Рубрика: Մանկավարժական ճամբար, հաշվետվություններ

Բատիկի տեխնիկայով շարֆերի գունավորում

74701625_2383728715199203_6607069369644089344_n

Վաղ մանկուց ձգտում եղել է դեպի նկարչությունը։ Սակայն եղել են նկարչության ճյուղեր,որոնք անհասանելի են թվացել։ Դրանցից մեկը հագուստի,շարֆերի վրա նկարչությունն էր։ Եվ գաղափար անգամ չունեի, թե ինչ տեխնիկա են կիրառում։ Եվ ահա Անհատական, խմբային նախաձեռնությունների ընտրության մեջ , նկատեցի բատիկով աշխատանք։ Անմիջապես գրավեց ,և  ընտրեցի Քոլեջի կարուձևի ուսումնաարտադրական արհեստանոցում բատիկի հանգույցի տեխնիկայով շարֆերի պատրաստումը։ Հրաշալի անձնավորություն ‘ Մերի Խանջյանի   օգնությամբ,ով սկզբում բացատրեց,խոսեց  բատիկով գունավորման առանձնահատկությունների և տեխնիկայի մասին, յուրաքանչյուրիս հատկացրեց   շիֆոնե կտորներ,որի վրա հետաքրքիր գունային  համադրություններով, բատիկի հանգույցների տեխնիկաներից մեկի ընտրությամբ  կատարեցինք գունավորում։Ընթացքը շատ հետաքրքիր էր ։

 

 

 

Թե ինչ էր ստացվելու ,կարող էինք տեսնել միայն չորանալուց հետո։ Անհամբերությամբ սպասում էի արդյունքին ։ Ահա այն,իր բազմերանգ գույներով։Բոլորի  աշխատանքներն էլ յուրովի գունեղ էին ու գեղեցիկ ։ Պատրաստի շարֆերը արդուկեցինք, որից հետո ընկեր Մերին մաքրակար(оверлок) արեց։ Եվ շարֆը պատրաստ է։

 

Մեր պատրաստած շարֆերը կցուցադրվեն Սեբաստացու օրերին նվիրված ցուցահանդես-վաճառքին։                                                                               Հաջորդ սեմինարին մեզ հնարավորություն էր ընձեռված պատրաստել մեր անձնական շարֆերը։ Այս անգամ ես ընտրեցի բատիկի այլ տեխնիա։ Կրկին գեղեցիկ ստացվեց։

 

 

        Շնորհակալություն Մերի Խանջյանին՝  մեզ գրկաբաց ընդունելու և   բատիկի արվեստի նրբությունները այդքան գեղեցիկ մատուցելու համար։