Рубрика: Սեբաստացու օրեր

Մի Սեբաստացու պատմություն

 

69793688_385447202354098_2399389492864614400_n.jpg

 

Ես մանկավարժ էի։ Բազում տարիներ,միօրինակ ,համապետական մեթոդներով կրթում էի երեխաների, որն ինձ չէր բավարարում։ Միշտ հակադրվում էի , հաճախ  հանդես գալիս նախաձեռնություններով, որոնք միշտ չէ, որ իրագործվում էին։

Փնտրում էի  մի նոր բան,նոր հետաքրքրություն,նոր աշխատանք,նոր ծանոթություններ։ Եվ կարծես հենց դրան ուղղված,  տեղեկացա Սեբաստացի կրթահամալիրում աշխատանքի հրավերի մասին։Որոշեցի դիմել։Ամեն բան սկսվեց սիրով ու մեծ սպասելիքներով։

Հիշում եմ առաջին օրը,երբ մեկ ժամ շարունակ պտույտ էի տալիս մեդիակենտրոնի շուրջ։Հարց ու փորձ էի անում, երևի հանդիպել էին ոչ ճիշտ մարդիկ,տեղյակ չէին, չէի  գտնում, շփոթել էի տեղանքը,շենքը,թեև գուգլ — ուղեկցորդը, նշում էր , որ հասել եմ։Արդեն վհատվել էի ։ Ինձ թվում էր, թե  ուշացել եմ և ամեն գեղեցիկ բան, առանց  ինձ կսկսվի ու  կավարտվի։Մի վերջին անգամ, շենքերից մեկի մի  բաց դռնով, որոշեցի ներս մտնել և  նորից հարցնել ,մի գուցե այստեղ ճիշտ ուղղություն տան։ Խաղաղ էր,ձայն տվեցի։ Երկրորդ հարկից մեկն արձագանքեց և ներքև իջավ։ Արդեն  աստիճաններին երևաց Արմինե Թոփչյանը։ Նրա հետ արագ քայլերով ներքև էր իջնում մի մարդ ևս։ Նա՛,  ի զարմանս ինձ, տիար Բլեյանն էր, ում մասին գիտեի, դեռ վաղ մանկությունից։ Ողջունեցինք ու ժպտացինք միմյանց։Պարզվեց, որ քայլերս անկախ ինձանից տարել էին  ճիշտ այնտեղ, որտեղից որ պետք է սկիզբ առներ իմ կլյանքի մի նոր ու ինքնատիպ փուլը։ Նրանք ինձ սիրով ուղեկցեցին դեպի Մայր դպրոց, որտեղ անցկացվում էին դասընթացները։ Այդ , արդեն իսկ թանկ ու հիշարժան օրը, դարձավ իմ   կրթահամալիր մուտք գործելու  առաջին քայլը, որն էլ տվեց իր սպասված արդյունքը ։ Ես դարձա Սեբաստացի։

Առաջին իսկ պահից հավանեցի,թե՛ դպրոցը,թե՛ միջավայրը ու թե՛ այնտեղի բնակիչներին։ Ինչու՞ եմ ասում բնակիչներ,քանի որ բոլորն ասես ապրում ու ստեղծագործում են այնտեղ ։ Նրանք իրենց աշխատանքի ընթացքում և դրանից դուրս, իրենց ընտանիքի պես,  բարեկարգում, շենացնում են իրենց տունն ու կրթելով ,դաստիարակելով՝  մեծացնում երեխաներին։

 

Երբ ասում ենք դպրոց,հասկանում ենք մի վայր,որտեղ կրթություն են միայն տալիս աշակերտներին։ Սակայն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հնարավորություն է տալիս կրթվելու, ոչ միայն սովորողներին, այլև  դասավանդողներին։ Միջավայր , որտեղ բացահայտում ես  նորանոր հնարավորություններ , իրագործում սեփական  կարողություններդ,որոնց մասին մինչ այդ , որպես մանկավաժ անտեղյակ էիր։ Կրթահամալիրը մի յուրահատուկ վայր է ,բազում հետաքրքրություններով, ուր միախառնված են արվեստն ու արհեստը։ Ամեն օրը նորովի է,նոր մտահղացումներով ,նոր վերելքներով։ Կա սեր և ջերմություն՝ մարդկային բարի փոխհարաբերություններ

Ես ուրախ եմ որ աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում,քանի որ այն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ,ճանաչել ու ընկերանալ  մի մեծ ու հյուրընկալ ընտանիքի հետ։

Շուրջ երեսուն տարվա հարուստ  կենսափորձով, այս ջերմ ընտանիքում ես ունեմ իմ  համեստ՝ երեք ամսյա գործունեությունը։Հիմա արդեն վստահ կարող եմ փաստել ,որ այդ Գեղեցիկ Ընտանիքի Բնակիչն եմ․․․

Рубрика: Без рубрики, Նախագծեր, Սեբաստացու օրեր

Կրթահամալիրի տոնին ընդառաջ՝ քայլք Արևելք-Հյուսիս-Մայր դպրոց երթուղով

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանի սովորողներ։
Տևողությունը՝ 2 ժամ։
Երթուղին՝ Արևելյան դպրոց-պարտեզ  Հյուսիսային դպրոց-պարտեզ  Մայր դպրոց

Գործողությունների նկարագրություն

  • սկիզբը Արևելյան դպրոց-պարտեզից
  • քայլք Սարալանջով դեպի Հյուսիսային դպրոց
  • այցելություն Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, կավագործություն
  • ուղղությունը դեպի Մայր դպրոց՝ Քանդակների պուրակ
  • վերադարձ Արևելյան դպրոց-պարտեզ

Նպատակը

  • ֆիզիկական քայլք
  • հոգևոր զարգացում
  • կրթահամալիրի միջավայրի դիտարկում, ճանաչում, ուսումնասիրում
  • կրթահամալիրի միջավայրի առանձնահատկությունների վերհանում
  • կրթահամալիրը երեկ և այսօր՝ սովորողների հիշողությունները, համեմատում
  • սովորողների կողմից միջավայրի զարգացման առանձնահատկությունների դիտարկում, քննարկում, առաջարկներ
  • սեբաստացիական խորհրդանիշերի դիտարկում, քննարկում

Ուսումնական գործունեության ոլորտները

  • Ես և շրջակա աշխարհը
  • Տեխնոլոգիա (կավագործություն)
  • ՏՀՏ

Անհրաժեշտ գործիքներ

  • Տեսա-ձայնա-ֆոտոնկարահանող գործիքներ

Ամփոփումը՝ սովորողների, դասվարի և իմ բլոգներում։