
Բարեկարգ ու անվտանգ քայլուղիներ,առանց ճաղավանդակների
Երկարացված օրվա սեմինար պարապմունքը սկսեցինք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցից, որտեղ խոսվեց շրջակա միջավայրի և քայլուղիների բարեկարգման և եղած և նախատեսված ճաղավանդակների վերացման մասին։ Զրույցին միացավ տիար Բլեյանը։Հյուսիսային դպրոցից, Մայր դպրոց տանող քայլուղիով քայլելով, լսեցինք նրան։Նա ներկայացրեց քայլուղու բարեկարգմանն ուղղված խնդիրները և առաջարկեց գտնել գեղեցիկ և ապահով լուծումներ, ևառանց ճաղավանդակների։
Հեծանվային ուսուցում
Արևելյան դպրոցի տարատարիք ճամբարականներ
Կրթահամալիրի տոնին ընդառաջ՝ քայլք Արևելյան դպրոց-Սարալանջ-Հյուսիսային դպրոց երթուղով

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանի սովորողներ,Հյուսիսային դպրոցի 1- ին դասարանի սովորողներ Տևողությունը՝ 2 ժամ
Երթուղին՝ Արևելյան դպրոց-պարտեզ — Սարալանջ- Հյուսիսային դպրոց-պարտեզ
Գործողությունների նկարագրություն
- սկիզբը Արևելյան դպրոց-պարտեզից
- քայլք Սարալանջով դեպի Հյուսիսային դպրոց
- հանդիպում Հյուսիսային դպրոցի 1-2 դասարանի սովորողների հետ՝ ծանոթություն, քայլք Հյուսիսային դպրոցում
- վերադարձ Արևելյան դպրոց-պարտեզ
Նպատակը
- ֆիզիկական քայլք
- հոգևոր զարգացում
- կրթահամալիրի միջավայրի դիտարկում, ճանաչում, ուսումնասիրում
- կրթահամալիրի միջավայրի առանձնահատկությունների վերհանում
- կրթահամալիրը երեկ և այսօր՝ սովորողների հիշողությունները, համեմատում
- սովորողների կողմից միջավայրի զարգացման առանձնահատկությունների դիտարկում, քննարկում, առաջարկներ
- սեբաստացիական խորհրդանիշերի դիտարկում, քննարկում
Ուսումնական գործունեության ոլորտները
- Ես և շրջակա աշխարհը
- Տեխնոլոգիա (կավագործություն)
- ՏՀՏ
Անհրաժեշտ գործիքներ
- Տեսա-ձայնա-ֆոտոնկարահանող գործիքներ
Ամփոփումը՝ սովորողների, դասվարի բլոգներում։
Բատիկի տեխնիկայով շարֆերի գունավորում

Վաղ մանկուց ձգտում եղել է դեպի նկարչությունը։ Սակայն եղել են նկարչության ճյուղեր,որոնք անհասանելի են թվացել։ Դրանցից մեկը հագուստի,շարֆերի վրա նկարչությունն էր։ Եվ գաղափար անգամ չունեի, թե ինչ տեխնիկա են կիրառում։ Եվ ահա Անհատական, խմբային նախաձեռնությունների ընտրության մեջ , նկատեցի բատիկով աշխատանք։ Անմիջապես գրավեց ,և ընտրեցի Քոլեջի կարուձևի ուսումնաարտադրական արհեստանոցում բատիկի հանգույցի տեխնիկայով շարֆերի պատրաստումը։ Հրաշալի անձնավորություն ‘ Մերի Խանջյանի օգնությամբ,ով սկզբում բացատրեց,խոսեց բատիկով գունավորման առանձնահատկությունների և տեխնիկայի մասին, յուրաքանչյուրիս հատկացրեց շիֆոնե կտորներ,որի վրա հետաքրքիր գունային համադրություններով, բատիկի հանգույցների տեխնիկաներից մեկի ընտրությամբ կատարեցինք գունավորում։Ընթացքը շատ հետաքրքիր էր ։
Թե ինչ էր ստացվելու ,կարող էինք տեսնել միայն չորանալուց հետո։ Անհամբերությամբ սպասում էի արդյունքին ։ Ահա այն,իր բազմերանգ գույներով։Բոլորի աշխատանքներն էլ յուրովի գունեղ էին ու գեղեցիկ ։ Պատրաստի շարֆերը արդուկեցինք, որից հետո ընկեր Մերին մաքրակար(оверлок) արեց։ Եվ շարֆը պատրաստ է։
Մեր պատրաստած շարֆերը կցուցադրվեն Սեբաստացու օրերին նվիրված ցուցահանդես-վաճառքին։ Հաջորդ սեմինարին մեզ հնարավորություն էր ընձեռված պատրաստել մեր անձնական շարֆերը։ Այս անգամ ես ընտրեցի բատիկի այլ տեխնիա։ Կրկին գեղեցիկ ստացվեց։
Շնորհակալություն Մերի Խանջյանին՝ մեզ գրկաբաց ընդունելու և բատիկի արվեստի նրբությունները այդքան գեղեցիկ մատուցելու համար։
Նախագծային ուսուցման շաբաթ. Աշխատակարգ 04․11 — 08․11

Երկուշաբթի
Ճամբարականների ընդունում և հաշվառում
Ինքնապատրաստում
Ճաշ
նախագծային աշխատանք
Հեքիաթի ընթերցում և վերլուծություն
Դասարանի մաքրություն և տուն ճանապարհում
Երեքշաբթի
Ճամբարականների ընդունում և հաշվառում
Ինքնապատրաստում
ճաշ
Նախագծային աշխատանք
Մարզական խաղեր
Դասարանի մաքրություն և տուն ճանապարհում
Չորեքշաբթի
Ճամբարականների ընդունում և հաշվառում
Բակային խաղեր
Ճաշ
Նախագծային աշխատանք
Հեծանվավարություն
Դասարանի մաքրություն և տուն ճանապարհում
Հինգշաբթի
Ճամբարականների ընդունում և հաշվառում
Պարտիզապուրակային աշխատանք
Ճաշ
Նախագծային աշխատանք
Տոնական ուտեստի պատրաստում
Դասարանի մաքրություն և տուն ճանապարհում
Նոյեմբերի 8, ուրբաթ
Ճամբարականների ընդունում և հաշվառում
Միջավայրի խնամք
Ճաշ
Նախագծային աշխատանք
Բակային խաղեր
Դասարանի մաքրություն և տուն ճանապարհում
Հոկտեմբեր հաշվետվություն
Համով ցանկապատ
![1498452549_ezhevika-ot-panicheskih-atak-1024x1024.jpg.pagespeed.ce.uwc3fwglyt[1]](https://arminemanukyan.travel.blog/wp-content/uploads/2019/11/1498452549_ezhevika-ot-panicheskih-atak-1024x1024.jpg.pagespeed.ce_.uwc3fwglyt1.jpg?w=485&h=364)
Մոշի և ազնվամորու ցանկապատ
Մասնակիցները ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ
Տևողությունը՝ 30․10․19 — 15․11․19
Նախապատրաստական փուլ․
- մտքերի փոխանակում
- Ծառերի ու թփերի բազմազանության և իրարից զանազանելու մասին իմացություն
- Տարածքի ընտրություն և տեղերի պատրաստում
Նպատակն ու խնդիրները
Ուսուցման մեթոդը — համագործակցային
Արևելյան դրոցի արևելյան հատվածի, սարալանջի արևմտյան մասը բաժանող տարածքի, երկայնքով տնկել անփուշ ազնվամորու ու մոշի տնկիներ։
Ստեղծել անվնաս՝ առանց փշերի, կանաչ ցանկապատ։
Հաջորդ տարի տարածքը դարձնել որպես տնկարան կրթահամալիրի մյուս դպրոցներում այս հատապտուղները տարածելու համար։
Տնկելուց հետո իրականացնել խնամք և ջրում
Գործունեությունը կլինի տիկին Շողիկի հետ համակարգված։
- Կրթական պարտեզի բարեկարգում, խնամք
- Մոշի և մորու թփերի տնկում կրթահամալիրի Արևելան դպրոցի- լանջերին
- Խթանել սեր և հոգատարություն բույսերի և շրջակա միջավայրի նկատմամբ։
- Ծառերի, թփերի տնկում
- Միջավայրի ձևավորում
- Երկրագործական հմտությունների ձեռքբերում
Գործունեության ձևեր․
- Ծանոթացում աշխատանքային գործիքներին
- Սովորել ճիշտ օգտվել աշխատանքային գործիքներից
- Ծառերի, ծաղիկների, թփերի խնամք
- Ամենօրյա միջավայրի խնամք
Անհրաժեշտ գործիքներ`
բահ, պատգարակ,փոցխ,
դույլ,
ցնցուղ,
աշխատանքային ձեռնոցներ:
Մանկավարժական ճամբար՝ օր առաջին։
Օրը սկսվեց Արևելյան դպրոցում 5 տարեկանների հետ ընդհանուր պարապմունքով․Որից հետո զբաղվեցինք դասասենյակների մաքրման և դասավորման աշխատանքներով ։
Ընդմիջումից հետո օրն ավելի հետաքրքիր գույներով լցվեց։Անհատական, խմբային նախաձեռնություններից ընտրել էի Քոլեջի կարուձևի ուսումնաարտադրական արհեստանոցում բատիկի հանգույցի տեխնիկայով շարֆերի պատրաստումը։ Մերի Խանջյանի օգնությամբ յուրաքանչյուրս անհատական շիֆոնե կտորների վրա հետաքրքիր գունային համադրություններով բատիկի հանգույցների տեխնիկայով ներկեցինք։։Ընթացքը շատ հետաքրքիր էր ։ Թե ինչ ստացվեց արդյունքում,կիմանանք ներկի չորացումից հետո։ Անհամբերությամբ սպասում եմ այդ պահին։ Մեր ձեռքով պատրաստված շարֆերը կցուցադրվեն Սեբաստացու օրերին կայանալիք ցուցահանդես-վաճառքին։
Իսկ Մարմարյա սրահում ընդհանուր պարապմունքի ընթացքում ստորագրվեց համաձայնագիր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ԱրԱվես ՀԿ-ի միջև:Ներկա էին նաև տարբեր լրատվամիջոցների լրագրողներ։