Рубрика: Անհատական աշխատաժամանակ

Անհատական աշխատաժամանակ. 28.10.19-01.11․19

09:00-09։30՝   Ընդհանուր պարապմունք Արևելյան դպրոցում․ կրթահամալիրի տոնի պատրաստություն
09։30-10։30՝   Կրթահամալիրի տոնի նորամուտների պատրաստության աշխատանք
10։30-11։30՝  Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության                                       աշխատանք
11։30-12։30՝
 Ուսումնական նախագիծ ուսումնական կենտրոնում

12:30-13։00՝   Ընդմիջում
13։00-14։00՝  Ուսումնական պարապմունքներ նախագծային խմբերով, անհատական, խմբային                             նախաձեռնություններով
14։00-14։30՝ Ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
14։30-ից՝      Աշխատանք ըստ անհատական պլանի

Рубрика: երկարացված օրվա կազմակերպում

Արևածաղիկ

Ըստ նշված նախագծի,  շարունակական աշխատեցինք և ստացանք գեղեցիկ,տեխնոլոգիական աշխատանք։ Ի զարմանս ինձ երկարացված օրվա ճամբարականներն անտրտունջ աշխատեցին։

Արդյունքը նկարներում

Рубрика: երկարացված օրվա կազմակերպում

Աշնանային գույներով։

 Գույների ներդաշնակություն

Համբերատար և սիրով աշխատեցինք միասին ժամանակատար նախագծի շուրջ։ Զարգացնելով ավելի համբերատար լինելու, նուրբ ու  սիրով աշխատանք ստանալը։

Աշխատանքն իրականացվում է հետևյալ նախագծով։

Աշնանային գույներով։ Ուսումնական նախագիծ

Վերջնական արդյունքը կրկին կլինի ֆոտոպատումներով։

Рубрика: Նախագծեր, Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրերին ընդառաջ Քարանկարչություն ուսումնական նախագիծ

fykimage-fok.jpg

Մասնակիցներ` Արևելյան դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Ժամանակահատվածը` հոկտեմբեր-նոյեմբեր

Նպատակը՝  Ձեռք բերել տեխնոլոգիական հմտություններ։ Կատարել ճիշտ գունաբաժանում և գույնի ընտրություն։

Խնդիրները՝

  • Երևակայության զարգացում
  • Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում և կիրառում
  • Գունաբաժանման միջոցով ճաշակի ձևավորում

Ընթացքը՝

Քարերի օգնությամբ պատրաստել գեղեցիկ պատկերազարդմամբ հուշանվերներ(սառնարանի մագնիսներ) դասավանդող անձնակազմի համար

Անհրաժեշտ նյութեր՝ 

  • Հարթ,ողորկ քարեր
  • Ներկեր
  • Լաք
  • Մագնիսներ
  • կտոր
  • թել
  • հայկական զարդանախշով տիսմա

Պատրաստման եղանակը՝ 

  • Նախապես մաքրված քարերի վրա ներկերի օգնությամբ նկարազարդել,թողնել չորանա։
  • Լաքապատել,թողնել չորանա։
  • Քարի հետնամասում սոսնձի օգնությամբ ամրացնել մագնիսները։
  • Գունավոր թղթերից պատրաստել ծրարներ
  • Ծրարների վրա կրկին գունավոր թղթերով ապլիկացիաներ անել, Սեբաստացու օրերին համահունչ
  • Պատրաստի սառնարանային մագնիսները կտորից պատրաստված բոխչաների մեջ և նվիրել դասավանդողներին։

Երկարացված օրվա ճամբարականները Սեբաստացու օրերին նվիրված իրենց ձեռքի աշխատանքներով մնայուն և գեղեցիկ հուշանվեր կփոխանցեն  իրենց դասավանդողներին։ Այդ ամենը ֆոտոպատումների և տեսանյութերի միջոցով կլուսաբանեն իրենց բլոգներում։

Рубрика: Ինքնակրթություն

Ճկուն հմտությունները՝ կրթական թիրախ

17668727_631439960376760_1431099906_o.jpg

Հասմիկ Ղազարյան
Հոդվածը բազմաբովանդակ  մեթոդական նյութ էր։ Որը յուրաքանչյուր ընթերցողին թույլ կտա մտորելու,նոր մտքեր մտահղանալու։ Ներառված էր խաղ-քննարկման գեղեցիկ օրինակներ,մտահղացումներ ճկուն հմտությունները բացահայտելու ևտեսանելի դարձնելու համար։ Քննարկման համար կիրառված Էդվարդ դե Բոնոյի`մտածողության վեց գլխարկների մեթոդը հետաքրքիր լուծում էր։ Հոդվածը շատ հավանեցի
Рубрика: երկարացված օրվա կազմակերպում

Աշխատակարգ 21.10 — 25.10

 

Երկուշաբթի

13:30 – 13։45    ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14։00    հանգիստ

14:00 – 14:45    ճաշ

14:50   — 15:40   ինքնապատրաստուն

15։45 —  16։30   բակային խաղեր

16։30  —  17։00    դասասենյակի մաքրում և տուն ճանապարհում

Երեքշաբթի

13։35 – 13։45     ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:00     միջավայրի խնամք

14։00 – 14։45     ճաշ

14։50 —  15։40     ինքնակրթություն

15։45 – 16։30     տեխնոլոգիական աշխատանք

16։30  — 17։00    դասասենյակի մաքրում և տուն ճանապարհում

Չորեքշաբթի

13։35 – 13։45     ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:00      բակային խաղեր

14։00 – 14։45     ճաշ

14։50 —  15։40      ինքնապատրաստում

15։45 – 16։30      հեքիաթի ընթերցում և օատկերում նկարի միջոցով

16։30  — 17։00     դասասենյակի դասավորում և տուն ճանապարհում

Հինգշաբթի

13։35 – 13։45     ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:00    միջավայրի խնամք

14։00  — 14։45     ճաշ

14։50 —  15։40     ինքնակրթություն

15։45  —     16։30      այցելություն ուսումնական ագարակ                                                                                                                                                                                                                                          16։30   — 17։00   դասասենյակի դասավորում և տուն ճանապարհում

Ուրբաթ

13։35 – 13։45     ճամբարականների ընդունում և հաշվառում

13։45 – 14։00   հանգիստ

14:00 – 14:30   ճաշ

14։40 —  16։00   մեդիաուրբաթ(մարմարյա սրահ)

16։00 – 16։30     բակային խաղեր

16։30   — 17։00   դասասենյակի դասավորում և տուն ճանապարհում

 

Рубрика: երկարացված օրվա կազմակերպում

Սեմինար պարապմունք․ Ջերմոց -լաբորատորիա

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների մի խմբով այցելեցինք տիկին  Շողիկի դրախտավայր։ Որը լեցուն է տարատեսակ սենյակային բույսերով։ Այնտեղ իրենց բնակությունն են հաստատել ոչ միայն բույսերը աjլև կենդանիներն ու թռչյունները։ Մեկ ժամը բավական չէ այդ ամենը վայելելու համար։ Դե իհարկե չեմ կարծում, որ առանց տիկին Շողիկի այդ ամենը նույն կերպ կդիտվեր։ Իր շնորհիվ է ձևավորվել այդ ջերմությունն ու ներդաշնակությունը ։                Տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց ծաղիկների և բույսերի սերմնատեսակներին,այնուհետև իր հետ միասին կատարեցինք խորդենու և գայլառձիայի հասունացած սերմերի սերմնահավաք քոլեջի ծաղկանոցից ( ի դեպ տիար Բլեյանը այդ օրը ծաղկանոցը  կոչեց <<Ծաղկոց>>)։Որից հետո գայլարձիայի սերմերը ցանեցինք տ․Շողիկի կողմից պարարտացված հողի մեջ,որն իր մեջ պարունակում էր հրաբխային ապակի(պեռլիտ),որը նպաստում է բույսերի արագ և արդյունավետ աճին։Ցանելուց հետո այն տարանք մեզ հետ դասասենյակներ՝ խնամելու նպատակով։Երբ արդեն ծիլերը դուրս գան սովորող ճամբարականների հետ միասին կտեղափոխենք և կտնկենք հատկացված  վայրում։ Մեր գործընթացը իրականացրեցինք   նախագծին համապատասխան ։

