Սովորականի նման մեր օրը սկսվեց լողափ բացելով, միջավայր խնամելով, մարզվելով և նախաճաշելով։ Որին հաջորդեց երեխաների շատ սիրելի պահը՝ լողը։ Ամեն անգամ ջուրը մտնելուց ավելի ու ավելի է դժվարանում իրենց դուրս բերելը ջրից։ Ջուրը կլանում է բոլորին, թե՛ մեծ, թե՛ փոքր։ Ամառային այս տապին այն ուղղակի անհրաժեշտություն է դարձել։ Մեր առօրյայի անբաժանելի մաս է կազմում նաև հեծանվավարությունը։
Օրը ավելի գեղեցիկ գույներ ստացավ Ջերմոց- լաբարատորիա այցելելուց ։ Ճամբարականները սիրով շփվեցին թռչյունների ,կենդանիների հետ։ Տիկին Շողիկի հետ էլ խաղեր խաղացին<<Գուշակիր ծաղկի անունը>>։
Օրը ավարտեցինք կրկին լողով ։