Իրականացման ժամանակահատվաժը՝ 13․04 — 24․04
Նպատակը
- ծանոթացում ազգային խաղերին
- ազգային խաղերի իրականացում
- սովորողների գեղագիտական ճաշակի զարգացում
- ազգային մշակույթի, խաղերի յուրացում
Ընթացքը
Տեսազանգի միջոցով կծանոթանանք խաղերգերին և խաղիկներին։ Այնուհետև տանը նկարահանե՛ք և տեսագրությունները հրապարակե՛ք ձեր բլոգներում , հղումն ուղարկեք իմ էլ․ հասցեին ՝ Armine. Manukyan@mskh.am
Ազգային խաղեր
Տաք-սառը
Տանը կամ այլ տեղ ինչ-որ առարկա են թաքցնում. երեխաներից մեկը այդ տեղը չի իմանում և պետք է գտնի թաքցրածը: Երբ փնտրողը թաքստոցից հեռու է լինում, նրան հուշում են՝ ասելով «սառը», երբ ճիշտ տեղին մոտիկ է փնտրում, ապա ասում են «ավելի տաք», իսկ երբ արդեն շատ մոտ է նպատակին՝ ասում են «տաք է»:
Այգեպանը
Խառը վարողին Այգեպան էին կոչում, որը մեկնարկից առաջ մրգերի անուններ էր տալիս բոլոր մասնակիցներին: Այգեպանը խաղը սկսում էր հետևյալ խոսքերով. «Այգեպանը հավաքեց բոլոր մրգերից, բացի…» ու տալիս մասնակից-մրգերից ինչ-որ մեկի անունը: Դրան հետևում էր հետևյալ դիալոգը. Միրգ. «Օյ» Այգեպան. «Ի՞նչ պատահեց» Միրգ. «Սիրահարվեցի» Այգեպան. «Ո՞ւմ վրա»:
Ու այստեղ Միրգը պետք է տար մեկ այլ մասնակից-մրգի անունը, որը պետք է նույն կերպ արձագանքեր: Տարբերակներից մեկով միրգը կարող էր տալ նաև Այգեպանի անունը, և այդ դեպքում արդեն Միրգն էր Այգեպանին ուղղում նույն հարցերը: Եթե մասնակից-մրգերից ինչ-որ մեկը սխալ էր արձագանքում (խառնում էր իր էությունը մեկ այլ մրգի հետ), ապա նա պետք է իր մոտ եղած իրերից ինչ-որ մեկը տար այգեպանին: Խաղն ավարտվում էր այն ժամանակ, երբ մասնակիցները հոգնում էին կամ ծնողները տուն էին կանչում՝ ճաշ ուտելու:
Կարմիր կոճակ
Խաղի մասնակիցներն իրար կողք էին նստում ու ձեռքերն իրար միացրած դիմացը պահում: Վարողը հերթով անցնում էր բոլորի մոտով ու ձեռքում պահված կարմիր կոճակը թողնում մասնակիցներից մեկի ձեռքերում այնպես, որ մյուսները չնկատեն, թե ում մոտ է թողել: Բոլորի մոտով անցնելուց հետո նա կանգնում էր ու ասում. «կարմիր կոճակ, դուրս արի»: Այն մասնակիցը, ում մոտ կոճակը մնացել էև, պետք է դուրս թռներ շարքից այնպես, որ մյուս մասնակիցներից ոչ ոք չհասցներ նրան դիպչել: Խաղն ավարտվում էր այն ժամանակ, երբ մասնակիցների ձեռքերը այդ դիրքից հոգնում էին ու որոշում էին մեկ այլ խաղ խաղալ:
Քարկտիկ
Խաղում են 5 փոքր ու կլոր քարերով։ Մասնակցում են 2-5 հոգի։ Խաղը բաղկացած է յոթ գործողությունից։ նախքան խաղն սկսելը խաղացողը քարերը փռում է գետնին։ Այնուհետև՝
1.Վերցնելով քարերից մեկը՝ նետում է վեր։ Վերցնում է մեկական քար և որսում ընկնողը։
2.Նույն գործողությունը կատարում է, բայց քարերը վերցնում է զույգ-զույգ։
3.Նույն գործողությունը է կատարում։ Քարերը վերցնում է երեքը միասին, մեկը՝ առանձին։
4.Վեր նետելով մեկը՝ մյուս չորսը դնում է գետնին։
5.Վեր նետելով մեկը՝ վերցնում է գետնին դրված չորսը։
6.Բոլոր հինգ քարերը վեր նետելով՝ որսում է ձեռքի երեսով, ապա ձեռքի երեսով նետելով՝ որսում ձեռքի ափով։
7.Այս փուլը կոչվում է շուն և կազմված է չորս մասից։ Խաղացողը քարերը փռում է գետնին, ապա մի ձեռքի ցուցամատով ու բթամատով կամուրջ է կազմում գետնին.
ա.վեր նետելով մի քար՝ մյուսները մատի հպումով անց է կացնում կամրջի տակով։
բ.քարերն անց է կացնում զույգ-զույգ։
գ.քարերն անց է կացնում երեքը միասին, մեկն առանձին։
դ.քարերն անց է կացնում չորսը միասին։
Գործողությունները կատարելուց հետո խաղացողը պետք է որսա ընկնող քարը։ եթե դա նրան չի հաջողվում, նա համարվում է պարտված և խաղն սկսում են սկզբից։ Հաղթում է նա, ով առաջինն է կատարում բոլոր գործողությունները։
Խաղերգեր
Այ ֆոռկա
Ջաղացս մանի մանի
Խնոցի