Рубрика: Без рубрики, Նախագծեր

Այց Ջերմոց-լաբորատորիա, ուսումնական նախագիծ

20191002_131916

 

 

 

 

 

Նախագծի մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք սովորողներ:

Նպատակը և խնդիրները՝

  • Զարգացնել սովորողների գիտելիքները բուսաբուծությունից, ծանոթացում բույսերին
  •  Սերմանել սեր և հոգատարություն դեպի բույսը, դեպի շրջապատը, աճեցնել և խնամել բույսեր
  • Իրականացնել աշխատանքներ   նախագծի շրջանակներում
  • Դասասենյակում թաղարային բույսերի աճեցում:

Ընթացքը՝

  • Սովորողներին Ծանոթացնել նախագծին
  • Այնուհետև այց  Ջերմոց-լաբորատորիա
  • Սովորողները տիկին Շողիկի օգնությամբ ստանում են  անհրաժեշտ տեղեկատվություն բույսերի մասին՝ նրանց տեսակների,խնամքի ,վնասակարարության և օգտակարության մասին
  • Այնուհետև տիկին Շողիկը տրամադրում է սենյակային բույսերիտարատեսակ  կտրոններ՝ յուրաքանչյուր սովորողի մեկական կտրոն
  • Սովորում ենք ճիշտ խնամել և աճեցնել  բույսեր, ինչպես նաև հետևողականորեն խնամել:                                                                                                                                                             Նախագիծն այսքանով չի սահմանափակվում,այլ կրում է շարունակական բնույթ։ Յուրաքանչյուր ճամբարական պետք է խնամի իր ծաղիկը։                              Արմատակալելուց հետո   ամեն մի ծաղկի կտրոն պետք է տեղափոխվի իրենց ձեռքերով պատրաստված թաղարների մեջ

Արդյունքը՝

  • Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:
Рубрика: երկարացված օրվա կազմակերպում

Աշխատակարգ 14․10 — 18․10

20190929_121208

Երկուշաբթի

13:30 – 13։45    ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14։00    հանգիստ

14:00 – 14:45    ճաշ

14:50   — 15:40   ինքնապատրաստուն

15։45 —  16։30   բակային խաղեր

16։30  —  17։00    դասասենյակի մաքրում և տուն ճանապարհում

Երեքշաբթի

13։35 – 13։45     ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:00     միջավայրի խնամք

14։00 – 14։45     ճաշ

14։50 —  15։40     ինքնակրթություն

15։45 – 16։30     ֆիլմ դիտում դաստիարակչական նկատառումներով

16։30  — 17։00    դասասենյակի մաքրում և տուն ճանապարհում

Չորեքշաբթի

13։35 – 13։45     ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:00      բակային խաղեր

14։00 – 14։45     ճաշ

14։50 —  15։40      ինքնապատրաստում

15։45 – 16։30      խեցեգործություն

16։30  — 17։00     դասասենյակի դասավորում և տուն ճանապարհում

Հինգշաբթի

13։35 – 13։45     ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:00    միջավայրի խնամք

14։00  — 14։45     ճաշ

14։50 —  15։40     ինքնակրթություն

15։45  —     16։30      այցելություն ուսումնական ագարակ                                                                                                                                                                                                                                          16։30   — 17։00   դասասենյակի դասավորում և տուն ճանապարհում

Ուրբաթ

13։35 – 13։45     ճամբարականների ընդունում և հաշվառում

13։45 – 14։00   հանգիստ

14:00 – 14:30   ճաշ

14։40 —  16։00   մեդիաուրբաթ(մարմարյա սրահ)

16։00 – 16։30     բակային խաղեր

16։30   — 17։00   դասասենյակի դասավորում և տուն ճանապարհում

 

 

 

Рубрика: երկարացված օրվա կազմակերպում

Երկարացված օրվա սեմինար՝ հեծանվավարություն

72431897_2778661342157617_8837866660107911168_n

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարն այս շաբաթ հեծանվավարություն էր։ Սիրում եմ հեծանիվ վարել ,բայց այդքան էլ հմուտ վարող չեմ։ Առավոտից մտքերի մեջ էի․հանկարծ չընկնեմ,վնասվածքներ չստանամ։Բայց, երբ  խմբով հավաքվեցինք,ընտրեցինք մեր հեծանիվները և առաջ ընթացանք, վախս գնալով փարատվեց։ Իհարկե, Արմինե Թոփչյանի դերը մեծ էր այդ գործում։ Իրեն հետևելով ավելի վստահ ես սլանում։ Ընկեր Արմինեն նախատեսել էր մեզ համար հետևյալ հեծանվաուղին՝ Մայր դպրոց -> Մեդիա կենտրոն -> Հյուսիսային դպրոց ->  Արևելյան դպրոց –> Մայր դպրոց։Մեր ուղին և՛ վերելքներով էր և՛ վայրէջքներով։ Այնպես էի շիկնել, կարծես մեծ պայքարի մեջ էի ես հեծանվի հետ։ Վերջում հասկացա , որ ես հաղթահարեցի և հաղթանակած դուրս եկա այդ մենամարտում։ Լավ թիմ էր հավաքվել,բոլորն էլ մինչև վերջ պայքարեցին և առաջ շարժվեցին։                                                                                                         Սեմինարը շատ հետաքրքիր ընթացք ունեցավ։ Շնորհակալություն ընկեր Արմինեին, որ հնարավորություն տվեց ևս մեկ անգամ զգալ, որ բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի են։ Ընդամենը պետք է համարձակություն և առաջ շարժվելու ձգտում։

