Рубрика: Նախագծեր, երկարացված օրվա կազմակերպում

Արևելյան դպրոցի սովորողները Պատրաստվում են Ամանորյա տոներին։ Կավե խաղալիքներ

20191203_162137

Երկարացված օրվա տարատարիք ճամբարականները քայլքով  այցելեցին Հյուսիսային դպրոցում գտնվող Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց։ Ինչպես նախորդ քայլարշավներին , այս անգամ նույնպես ընթացանք բարեկարգված սարալանջով։ Երեխաներին շատ է դուր գալիս սարալանջով քայլքը,քանի որ այդպես անվտանգ է, հաճելի է և հարմար։

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում  մեզ էր սպասում ընկեր Ալիսը։  Այստեղ եկել էինք մի նպատակով՝ կավից Ամանորյա խաղալիքներ պատրաստելու, որի համար մեզ օգնելու էր ընկեր Ալիսը։ Երեխաները սիրով աշխատեցին կավով և գեղեցիկ խաղալիքներ պատրաստեցին։Արդեն պատրաստի խաղալիքները ներկելուց, թրծելուց հետո կօգտագործենք դպրոցի զարդարանքների համար։ Շնորհակալություն ընկեր Ալիսին մեզ սիրով ընդունելու և օգնելու համար։