 

 

Рубрика: Без рубрики, Նախագծեր

Աշնանային գույներով։ Ուսումնական նախագիծ

 

20191122_112819

Նպատակը

  • խթանել ստեղծագործական և գեղագիտական զարգացումը
  • տալ ինքնաճանաչման և ինքնադրսևորվելու հնարավորություն
  • աշխատասիրության դաստիարակում

Читать далее «Աշնանային գույներով։ Ուսումնական նախագիծ»

Рубрика: Նախագծեր

Մարզական խաղեր . ուսումնական նախագիծ

images

Նախագծի մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք սովորողներ:

Նպատակը և խնդիրները՝

  • Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
  • Բացահայտել նոր մարզական խաղեր:
  •  նպատակասլացության , ստրատեգիայի, ժամանակի զգացողության ձևավորում

Անհրաժեշտ պարագաները՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ
  • հեծանիվներ
  • պարաններ

Ընթացքը՝

Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ նրանց օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական հետաքրքրությունները:

Մարզական խաղերի իրականացման նկարագրություն

    Խաղերի իրականացման ընթացքում ճամբարականները բաժանվում են երկու խմբի

  • Յուրաքանչյուր շարքի մասնակից պետք է իր առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին:Այնուհետև վազելով հասնեն ձեռքով հպվենշարքում  իրենից ետկանգնած մասնակցին և անցնեն շարքի վերջ։ Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
  • Յուրաքանչյուր խմբի մասնակից պարան խաղալով գնում հասնում է նշված եզրագծին պարանը թողնում է այնտեղ։ Այնտեղից  հեծանիվը վարելով գալիս հասնում է իր խմբին։ Հաջորդ մասնակիցը նույն սկզբունքով հեծանիվը վարելով գնում հասնում է եզրագծին պարանը խաղալով հետ գալիս։ Հաղթում է այն խումբը,որը ճշգրիտ կկատարի ներկայացված պահանջները։
  •  Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին՝ արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:
  •       Յուրաքանչյուր խմբին հատկացվում է մեկական գնդակ։ Գնդակը վարելով մասնակիցը զիգզագաձև անցնում է իրարից որոշ հեռավորության վրա դրված բուլավաների կողքով,հասնում սրջագծին բռնում գնդակը և վերադառնում իր խմբի վերջ։ Այնուհետև գնդակը գլխավերևով փոխանցումներով տալիս են շարքի առջևում կանգնած մասնակցին, և այդպես շարունակ։
Рубрика: Նախագծեր

Այցելություն ուսումնական ագարակ

20190827_103333

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ:

Ժամանակահատվածը 04․11 — 15․11

Նպատակը և խնդիրները՝
․ Ծանոթացում ուսումնական ագարակին
․ Ծանոթացում ուսումնական ագարակի կենդանիներին և բույսերին
․ Կենդանիների մաքրում, խնամում, կերակրում
․ Սեր և ուշադրություն կենդանիների հանդեպ

Անհրաժեշտ նյութեր՝
Փոխնորդ հագուստ, ռետինե ձեռնոցներ, գլխարկ։

Ընթացք՝
․Քայլքով ուղևորվում ենք Ուսումնական ագարակ
․ Ծանոթանում ենք կենդանիների և շրջակա միջավայրի հետ։Ընկեր Էդմոնի առաջնորդությամբ և աջակցությամբ  զբաղվում խնամքով։

Արդյունք՝
Ֆոտոպատումների և տեսանյութերի տեսքով հրապարակում։