութեր՝
- Հարթ,ողորկ քարեր
- Ներկեր
- Լաք
- Մագնիսներ
- կտոր
- թել
- հայկական զարդանախշով տիսմա
Պատրաստման եղանակը՝
- Նախապես մաքրված քարերի վրա ներկերի օգնությամբ նկարազարդել,թողնել չորանա։
- Լաքապատել,թողնել չորանա։
- Քարի հետնամասում սոսնձի օգնությամբ ամրացնել մագնիսները։
- Գունավոր թղթերից պատրաստել ծրարներ
- Ծրարների վրա կրկին գունավոր թղթերով ապլիկացիաներ անել, Սեբաստացու օրերին համահունչ
- Պատրաստի սառնարանային մագնիսները կտորից պատրաստված բոխչաների մեջ և նվիրել դասավանդողներին։
Երկարացված օրվա ճամբարականները Սեբաստացու օրերին նվիրված իրենց ձեռքի աշխատանքներով մնայուն և գեղեցիկ հուշանվեր կփոխանցեն իրենց դասավանդողներին։ Այդ ամենը ֆոտոպատումների և տեսանյութերի միջոցով կլուսաբանեն իրենց բլոգներում։
Ճկուն հմտությունները՝ կրթական թիրախ
Աշխատակարգ 21.10 — 25.10
Երկուշաբթի
13:30 – 13։45 ճամբարականների ընդունում և հաշվառում
13:45 – 14։00 հանգիստ
14:00 – 14:45 ճաշ
14:50 — 15:40 ինքնապատրաստուն
15։45 — 16։30 բակային խաղեր
16։30 — 17։00 դասասենյակի մաքրում և տուն ճանապարհում
Երեքշաբթի
13։35 – 13։45 ճամբարականների ընդունում և հաշվառում
13:45 – 14:00 միջավայրի խնամք
14։00 – 14։45 ճաշ
14։50 — 15։40 ինքնակրթություն
15։45 – 16։30 տեխնոլոգիական աշխատանք
16։30 — 17։00 դասասենյակի մաքրում և տուն ճանապարհում
Չորեքշաբթի
13։35 – 13։45 ճամբարականների ընդունում և հաշվառում
13:45 – 14:00 բակային խաղեր
14։00 – 14։45 ճաշ
14։50 — 15։40 ինքնապատրաստում
15։45 – 16։30 հեքիաթի ընթերցում և օատկերում նկարի միջոցով
16։30 — 17։00 դասասենյակի դասավորում և տուն ճանապարհում
Հինգշաբթի
13։35 – 13։45 ճամբարականների ընդունում և հաշվառում
13:45 – 14:00 միջավայրի խնամք
14։00 — 14։45 ճաշ
14։50 — 15։40 ինքնակրթություն
15։45 — 16։30 այցելություն ուսումնական ագարակ 16։30 — 17։00 դասասենյակի դասավորում և տուն ճանապարհում
Ուրբաթ
13։35 – 13։45 ճամբարականների ընդունում և հաշվառում
13։45 – 14։00 հանգիստ
14:00 – 14:30 ճաշ
14։40 — 16։00 մեդիաուրբաթ(մարմարյա սրահ)
16։00 – 16։30 բակային խաղեր
16։30 — 17։00 դասասենյակի դասավորում և տուն ճանապարհում