Արտակարգ ճամբարի շրջանակներում այս շաբաթ կրկին այցելեցինք Ուսումնական ագարակ։ Ճամբարականների մոտ ոգևորությունը շատ մեծ էր։ Կերակրեցինք ձիերին և խնամեցինք։ Ճամբարականները սիրով, հերթով խնամեցին, մաքրեցին <<Գեներալին>>։ Ագարակում հետաքրքիր ժամանակ անցկացրինք, որից հետո շտապեցինք Արևելյան դպրոց լողավազանում մի լավ զովանալու։
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի