Месяц: Июль 2020
Արտակարգ ճամբար 17․07
Արտակարգ ճամբարի շրջանակներում այս շաբաթ կրկին այցելեցինք Ուսումնական ագարակ։ Ճամբարականների մոտ ոգևորությունը շատ մեծ էր։ Կերակրեցինք ձիերին և խնամեցինք։ Ճամբարականները սիրով, հերթով խնամեցին, մաքրեցին <<Գեներալին>>։ Ագարակում հետաքրքիր ժամանակ անցկացրինք, որից հետո շտապեցինք Արևելյան դպրոց լողավազանում մի լավ զովանալու։
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի
Այցելություն ուսումնական ագարակ
Ժամանակահատվածը՝ 17․07․2020
Ժամը՝ 13:00 -14:30
Մասնակիցներ՝
Արևելյան դպրոցի Արտակարգ ճամբարի ճամբարականներ:
Նպատակը և խնդիրները՝
Ընդհանուր ծանոթացում ուսումնական ագարակին
Ձիերի խնամք, կերակրում
Սովորել ձիավարության անվտանգության կանոնները։
Ձիավարություն
Անհրաժեշտ նյութեր՝
Փոխնորդ հագուստ, ռետինե ձեռնոցներ, գլխարկ։
Ձիերին կերակրելու համար ՝ գազար,խնձոր,շաքար
Ընթացք՝
Քայլքով ուղևորվում ենք Ուսումնական ագարակ։ Ընկեր Էդմոնի ուղեկցությամբ,շրջում ենք ագարակում։ Ծանոթանում տարածքի և այնտեղ բնակություն հաստատած գենդանիների հետ։ Զրուցում նրանց տեսակների,առանձնահատկությունների մասին։ Որից հետո իրականացնում ենք ձիերի խնամք և կերակրում։Այդ ամենից հետո Ընկեր Էդմոնի օգնությամբ փորձում ձիավարել։
Արդյունք՝
Ֆոտոպատումների և տեսանյութերի տեսքով հրապարակում սովորողների և իմ բլոգներում։
Արտակարգ ճամբար 15․07
Հերթական օրը մեզ մոտ կրկին անցավ հագեցած և հետաքրքիր, լող, մարզվել, խաղալ, սնվել, երգել։ Այդ ամենին գումարվեց նաև կավագործությունը։ Այս անգամ կրկին այցելեցինք Մայր դպրոց, քանդակագործության փառատոնային պուրակ, աշխատեցինք Ընկեր Թամարի հետ։ Մեր նոր ճամբարականները կավից տարբեր իրեր ստեղծեցին, իսկ մյուսները աշխատեցին իրենց արդեն չորացած աշխատանքների հետ՝ շուշաթղթեդցին, ներկեցին և պատրաստ է ցուցադրման։ Շատ սիրով աշխատեցին, ես էլ նրանց հետ, այմքան էինք խորասուզվել, որ մոռացել էինք ժամանակի մասին։
Արտակարգ ճամբար 14․07
Ամառային ճամբար 13․07
Այսօր մեր ճամբար այցելեցին նոր ճամբարականներ։ Ընդունեցինք նրանց սիրով։ Այնուհետև սովորականի նման սկսեցինք մեր օրը՝ ջերմաչափվեցինք, դասավորեցինք մեր իրերը, մաքրեցինք տարածքը, մարզվեցինք, նախաճաշեցինք ։ Այդ ամենին հաջորդեց երեխաների սիրելի պահը՝ լողը։ Մի լավ զովացան ճամբարականները։
Այնուհետև ճամբարականների համար ընթերցեցի <<Սասնա ծռեր >> էպոսից մի հատված, քննարկեցինք։ Ճամբարականներն իրենց ընտրությամբ նկարեցին հերոսներին,ոմանք էլ ցանկացան նկարել, գեղեցիկ բնությունը իրենց պատկերացմամբ։
Արտակարգ ճամբար — աշխատակարգ
Երկուշաբթի — հուլիսի 13
9։00 — 9։30 Ճամբարականների ընդունում , լողավազանի մաքրում
9։30 — 10։40 Շրջակա միջավայրի խնամք, մարմնամարզություն
10։ 50 — 11։10 նախաճաշ
11։30 -12։00 լող
12։40 -13։10 Ընթերցումներ <<Սասնա ծռեր>> էպոսից
13։30 — 14։00 հեծանվավարություն
14։00- 14:30 ճաշ
14։30 — 15։40 լող
15։ 40 — 16։00 Օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում
Երեքշաբթի Հուլիսի 14
9։00 — 9։30 Ճամբարականների ընդունում , լողավազանի մաքրում
9։30 — 10։40 Մարմնամարզություն, հեծանվավարություն
10:50— 11:10 նախաճաշ
11։30 — 12:30 լող, լողափնյա խաղեր
12։30 — 13։40 սեղանի խաղեր, ընթերցանություն
13։50— 14։20 ճաշ
14։30 -15: 30լող
15:30 — 16:00 Օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում
Չորեքշաբթի — հուլիսի 15
9։00 — 9։40 Ճամբարականների ընդունում ,լողավազանի մաքրում
9։50— 11։00 կավագործություն
11։00 — 11։20 նախաճաշ
11։30 — 12։40 լող,
13։00 — 14։ 00 Ազգային խաղեր, Վարդավառի ծիսական երգեր
13։00 — 14։00 Բակային խաղեր,հանգիստ
14։10 — 14:30 ճաշ
14։30-15։30 լող
15։30 — 16։00 Օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում
Հինգշաբթի Հուլիսի 16
9։00 — 9։30 Ճամբարականների ընդունում ,լողավազանի մաքրում
9։40 — 11։00 Հեժանվավարություն, մարմնամարզություն,
11։00 — 11։20 նախաճաշ
11։30 — 12։40 լող
13։00 — 14։00 «Հեքիաթի ժամ» նախագիծ, Ղուշ-Փարին
14:00— 14։30 ճաշ
14։30— 15:30 լող,լողափնյա խաղեր
15։30— 16։00 Օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում
Ուրբաթ հունիսի17
9։00 — 9։30 Ճամբարականների ընդունում ,լողավազանի մաքրում
9։40 — 10: 40 մարմնամարզություն, սպորտային խաղեր
10։50 — 11։10 նախաճաշ
11։20 — 12։30 լող
12։20 — 13։20 Այցելություն Ուսումնական ագարակ
13։30 — 14։00 հանգիստ
14։00 — 14։30 ճաշ
14։30-15: 40 լող
15:40— 16։00 Օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում
Արտակարգ ճամբար — շաբաթվա ամփոփ
Արտակարգ ճամբար — օր չորրորդ
Սովորականի նման մեր օրը սկսվեց լողափ բացելով, միջավայր խնամելով, մարզվելով և նախաճաշելով։ Որին հաջորդեց երեխաների շատ սիրելի պահը՝ լողը։ Ամեն անգամ ջուրը մտնելուց ավելի ու ավելի է դժվարանում իրենց դուրս բերելը ջրից։ Ջուրը կլանում է բոլորին, թե՛ մեծ, թե՛ փոքր։ Ամառային այս տապին այն ուղղակի անհրաժեշտություն է դարձել։ Մեր առօրյայի անբաժանելի մաս է կազմում նաև հեծանվավարությունը։
Օրը ավելի գեղեցիկ գույներ ստացավ Ջերմոց- լաբարատորիա այցելելուց ։ Ճամբարականները սիրով շփվեցին թռչյունների ,կենդանիների հետ։ Տիկին Շողիկի հետ էլ խաղեր խաղացին<<Գուշակիր ծաղկի անունը>>։
Օրը ավարտեցինք կրկին լողով ։
Արտակարգ ճամբար — օր երրորդ
Օրեցօր հասկանում ես , որ համաճարագային այս ժամանակահատվածում ճիշտ կանոններ ու ընթացակարգ պահելով կարող ես տարատարիք ճամբարականների հետ սիրով աշխատել և ոչինչ չի կարող խանգարել քեզ, դե իհարկե փոքրիկ դետալներից զատ(ազատ շնչելու հնարավորություն չտվող դիմակ հասկացողությունը)։
Սովորականի նման մեր օրը սկսվեց լողափ բացելով, միջավայր խնամելով, մարզվելով և նախաճաշելով։ Մեր առօրյայի անբաժանելի մաս է կազմում նաև հեծանվավարությունը։
Այնուհետև այցելեցինք Մայր դպրոց<<Փառատոնային պուրակ>> Կավագործության։ Մեզ դիմավորեց , երեխաներին սիրով օգնեց ուղություն տվեց ընկեր Թագուհին։