Մեկնարկվեց 6 օրյա <<Մուտք կրթահամալիր >> մանկավարժական
ճամբարը,Արմինե Թոփչյանի ղեկավարմամբ։ Առաջին
օրը,օգոստոսի 26-ին կատարվեց մասնակիցների
ընդունում և հաշվառում,այնուհետև Թոփչյանի ուղեկցությամբ այցելեցինք կրթահամալիրի քոլեջ,ծանոթացանք
քոլեջի ղեկավարի հետ,քոլեջում կատարեցինք շրջայց։
Ունեցանք մանկավարժական զրույցի ժամ, յուրաքանչյուրս ներկայացրեցինք և քննարկեցինք
մեր կրթություն ստացած բուհերի առավելությունները և թերություններիը ։Օրը գնալով ավելի
նոր գույներ էր ստանում։Մարինե Մկրտչյանի գլխավորությամբ իրականացվող երգի և պարի ժամին
<<Ժողովրդական օպերա>>՝ ծանոթացանք մեր ազգային երգ ու պարին։ Սովորեցինք
շարական երգ որը պետք է իր ղեկավարմամբ կատարենք եկեղեցում։ Այդ ամենն անսպասելի էր
բայց հաճելի։ Այդ ամենից հետո քայլեցինք դեպի մայր դպրոց,որտեղ յուրաքանչյուր մասնագետ
հանդիպում ունեցավ իր նախագծային խմբի ղեկավարի հետ։Մեր խմբի ղեկավարը
Նելի Արղությանն է։ Իր գործին տիրապետող հրաշալի մի անձնավորություն։ Նա մեզ շատ հմտորեն
և բովանդակալից ծանոթացրեց մեր աշխատանքի ընդհանուր բնույթին և սկզբունքին։ Նախագծային ծրագրեր կազմելու
սկզբունքներին։ օրն
անցավ հետաքրքրություններով լեցուն։Հետաքրքիր
է այն որ մեր ճամբարի օրը չի անցնում միապաղաղ, կա շարժ,ռիթմ ,որը ըստ իս շատ կարևոր գործոն է։