Рубрика: երկարացված օրվա կազմակերպում

Բարեկարգ ու անվտանգ քայլուղիներ,առանց ճաղավանդակների

Երկարացված օրվա սեմինար պարապմունքը սկսեցինք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցից, որտեղ խոսվեց շրջակա միջավայրի և քայլուղիների բարեկարգման և եղած  և նախատեսված ճաղավանդակների վերացման մասին։ Զրույցին միացավ տիար Բլեյանը։Հյուսիսային դպրոցից, Մայր դպրոց տանող քայլուղիով քայլելով, լսեցինք նրան։Նա ներկայացրեց քայլուղու բարեկարգմանն ուղղված խնդիրները և առաջարկեց գտնել գեղեցիկ և ապահով  լուծումներ, ևառանց ճաղավանդակների։