Արևելյան դպրոց պարտեզում արտակարգ դրության պայմաններում սկսել է գործել արտակարգ ճամբարը։ Երկարատև տանը փակված լինելուց հետո վերջապես երեխաները կարող են ֆիզիկական միջավայրում շփվել միմյանց հետ։ Լողափնյա ճամբարի առաջին օրը սկսեցինք, ճամբարականների ջերմաչափմամբ, միջավայրը խնամելով, լողափը բացելով։ Այնուհետև մարզվեցինք, նախաճաշեցինք և նախապատրաստվեցինք երկար սպասված ամառային բացոթյա լողավազան մտնելուն։
Օրն անցավ շատ հետաքրքիր և հագեցած։ Ճամբարականները մեծ ոգևորությամբ ուղևորվեցին տուն հաջորդ օրը կրկին ժամանելու սպասումով։
Տեսանյութը՝ Արմինե Մովսիսյանի