Рубрика: Ամառային Ճամբար

Արտակարգ ճամբար -օր երկրորդ

Ճամբարային մեր հերթական գեղեցիկ օրը սկսեցինք , ջերմաչափմամբ, միջավայրի խնամքով և մարմնամարզությամբ։ Ճամբարականները արդեն ամբողջությամբ վարժվել են այդ ամենին և ամեն օր նոր սիրով ու եռանդով են կատարում իրենց պարտականությունները։ Սիրով են մարզվում հատկապես որ գիտեն, քիչ հետո լողալու են։

Այսօր նաև կարդացինք <<Սասնա ծռեր>> էպոսի բովանդակությունը, ծանոթացանք չորս ճյուղերին, նրանց հերոսներին։Որից հետո ճամբարականները թղթերի վրա նկարեցին իրենց սիրելի հերոսին<<Սասնա ծռեր>> — ից, իրենց պատկերացմամբ։ Ճամբարականներից մեկն ասեց նկարելու եմ Բաղդասարին, քանի որ իմ ազգանունը Բաղդասարյան է ))):

Այնուհետև հեծանվավարեցինք ու կրկին լողացինք։

 

Рубрика: Ամառային Ճամբար

Ամառային ճամբար — օր առաջին

Արևելյան դպրոց պարտեզում արտակարգ դրության պայմաններում սկսել է գործել արտակարգ ճամբարը։ Երկարատև տանը փակված լինելուց հետո վերջապես երեխաները կարող են ֆիզիկական միջավայրում շփվել միմյանց հետ։ Լողափնյա ճամբարի առաջին օրը սկսեցինք, ճամբարականների ջերմաչափմամբ, միջավայրը խնամելով, լողափը բացելով։ Այնուհետև մարզվեցինք, նախաճաշեցինք և  նախապատրաստվեցինք երկար սպասված ամառային բացոթյա լողավազան մտնելուն։

Օրն անցավ շատ հետաքրքիր և հագեցած։ Ճամբարականները մեծ ոգևորությամբ ուղևորվեցին տուն հաջորդ օրը կրկին ժամանելու սպասումով։

 

Տեսանյութը՝ Արմինե Մովսիսյանի

 

Рубрика: Без рубрики

Արտակարգ ճամբար 06․07 — 10․07

20200614_113217

 

 

Նախագծի տևողությունը` հուլիսի 6 — 17
Նախագծի իրականացման վայրը` Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևելյան դպրոց — պարտեզ
Նախագծի մասնակիցներ` ճամբարականներ

Ճամբարի գործունեությունը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։00 — 16։00

Ճամբարի ղեկավար՝ Արմինե Մանուկյան

Պահանջվող պարագաներ ՝

  • ալկոգել,
  • դիմակ
  • թաց և չոր անձեռոցիկ,
  • արևային գլխարկ,
  • ջրի շիշ,
  • լողազգեստ,
  • լողաթափ,
  • լողի գլխարկ,
  • լողի ակնոց և սրբիչ

Նախագիծն իր մեջ ներառում է՝ 

Ամառային լողափից օգտվելու կարգ

Նախագծի նպատակը և խնդիրները

  • Ամառային-ճամբարային գործունեության կազմակերպում տարատարիք երեխաների հետ, ճամբարականների ստեղծական, ամառային ուրախ միջավայրի ապահովում
  • Ուսումնական, ստեղծագործական, հետազոտական աշխատանքների միջոցով կարողությունների և հմտությունների փոխանցում, ձևավորում
  • Լողալու, մարզվելու, ճամփորդելու, նկարելու, շախմատ խաղալու կարողությունների և հմտությունների ձևավորում
  • Գործունեության տարբեր ձևերի միջոցով ստեղծագործական մտքի, երևակայության, բանավոր խոսքի զարգացում

Յուրաքանչյուր շաբաթվա համար նախապես  կհրապարակվի ճամբարային շաբաթվա  նախագիծը: Յուրաքանչյուր ճամբարային օրվա ավարտին ճամբարի ղեկավարը իրականացնում է  օրվա ամփոփում՝ նկարաշարի, տեսանյութի, կամ պատումի տեսքով:

Իմ էլ․հասցեն է՝  Armine.Manukyan@mskh.am

 ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

Երկուշաբթի — հուլիսի 6

9։00 —  9։30 Ճամբարականների ընդունում , լողավազանի մաքրում

9։30 — 10։30 Շրջակա միջավայրի խնամք, մարմնամարզություն

10։ 40 — 11։20 Լող,լողափնյա խաղեր

11։30 -12։00  Նախաճաշ

12։40 -13։10 Ընթերցումներ <<Սասնա ծռեր>> էպոսից

13։30 — 14։10 հեծանվավարություն

14։20 -15։10 Լող

15։10 — 15։40 Ճաշ

15։ 40 — 16։00 Օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

 Երեքշաբթի Հուլիսի 7

9։00 —  9։30 Ճամբարականների ընդունում , լողավազանի մաքրում

9։30 — 10։30 Մարմնամարզություն, հեծանվավարություն

10։40 — 11։30 Լող

11։30 — 12։00 նախաճաշ

12։30 — 13։00 Փառատոնային պուրակ( խեցեգործություն)

13։30 — 14։30 լող,լողափնյա խաղեր

14։00 -15։00 ճաշ

15։10 — 15։50 բակային խաղեր

16։00 — 16։30 Օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Չորեքշաբթի — հուլիսի 8

9։00 —  9։30 Ճամբարականների ընդունում ,լողավազանի մաքրում

9։40 — 10։30 մարմնամարզություն, սպորտային խաղեր

10։40 — 11։20 լող

11։30 — 12։00 նախաճաշ

12։20 — 13։00 երգ,պար

13։00 — 14։00 Կավագործություն, քանդակի փառատոն

14։10 — 14։50  լող,լողափնյա խաղեր

14։50 -15։20 ճաշ

15։30 — 16։00  Օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Հինգշաբթի Հուլիսի 9

9։00 —  9։30 Ճամբարականների ընդունում ,լողավազանի մաքրում

9։40 — 10։30 մարմնամարզություն, սպորտային խաղեր

10։40 — 11։30 լող

11։30 — 12։00 նախաճաշ

12։20 — 13։20 Այց <<Ուսումնական ագարակ>> ձիավարություն

13։30 — 14։00 հանգիստ

14։00 — 14։40  լող,լողափնյա խաղեր

14։40 -15։00 ճաշ

15։00 — 16։00  Օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Ուրբաթ հունիսի10

9։00 —  9։30 Ճամբարականների ընդունում ,լողավազանի մաքրում

9։40 — 10։30 մարմնամարզություն, սպորտային խաղեր

10։40 — 11։30 լող

11։30 — 12։00 նախաճաշ

12։20 — 13։20 Այց  հեծանվավարություն, սեղանի խաղեր

13։30 — 14։00 հանգիստ

14։00 — 14։40  լող,լողափնյա խաղեր

14։40 -15։00 ճաշ

15։00 — 16։00  Օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում