Рубрика: Ճամփորդությոուններ

Դեպի Արատես

69793688_385447202354098_2399389492864614400_n

Ինձ համար Արատեսը բացահայտում էր։ Երբևէ չէի լսել նրա գոյության մասին։ Մինչ ուղևորվելը մտորումների մեջ էի,որ գնում եմ ․ բայց չգիտեմ ուր,ի՞նչպիսի  վայր է,հետաքրքիր է թե՞ ոչ։ Եվ այդ մտատանջող հարցերիս պատասխանը դեռ ուղևորության ընթացքում, հասցրեցի լրացնել, ընդհանուր համացանցային տեղեկություններով։ Հրաշալի ինֆորմացիա հավաքեցի ու  արդեն անհամբեր էի։ Դեպի նա, ճանապարհը  գերեց իր բազմազան ու բազմագույն բնությամբ։

69894524_384140802484738_7543764233247260672_n

Կանգ առանք Տիգրանաշենի ոլորաններին, որից բացվող համայնապատկերը հիասքանչ էր։Հետո ուղևորվեցինք Զանգակատուն գյուղ՝ Պարույր Սևակի հայրական տուն։Անսպասելի հայտնվեցինք փակ դռան առջև։ Դա մեզ չխանգարեց, որ Մի կերպ սողոսկենք  ներս ու վայելենք այգու սալորն ու անմահական խնձորը,  անգամ , ասմունքենք Սևակի ստեղծագործություններից։Ցանկությունը մեծ էր ՝ երկար մնալու,բայց ճանապարհը մեզ էր սպասում։

 

Հաջորդիվ, կանգ առանք  Նորավանքում։Ամեն  քար  ու խաչքար այնքան գեղեցիկ էին և խորհրդավոր,որ այդ ամենից կտրվելը չափազանց դժվար  էր։ Հասկացա ՛,որ գնալով հիացմունքս ու զարմանքս ավելի ու ավելի են մեծանում։

Ուղևորությունը շարունակեցինք և հասանք Եղեգիս գյուղ՝ Զորաց եկեղեցի։ Ձորի պռնկին կանգնած, զորավոր ու խորհրդավոր մեզ էր սպասում։ Հիացանք,զորացանք և շարժվեցինք դեպի Արատես։ Читать далее «Դեպի Արատես»