Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ
Անհրաժեշտ պարագաներ՝
- ալյուր
- ձու
- սոդա
- թթվասեր
- կարագ
- վանիլին
- սննդային ներկեր
Նպատակը՝
զարգացնել երևակայությունը,
ստեղծագործական միտքը,
հաշվողականությունը,
խթանել համագործակցային աշխատանքը
Ընթացքը՝
Բաղադրիչները ճիշտ չափաքանակով խառնել, պատրաստել խմոր, հավասար բաժանել բոլոր ներկա երեխաներին, նրանք այդ խմորագնդիկներով կպատրաստեն,կկերտեն իրենց նախընտրած պատկերը ։ Որից հետո կտեղափոխենք ջեռոց եփվելու։ Պատրաստի թխվածքաբլիթները երեխաներն իրենց ցանկությամբ կգունավորեն սննդային ներկերով։
Տոնական թխվածքաբլիթների հետ միասին նաև կթխենք ծիսական ծառի համար հացիկներ,որպես առատության խորհրդանիշեր
Որը ,ամանորյա համերգի ժամանակ 3-3 դասարանի սովորողները կկախեն ծիսական ծառից։
Իսկ պատրաստի թխվածքաբլիթները կհյուրասիրենք ամանորյա համերգի հյուրասիրության ծամանակ։
Արդյունքը ստորև լուսանկարներով։