Рубрика: Без рубрики, Ճամփորդությոուններ

Գիտելիքի օրը Արագածի բարձունքին

Այս օրը կարող եմ հստակ ասել, որ իմ կյանքի ամենահիշվող օրերից մեկն էր․ օրը կիրակի, գիտելիքի օր, բայց մենք՝ Արագածի բարձունքին կանգնած։ Մի պահ քեզ բոլորից բարձր ես զգում, ասես ամբողջ աշխարհն է ոտքերիդ տակ ու այդ տրամադրությունը շարունակվեց մինչ երեկո։ Այդ օրը առանձնահատուկ տեղ գտավ իմ սրտում ու իմ հիշողության մեջ իր տված յուրօրինակ զգացողությունների ու անհավանական պահերի համար։