
Երկուշաբթի
Ճամբարականների ընդունում և հաշվառում
Ինքնապատրաստում
Ճաշ
Նախագծային աշխատանք
Հեքիաթի ընթերցում և վերլուծություն
Դասարանի մաքրություն և տուն ճանապարհում
Երեքշաբթի Читать далее «Նախագծային ուսուցման շաբաթ Աշխատակարգ 11.11 -15.11»

Երկուշաբթի
Ճամբարականների ընդունում և հաշվառում
Ինքնապատրաստում
Ճաշ
Նախագծային աշխատանք
Հեքիաթի ընթերցում և վերլուծություն
Դասարանի մաքրություն և տուն ճանապարհում
Երեքշաբթի Читать далее «Նախագծային ուսուցման շաբաթ Աշխատակարգ 11.11 -15.11»
Սեբաստացու օրերին Նարինե Պողոսյանի երկարացված օրվա սովորողների հետ կիրականացնենք բնագիտական փորձեր։
Նախագծի հեղինակներ՝ Նարինե Պողոսյան, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Արմինե Մանուկյան, Արևելյան դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևելյան դպրոցների երկարացված օրվա տարատարիք սովորողներ:
Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 14
Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ
Նպատակը և խնդիրները՝
Ընթացք՝
Հյուսիսային դպրոցի երկարացվածեր օրվա 5-րդ խմբի սովորողները բակում կդիմավորեն Արևելյան դպրոցի Արմինե Մանուկյանի երկարացված օրվա խմբին։
Ծանոթությունից հետո կիրականացնենք նախատեսած բնագիտական փորձերը։
Իրականացվող բնագիտական փորձեր՝
1․ Փչվող փուչիկը— Փչվող փուչիկը․ Փորձի համար անհրաժեշտ է 1 հատ կիտրոն, 3 ճաշի գդալ քացախ, 1,5 ճաշի գդալ ջուր, 1 թեյի գդալ սոդա, փուչիկ, լիմոնադի դատարկ շիշ:
Շշի մեջ լցնում ենք ջուր և 1 թեյի գդալ սոդա:
Առանձին բաժակում կիտրոնի հյութը խառնում նեք քացախի հետ և դա լցնում շշի մեջ:
Տեղի է ունենում բուռն ռեակցիա:
Արագ փուչիկը հագցնում ենք շշի վրա և այն փչվում է:
Անհրաժեշտ պարագաներ՝ Սոդա, քացախ, փուչիկ, շիշ։
2․ Փախչող ատամի չոփիկներ․ Փորձի համար մեզ անհրաժեշտ է ջրով աման, ութ ատամի չոփիկ, կաթուցիչ, շաքարի կտոր, աման լվանալու հեղուկ: Ատամի չոփիկները արևի ճառագայթների նման դասավորում ենք ջրով ամանի մեջ: Ամանի մեջտեղում գցում են շաքարի կտորը — ատամի չոփիկները սկսվում են հավաքվել մեջտեղում: Շաքարի կտորը թեյի գդալի օգնությամբ դուրս ենք հանում ամանից և կաթուցիչով ամանի մեջտեղում մի քանի կաթիլ ամանի հեղուկ ենք կաթեցնում: Ատամի չոփիկները սկսում են փախչել:
Ինչու այդպես ստացվեց: Գրեք ձեր ուսումնասիրությունները:
3․ Հրաբխե լուսամփոփ-Անհրաժեշտ է — Աղ, ջուր, մեկ բաժակ բուսական յուղ, սննդային ներկանյութ, մեծ թափանցիկ բաժակ կամ ապակե տարա:
Արդյունքները կհրապարակվեն մեր ուսումնական բլոգում։