Լուսանկարները ՝ Արմինե Թոփչյանի

Рубрика: Ճամփորդությոուններ

Թեժառույք

20190929_125138

Ուրախ տրամադրությամբ և մեծ սպասելիքներով ճամփա ընկանք դեպի Թեժառույք։ Երեխաները անհամբեր սպասում էին թե, երբ ենք հասնելու տեղ։ Ոգևորված էին բոլորը։ Քանի որ բացի բարձունք հաղթահարելուց, իրենց առջև դրված էին խնդիրրներ։ Վերջապես տեղ հասանք,որտեղ մեզ էր սպասում դասվար Արմինե Մովսիսյանի հորաքույրը՝Սուսան տատին, բռով ընդեղենը ձեռքին։ Իր ջերմ զրույցներով նա մեզ ուղեկից եղավ ամբողջ քայլքի ընթացքում։                                                         Հասուն մարդու նման խիզախ ու խրոխտ քայլերով առաջ էին ընդանում առաջ,իսկապես հաղթահարելով բարձունքը։ Երեխաների ոգևորությունը այնքան  մեծ էր, որ չէին ցանկանում հեռանալ այնտեղից։                                                                                                                            Ինձ համար նույնպես բացահայտում էր Թեժառույքը։ Բնությունն աննկարագրելի գեղեցիկ էր,էլ չեմ խոսում վանքի մասին։  Վանքն իր մեջ անասելի ուժ ու զորություն ուներ։

Վայրէջքից հետո մենք հյուրընկալեցինք  ամուսիններ Մեխակ պապիկին ու Սուսան տատիկին, հատուկ մեզ համար  պատրաստված փռի կարտոֆիլը համտեսելու համար։ Այնքան սեր ու ջերմություն կար իրենց մեջ, որ նրանց չսիրել անհնար էր։ Հատուկ շնորհակալություն իրենց այդչափ մարդ լինելու համար։

Պատումի մասին ավելի պատկերավոր, ստորև լուսանկարներով․

 

Рубрика: երկարացված օրվա կազմակերպում

Նախագծային աշխատանք 07․10 – 11․10

20190906_135945

 

13:30 – 13։45    ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14։00    հանգիստ

14:00 – 14:45    ճաշ

14:50   — 15:40   ինքնապատրաստուն

15։45 —  16։30   բակային խաղեր

16։30  —  17։00    դասասենյակի մաքրում և տուն ճանապարհում

Երեքշաբթի

13։35 – 13։45     ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:00     միջավայրի խնամք

14։00 – 14։45     ճաշ

14։50 —  15։40     ինքնակրթություն

15։45 – 16։30     մուլտֆիլմ դիտում դաստիարակչական նկատառումներով

16։30  — 17։00    դասասենյակի մաքրում և տուն ճանապարհում

Չորեքշաբթի

13։35 – 13։45     ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:00      բակային խաղեր

14։00 – 14։45     ճաշ

14։50 —  15։40      ինքնապատրաստում

15։45 – 16։30     զրույց հոբբիի և կարողությունների մասին

16։30  — 17։00     դասասենյակի դասավորում և տուն ճանապարհում

Հինգշաբթի

13։35 – 13։45     ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:00    միջավայրի խնամք

14։00  — 14։45     ճաշ

14։50 —  15։40     ինքնակրթություն

15։45  —     16։30      այցելություն ուսումնական ագարակ                                                                                                                                                                                                                                          16։30   — 17։00   դասասենյակի դասավորում և տուն ճանապարհում

Ուրբաթ

13։35 – 13։45     ճամբարականների ընդունում և հաշվառում

13։45 – 14։00   հանգիստ

14:00 – 14:30   ճաշ

14։40 —  16։00   մեդիաուրբաթ(մարմարյա սրահ)

16։00 – 16։30     բակային խաղեր

16։30   — 17։00   դասասենյակի դասավորում և տուն ճանապարհում

Рубрика: երկարացված օրվա կազմակերպում

Խաղողագործության սեմինար

Երկարացված օրվա կազմակերպման սեմինարը այս շաբաթ վերաբերվում էր խաղողագործությանը։Խաղողի և գինու դպրոցի ղեկավար՝ Արտակ Ռշտունին տեսականորեն և գործնականորեն ներկայացրեց խաղողի տեսակների առանձնահատկությունների,որակական հատկանիշների վերաբերյալ տեղեկություններ։ Մինչ այդ ես այն կարծիքի էի,որ ամեն տեսակի խաղողից կարելի է որակյալ գինի ստանալ,բայց  պարզվեց, որ այդքան էլ այդպես չէ։ Նույնիսկ կարելի է խաղողի տերևով որոշել տվյալ խաղողի տեսակը։ Խաղողագործությունը կրթաահամալիրում զարգացնելու վերաբերյալ հնչեցին նախագծային մտահաղացումներ երկարացված օրվա կազմակերպիչների ներգրավմամբ և իրագործմամբ։ Իսկ վերջում էլ ինչ խաղողագործության և գինեգործության սեմինար առանց գինի համտեսման։ Պարոն Ռշտունու հյուրասիրությամբ ըմբոշխնեցինք կրթահամալիրի սաների արդար ձեռքով պատրաստված գինու տեսականուց։  Անշուշտ համեղ էր։  Սեմինարը և օգտակար էր և հետաքրքիր։ Շնորհակալություն կազմակերպման համար։