Իրականացման ժամանակահատվածը՝
30․03 — 03․04
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց -պարտեզի երկարացված օրվա սովորողներ, ծնողներ
Նպատակը՝
- ինքնուրույնության ձեռքբերում,
- մեդիահմտությունների զարգացում,
- խոսքի զարգացում,
- կարողությունների դրսևորում,
- հմտությունների զարգացում։
Անհրաժեշտ պարագաներ՝
- անհատական նեթբուք-նոթբուք
- տեսա-ֆոտո-ձայնագրող սարքեր
- լուսանկարներ
Այս նախագիծը հնարավորություն կտա վերադառնալ հուշերին։ Ներկայացնել անցած տարվա զատիկը և , թե իչպես եք պատկերացնում , կամ ինչպես եք պատրաստվում դիմավորել Զատիկը այս տարի։ Երբ Covid 19 -ի պատճառով սահմանափակված է արտաքին աշխարհի հետ կապը, բայց նպաստում է ,որ ավելի համախմբված և ջերմ մթնոլորտում դիմավորենք (Զատիկը) Հարության տոնը։Կփորձենք համեմատել անցած Զատիկը և այս տարվա Զատիկը իրենց տարբերություններով։
Ընթացքը՝
Արխիվից հանե՛ք անցած տարվա Հարության տոնի(Զատիկ) ընտանեկան լուսանկարներից, պատմե՛ք տեսանյութի միջոցով , ինչպե՞ս եք անցկացրել, ի՞նչ հուշեր ունեք և առաջիկայում ինչպե՞ս եք անցկացնելու։ Իհարկե այս ամենը ծնողների մասնակցությամբ։
Պատրաստի տեսանյութը և լուսանկարները հրապարակեք բլոգներում։ Հղումն ուղարկեք իմ էլ․ հասցեին Armine.Manukyan@mskh.am
Արդեն Հարության տոնից հետո կանենք հետևություններ։ Կհասկանանք ,արդյոք Կորոնավիրուսը խանգարել է մեզ ,թե ոչ։
Սիրով կսպասեմ ձեր աշխատանքներին: