Рубрика: Ինքնակրթություն

Դասավանդողի ինքնակրթություն «Դպիր» ամսագիր

Համաճարակային ինքնամեկուսացման  այս օրերին տարբեր բնագավառներում ինքնակրթվելու համար հարմար առիթ է։ Կարդալ, ստեղծել, ստեղծագործել և այլն։ Մի խոսքով  ,անել այն ամենն, ինչ ցանկացել ես , բայց ժամանակ չես ունեցել։ Այժմ ընթերցանությանը կարելի է տրամադրել ավելի շատ ժամանակ։ Ընթերցանության համար կարելի է առանձնացնել «Դպիր» էլ․ ամսագիրը։ Կարդացել եմ «Դպիր» — ից տարբեր հոդվածներ և ֆլեշմոբի համար առանձնացրել նրանցից մի քանիսը։                                                                          Միանալով ֆլեշմոբին` սկսում ենք ընթերցել “Դպիր” մանկավարժական ամսագրի թարգմանությունները, մշակումները և առանձնացնում ենք հատված-բանալի` առաջարկելով սեբաստացի գործընկերներին ու ընտանիքներին:

Աշոտ Բլեյան Որ ընտանեկան ուսուցումը լինի գրավիչ…

—  Երբ ասում ենք հեղինակային մանկավարժություն, այն երեք առանձնահատկություն կամ առանցքային ուղղություններ ունի՝ ուսուցում թվային միջոցներով, ուսուցում նախագծերով և ուսուցում օրացույցով, երբ ուսումնական օրացույցը դառնում է մեր կյանքի կազմակերպիչը։

—  Մեր գործը՝ որպես հեղինակային մանկավարժություն իրականացնող ուսուցիչներ, շատ լավ հասկանալով այս առանձնահատկությունը, որում հայտնվել է ընտանիքը, ընտանեկան խորհրդատվություն, աջակցություն իրականացնելն է. ինչո՞վ կարող ենք օգնել, ինչպե՞ս կարող ենք օգնել։ Սա շա՜տ կարևոր է, ընդ որում բացառելով վնասելը, միջամտելը, երևույթի վրա, ընտանիքին վերևից նայելը։ Երբ ասում եմ ընտանիք, որպես ուսումնական միջավայր նկատի ունեմ, ընտանիքի բոլոր անդամներին և միջավայրը իր ուսոցողական, ուսումնական բոլոր հնարավորություններով։ Շատ կարևոր է , որ ընտանիքի անդամները կարևորեն այդ անձեռնմխելիությունը և բացի փորձի փոխանցման տեսանկյունից, ասի՝ խնդրեմ ՝ էս արդյունքները։

Լուսինե Բուշ — Բավական հետաքրքիր պրոցես է

— Շատ հետաքրքիր ընթացք է․․․ Մեզ մեկ այլ հարթակ է բարձրացնում այս ամենը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհով ժողովուրդները մոբիլիզացվել են, և կարելի է ասել՝ մոբիլացել են։ Ի՞նչ առումով, որ մենք դարձել ենք մոբիլ, եթե չենք կարողանում ֆիզիկական միջավայրում ազատ տեղաշարժվել, մենք կարողանում ենք տեղաշարժել մեր գաղափարները, մենք կարողանում ենք փոխանցել, տարածել մեր գաղափարները, ինչպես նաև օգտվել այլոց գաղափարներից, փորձից՝ չհորինելով նոր անիվներ։

Մերի Գրիգորյան  — Հեռավար ուսուցումն ու կիսատ գործերը

—   Այս թագավարակը ամեն մեկիս տարավ իր անկյունը ու կարծես ասաց, որ վաղուց ինքդ քո անկյունում չես եղել, մի քիչ մնա այնտեղ ու այնտեղից նայիր աշխարհին։ Ինձ թվում է՝  այդ անկյունից աշխարհն ավելի լայն ու մեծ է և ընձեռում է այլ հնարավորութուններ:

Անահիտ Գևորգյան  — Ընտանեկան դպրոց կամ չմեկուսացող սեբաստացիները

—  Հեռավար ուսուցման այս օրերին նախագծերի միջոցով շարունակեցինք ու շարունակում ենք կապը պահել ընտանիքների, սովորողների, դասավանդողների հետ։ Քանի որ կրթահամալիրն ունի հեռավար ուսուցման իր փորձը և առաջիններից է, որ ջատագովն է մեդիակրթության, դասավանդողները և սովորողները տիրապետում են մեդիագործիքների, ես նախատեսեցի նախագծեր, որ անմիջականորեն կապ ունենան սովորողների մեդիակրթության, հեռավար սովորելու գործիքների և անմիջապես ընտանիքների կյանքի-առօրյայի հետ։

Նաիրա Նիկողոսյան Կիրակնօրյա օրագիր կամ ինքնամեկուսացման խոստովանություն

—  «Մեծ աշխարհի մեր անկյունում»՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ստեղծված հեղինակային կրթական ծրագիրը, որի հեղինակը ուսուցիչն ու սովորողն են, որ ապրում  ու գործում են բաց միջավայրում՝ թե մեդիա, թե ֆիզիկական, որն անսահման է ու հասանելի յուրաքանչյուրին, որտեղ կարող եք մտնել բոլոր դռներից ու բոլոր կողմերից՝ Արևելքից, Արևմուտքից, Հյուսիսից, Հարավից, թե համացանցի «ամպերից»…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s