Ընկեր Նվարդի և թիմային աշխտանքի շնորհիվ յուրաքանչյուրս ավարտուն տեսքի բերեցինք մեր բլոգների ստեղցումը։ Քննարկեցինք մեր անհատական նախագծային ծրագրերը և տեղադրեցինք մեր անհատական բլոգներ։ Այդ երեք օրերի ընթացքում բոլորս ընկերացանք՝ տիրող ջերմ մթնոլորտի և իհարկե ընկեր Նվարդի և կրթահամալիրի մյուս աշխատակիցների աջակցության շնորհիվ։ Տեսանք պատրաստակամ աջակցող և սատարող թիմ։ Բոլորը հակվաց էին որքան հնարավոր էր օգտակար լինել վերապատրաստվողներին։
День: 23 августа 2019
2-րդ օրվա ամփոփում
Օրը շատ հագեցած էր։ Կատարեցինք անձնական ձևաթղթի լրացում։ Մեր հոգատար և շատ մարդկային դասավանդող ՝ Նվարդ Սարգսյանի շնորհիվ յուրացրեցինք ներկայացված ծրագիրը – բլոգի ձևավորումից մինչև համակարգչային այլ նրբություններին ծանոթանալը և տիրապետելը․ Ծանոթացանք նաև կրթահամալիրի հիմնադիր պարոն՝ Աշոտ Բլեյանի հետ։ Լսեցինք իր խորհուրդները ։ Հանդիպումը ջերմ և անմիջական էր․․․
1-ին օրվա ամփոփում
Հանդիպում կրթահամալիր հաճախած վերապատրաստվողների և դասավանդողի հետ,ծանոթացում անցկացվող ծրագրի և դրան վերաբերվող հարցերին։
Հանդիպումը ջերմ էր և հաճելի։ Հանդիպումն իրականացվեց ոչ ստանդարդ ձևով,որը հաճելի էր։ Մեկս մյուսի հետ ծանոթացանք ոչ թե լսարանում, այլ միասին քայլելու և խոսելու միջոցով։ Ծանոթացանք ծրագրի ընդհանուր կառուցվածքին,բլոգի ֆունկցիաներին և արտաքին տեսքին։ Օրն արդյունավետ էր։