Նախագծի տևողությունը` հուլիսի 1-3
Նախագծի իրականացման վայրը` Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևելյան դպրոց — պարտեզ
Նախագծի մասնակիցներ` ճամբարականներ
Ճամբարի գործունեությունը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։00 — 16։00
Ճամբարի ղեկավար՝ Արմինե Մանուկյան
Պահանջվող պարագաներ ՝ ալկոգել, թաց և չոր անձեռոցիկ, արևային գլխարկ, ջրի շիշ, լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ,
լողի ակնոց և սրբիչ
Նախագիծն իր մեջ ներառում է՝
- լող,
- տրամաբանական խաղեր(շախմատ, լոտո, դոմինո),
- մասնակցություն Քանդակագործության ամենամյա փառատոնին
- այցելություն Ջերմոց — լաբորատորիա
- Խաղողի և գինու դպրոց
- այցելություն Ուսումնական ագարակ ( ձիավարություն)
- մարմնամարզություն, հեծանվավարություն
- երգ,պար
- ամառային ընթերցանություն+քննարկում
Ամառային լողափից օգտվելու կարգ
Նախագծի նպատակը և խնդիրները
- Ամառային-ճամբարային գործունեության կազմակերպում տարատարիք երեխաների հետ, ճամբարականների ստեղծական, ամառային ուրախ միջավայրի ապահովում
- Ուսումնական, ստեղծագործական, հետազոտական աշխատանքների միջոցով կարողությունների և հմտությունների փոխանցում, ձևավորում
- Լողալու, մարզվելու, ճամփորդելու, նկարելու, շախմատ խաղալու կարողությունների և հմտությունների ձևավորում
- Գործունեության տարբեր ձևերի միջոցով ստեղծագործական մտքի, երևակայության, բանավոր խոսքի զարգացում
Յուրաքանչյուր շաբաթվա համար նախապես կհրապարակվի ճամբարային շաբաթվա նախագիծը: Յուրաքանչյուր ճամբարային օրվա ավարտին ճամբարի ղեկավարը իրականացնում է օրվա ամփոփում՝ նկարաշարի, տեսանյութի, կամ պատումի տեսքով:
Իմ էլ․հասցեն է՝ Armine.Manukyan@mskh.am
ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
Չորեքշաբթի — հուլիսի 1
9։30 — 10։00 Ճամբարականների ընդունում ,լողավազանի մաքրում
10։00 — 11։00 Լող, ջրային խաղեր
11։00 — 11։30 Նախաճաշ
12։00 -12։30 Շրջակա միջավայրի խնամք,աղբահանություն
12։40 -13։10 հեծանվավարություն
13։30 — 14։20 լող,լողափնյա խաղեր
14։30 -15։10 ճաշ
15։20 — 16։00 ընթերցանություն, քարկում
16։00 — 16։30 Օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում
Հինգշաբթի — հուլիսի 2
9։30 — 10։00 Ճամբարականների ընդունում ,լողավազանի մաքրում
10։00 — 10։30 Մարմնամարզություն, հեծանվավարություն
10։40 — 11։30 Լող
11։30 — 12։00 նախաճաշ
12։30 — 13։00 Փառատոնային պուրակ( խեցեգործություն)
13։30 — 14։30 լող,լողափնյա խաղեր
14։00 -15։00 ճաշ
15։10 — 15։50 բակային խաղեր
16։00 — 16։30 Օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում
Ուրբաթ — հուլիսի 3
9։30 — 10։00 Ճամբարականների ընդունում ,լողավազանի մաքրում
10։00 — 10։30 մարմնամարզություն, սպորտային խաղեր
10։40 — 11։20 լող
11։30 — 12։00 նախաճաշ
12։20 — 13։00 երգ,պար
13։00 — 13։30 հեծանվավարություն
13։40 — 14։30 լող,լողափնյա խաղեր
14։30 -15։00 ճաշ
15։00 — 16։00 Կավագործություն /Քանդակի դպրոց/
16։00 — 16։30 Օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում