Рубрика: Без рубрики

Կրթահամալիրի տոնին ընդառաջ՝ քայլք Արևելյան դպրոց-Սարալանջ-Հյուսիսային դպրոց երթուղով

20191028_130805

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանի սովորողներ,Հյուսիսային դպրոցի 1- ին դասարանի սովորողներ                                                                                                  Տևողությունը՝ 2 ժամ
Երթուղին՝ Արևելյան դպրոց-պարտեզ  Սարալանջ- Հյուսիսային դպրոց-պարտեզ

Գործողությունների նկարագրություն

  • սկիզբը Արևելյան դպրոց-պարտեզից
  • քայլք Սարալանջով դեպի Հյուսիսային դպրոց
  • հանդիպում Հյուսիսային դպրոցի 1-2 դասարանի սովորողների հետ՝ ծանոթություն, քայլք Հյուսիսային դպրոցում
  • վերադարձ Արևելյան դպրոց-պարտեզ

Նպատակը

  • ֆիզիկական քայլք
  • հոգևոր զարգացում
  • կրթահամալիրի միջավայրի դիտարկում, ճանաչում, ուսումնասիրում
  • կրթահամալիրի միջավայրի առանձնահատկությունների վերհանում
  • կրթահամալիրը երեկ և այսօր՝ սովորողների հիշողությունները, համեմատում
  • սովորողների կողմից միջավայրի զարգացման առանձնահատկությունների դիտարկում, քննարկում, առաջարկներ
  • սեբաստացիական խորհրդանիշերի դիտարկում, քննարկում

Ուսումնական գործունեության ոլորտները

  • Ես և շրջակա աշխարհը
  • Տեխնոլոգիա (կավագործություն)
  • ՏՀՏ

Անհրաժեշտ գործիքներ

  • Տեսա-ձայնա-ֆոտոնկարահանող գործիքներ

Ամփոփումը՝ սովորողների, դասվարի բլոգներում։

Рубрика: Մանկավարժական ճամբար, հաշվետվություններ

Բատիկի տեխնիկայով շարֆերի գունավորում

74701625_2383728715199203_6607069369644089344_n

Վաղ մանկուց ձգտում եղել է դեպի նկարչությունը։ Սակայն եղել են նկարչության ճյուղեր,որոնք անհասանելի են թվացել։ Դրանցից մեկը հագուստի,շարֆերի վրա նկարչությունն էր։ Եվ գաղափար անգամ չունեի, թե ինչ տեխնիկա են կիրառում։ Եվ ահա Անհատական, խմբային նախաձեռնությունների ընտրության մեջ , նկատեցի բատիկով աշխատանք։ Անմիջապես գրավեց ,և  ընտրեցի Քոլեջի կարուձևի ուսումնաարտադրական արհեստանոցում բատիկի հանգույցի տեխնիկայով շարֆերի պատրաստումը։ Հրաշալի անձնավորություն ‘ Մերի Խանջյանի   օգնությամբ,ով սկզբում բացատրեց,խոսեց  բատիկով գունավորման առանձնահատկությունների և տեխնիկայի մասին, յուրաքանչյուրիս հատկացրեց   շիֆոնե կտորներ,որի վրա հետաքրքիր գունային  համադրություններով, բատիկի հանգույցների տեխնիկաներից մեկի ընտրությամբ  կատարեցինք գունավորում։Ընթացքը շատ հետաքրքիր էր ։

 

 

 

Թե ինչ էր ստացվելու ,կարող էինք տեսնել միայն չորանալուց հետո։ Անհամբերությամբ սպասում էի արդյունքին ։ Ահա այն,իր բազմերանգ գույներով։Բոլորի  աշխատանքներն էլ յուրովի գունեղ էին ու գեղեցիկ ։ Պատրաստի շարֆերը արդուկեցինք, որից հետո ընկեր Մերին մաքրակար(оверлок) արեց։ Եվ շարֆը պատրաստ է։

 

Մեր պատրաստած շարֆերը կցուցադրվեն Սեբաստացու օրերին նվիրված ցուցահանդես-վաճառքին։                                                                               Հաջորդ սեմինարին մեզ հնարավորություն էր ընձեռված պատրաստել մեր անձնական շարֆերը։ Այս անգամ ես ընտրեցի բատիկի այլ տեխնիա։ Կրկին գեղեցիկ ստացվեց։

 

 

        Շնորհակալություն Մերի Խանջյանին՝  մեզ գրկաբաց ընդունելու և   բատիկի արվեստի նրբությունները այդքան գեղեցիկ մատուցելու համար։

 

 

Рубрика: երկարացված օրվա կազմակերպում, Անհատական աշխատաժամանակ

Նախագծային ուսուցման շաբաթ. Աշխատակարգ 04․11 — 08․11

20190927_151254

 Երկուշաբթի

Ճամբարականների ընդունում և հաշվառում
Ինքնապատրաստում
Ճաշ
նախագծային աշխատանք
Հեքիաթի ընթերցում և վերլուծություն
Դասարանի մաքրություն և  տուն ճանապարհում

Երեքշաբթի

Ճամբարականների ընդունում և հաշվառում
Ինքնապատրաստում
ճաշ
Նախագծային աշխատանք
Մարզական խաղեր
Դասարանի մաքրություն և տուն ճանապարհում

 Չորեքշաբթի

Ճամբարականների ընդունում և հաշվառում
Բակային խաղեր
Ճաշ
Նախագծային աշխատանք
Հեծանվավարություն
Դասարանի մաքրություն և տուն ճանապարհում

Հինգշաբթի

Ճամբարականների ընդունում և հաշվառում
Պարտիզապուրակային աշխատանք
Ճաշ
Նախագծային աշխատանք
Տոնական ուտեստի պատրաստում
Դասարանի մաքրություն և տուն ճանապարհում

Նոյեմբերի 8, ուրբաթ

Ճամբարականների ընդունում և հաշվառում
Միջավայրի խնամք
Ճաշ
Նախագծային աշխատանք
Բակային խաղեր
Դասարանի մաքրություն և տուն ճանապարհում