Ճամբարային մեր հերթական գեղեցիկ օրը սկսեցինք , ջերմաչափմամբ, միջավայրի խնամքով և մարմնամարզությամբ։ Ճամբարականները արդեն ամբողջությամբ վարժվել են այդ ամենին և ամեն օր նոր սիրով ու եռանդով են կատարում իրենց պարտականությունները։ Սիրով են մարզվում հատկապես որ գիտեն, քիչ հետո լողալու են։
Այսօր նաև կարդացինք <<Սասնա ծռեր>> էպոսի բովանդակությունը, ծանոթացանք չորս ճյուղերին, նրանց հերոսներին։Որից հետո ճամբարականները թղթերի վրա նկարեցին իրենց սիրելի հերոսին<<Սասնա ծռեր>> — ից, իրենց պատկերացմամբ։ Ճամբարականներից մեկն ասեց նկարելու եմ Բաղդասարին, քանի որ իմ ազգանունը Բաղդասարյան է ))):
Այնուհետև հեծանվավարեցինք ու կրկին լողացինք։