Рубрика: Նախագծեր

« Իմ թաղարը» նախագիծ

20191016_124845

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ

Նախագծի տևողությունը՝
Հիմնականում երկու շաբաթ,իսկ  տեսչական աշխատանքները՝ ամբողջ տարի:

Նպատակը
1.  Աճեցնել և խնամել թաղարային բույսեր
2. Վաղ հասակից սերմանել սեր և հոգատարություն դեպի բույսը, դեպի շրջապատը:                    3. Նպաստել ինքնուրույն անհատի ձևավորմանը:
4. Ունենալով  սեփական թաղար աճեցնել բույսը կտրոնից և հետևել արմատակալման ընթացքին։  Այնուհետև անհրաժեշտ է բույսը տնկել իր իսկ անհատական թաղարի մեջ (հողով)  և հետևել նրա աճմանը:
5. Սովորողներին փոխանցել բույսերի բազմացման և խնամքի տեխնոլոգիական հմտությունները։

Արդյունքում
1. Մեր խմբասենյակում կունենանք սեփական ձեռքերով  աճեցրած թաղարով  բույսեր։
2. Հոգատար անհատի ձևավորում, ով տիրապետում է բույսերի բազմացման և խնաքի տեխնոլոգիական հմտություններին
3.Ունենալ էկոլոգիապես մաքուր կանաչ սենյակներ:

Նախագիծը իրականացնելու համար
1. Ձեռք բերել միանման թաղարներ                                                                                                        2․ Ընտրել համապատասխան փայտիկներ թաղարներին սոսնձելու համար                                      3. Թաղարները գունավորել գուաշով կամ ջրաներկով
4. Սահմանել մշտական տեսչություն արդյունքներին հետևելու համար։

Նախագծի պատասխանատուներ՝« Գարդենիա» ակումբ, Արմինե Մանուկյան

Նախագիծը՝ « Գարդենիա» ակումբից

 

 

 

Рубрика: Անհատական աշխատաժամանակ

Աշխատակարգ 18.11 -22.11

20190907_113356

 

Երկուշաբթի

13:30 – 13։45    ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14։00    հանգիստ

14:00 – 14:45    ճաշ

14:50   — 15:40   ինքնապատրաստուն

15։45 —  16։30   բակային խաղեր

16։30  —  17։00    դասասենյակի մաքրում և տուն ճանապարհում Читать далее «Աշխատակարգ 18.11 -22.11»

Рубрика: Սեբաստացու օրեր

Համայնքային տոն, հարիսայի օր

Ժամը՝ 10.00-10.30 Հարիսայի օրհնություն Սբ. Երրորդություն եկեղեցում

Հոգևոր երգեր

Հատվածներ Սբ. Պատարագից

  • Հարիսային օրհնություն

10։30՝ Համայնքային տոն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

Ծրագրում՝ միասնական երգեր, պարերգեր, պարեր

11.00-ից հարիսայի համտես՝ խաղողի, գինու և գեղեցիկ դպրության միասնական տոնախմբություն կրթահամալիրի դպրոցներում.

Рубрика: Նախագծեր, երկարացված օրվա կազմակերպում

Մարզատոն, համատեղ նախագիծ

 

Նախագծի հեղինակներ՝ Նարինե Պողոսյան, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Արմինե Մանուկյան, Արևելյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևելյան դպրոցների երկարացված օրվա տարատարիք սովորողներ:

Օրը՝ նոյեմբերի 22

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Նպատակը և խնդիրները՝

  • Իրականացնել համատեղ մարզական խաղեր, հեծանվավարություն տարատարիք ճամբարականների հետ
  • Նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանը
  • Նպաստել դիմացկունության, ճարպկության, ցատկունակության, արագավազության, շարժունակության զարգացմանը
  • Նպաստել ուշադրության, հիշողության կենտրոնացմանը
  • Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ
  • հեծանիվ                                                                                                                                  Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ  նրանց  օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական  հետաքրքրությունները:

Համատեղ նախագիծը իր մեջ ներառում է վազք, հեծանվավարություն և մարզական խաղեր։

Մարզական խաղերի նկարագրություններ՝

  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:
  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
  • Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և  գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին՝ արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:

Արդյունքը՝

  • Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:
Рубрика: Անհատական աշխատաժամանակ

Նախագծային ուսուցման շաբաթ Աշխատակարգ 11.11 -15.11

20191104_154944

 

Երկուշաբթի

Ճամբարականների ընդունում և հաշվառում
Ինքնապատրաստում
Ճաշ
Նախագծային աշխատանք
Հեքիաթի ընթերցում և վերլուծություն
Դասարանի մաքրություն և  տուն ճանապարհում

Երեքշաբթի Читать далее «Նախագծային ուսուցման շաբաթ Աշխատակարգ 11.11 -15.11»

Рубрика: Նախագծեր, Սեբաստացու օրեր

Բնագիտական փորձեր, համատեղ նախագիծ Սեբաստացու տոնին ընդառաջ

 

Սեբաստացու օրերին Նարինե Պողոսյանի երկարացված օրվա սովորողների հետ կիրականացնենք բնագիտական փորձեր։

Նախագծի հեղինակներ՝ Նարինե Պողոսյան, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Արմինե Մանուկյան, Արևելյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևելյան դպրոցների երկարացված օրվա տարատարիք սովորողներ:

Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 14

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Նպատակը և խնդիրները՝

  • Սեբաստացու օրերին իրականացնել բնագիտական փորձեր Արևելյան դպրոցի երկարացված օրվա սովորողների հետ
  • Նպաստել համագործակցային կարողությունների զարգացմանը
  • Դիտողականության, շրջապատում օրինաչափություններ կատելու դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացում
  • Բնագիտական փորձի հիման վրա բնագիտության մասին տեղեկությունների հաղորդում
  • Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում
  • Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում
  • Հետազոտության, փորձի միջոցով իրեն անհրաժեշտ տեղակատվության ձեռք բերում
  • Շրջապատող միջավայրում նմանատիպ երևույթների և օրինաչությունների  բացահայտումը
  • Անվտանգության կանոնների պահպանումը
  • Փորձերի միջոցով զարգացնել սովորողների տրամաբանական մտածողությունը, ստեղծագործական միտքը և երևակայությունը:

Ընթացք՝

Հյուսիսային դպրոցի երկարացվածեր օրվա 5-րդ խմբի սովորողները բակում կդիմավորեն Արևելյան դպրոցի Արմինե Մանուկյանի երկարացված օրվա խմբին։

Ծանոթությունից հետո կիրականացնենք նախատեսած բնագիտական փորձերը։

Իրականացվող բնագիտական փորձեր՝

1․ Փչվող փուչիկը— Փչվող փուչիկը․ Փորձի համար անհրաժեշտ է 1 հատ կիտրոն, 3 ճաշի գդալ քացախ, 1,5 ճաշի գդալ ջուր, 1 թեյի գդալ սոդա, փուչիկ, լիմոնադի դատարկ շիշ:
Շշի մեջ լցնում ենք ջուր և 1 թեյի գդալ սոդա:
Առանձին բաժակում կիտրոնի հյութը խառնում նեք քացախի հետ և դա լցնում շշի մեջ:
Տեղի է ունենում բուռն ռեակցիա:
Արագ փուչիկը հագցնում ենք շշի վրա և այն փչվում է:

Անհրաժեշտ պարագաներ՝ Սոդա, քացախ, փուչիկ, շիշ։

2․ Փախչող ատամի չոփիկներ․ Փորձի համար մեզ անհրաժեշտ է ջրով աման, ութ ատամի չոփիկ, կաթուցիչ, շաքարի կտոր, աման լվանալու հեղուկ: Ատամի չոփիկները արևի ճառագայթների նման դասավորում ենք ջրով ամանի մեջ: Ամանի մեջտեղում գցում են շաքարի կտորը — ատամի չոփիկները սկսվում են հավաքվել մեջտեղում: Շաքարի կտորը թեյի գդալի օգնությամբ դուրս ենք հանում ամանից և կաթուցիչով ամանի մեջտեղում մի քանի կաթիլ ամանի հեղուկ ենք կաթեցնում: Ատամի չոփիկները սկսում են փախչել:
Ինչու այդպես ստացվեց: Գրեք ձեր ուսումնասիրությունները:

3․ Հրաբխե լուսամփոփ-Անհրաժեշտ է — Աղ, ջուր, մեկ բաժակ բուսական յուղ, սննդային ներկանյութ, մեծ թափանցիկ բաժակ կամ ապակե տարա:

Բնագիտական փորձերի փաթեթ

Արդյունքները կհրապարակվեն մեր ուսումնական բլոգում։

Рубрика: Սեբաստացու օրեր

Մի Սեբաստացու պատմություն

 

69793688_385447202354098_2399389492864614400_n.jpg

 

Ես մանկավարժ էի։ Բազում տարիներ,միօրինակ ,համապետական մեթոդներով կրթում էի երեխաների, որն ինձ չէր բավարարում։ Միշտ հակադրվում էի , հաճախ  հանդես գալիս նախաձեռնություններով, որոնք միշտ չէ, որ իրագործվում էին։

Փնտրում էի  մի նոր բան,նոր հետաքրքրություն,նոր աշխատանք,նոր ծանոթություններ։ Եվ կարծես հենց դրան ուղղված,  տեղեկացա Սեբաստացի կրթահամալիրում աշխատանքի հրավերի մասին։Որոշեցի դիմել։Ամեն բան սկսվեց սիրով ու մեծ սպասելիքներով։

Հիշում եմ առաջին օրը,երբ մեկ ժամ շարունակ պտույտ էի տալիս մեդիակենտրոնի շուրջ։Հարց ու փորձ էի անում, երևի հանդիպել էին ոչ ճիշտ մարդիկ,տեղյակ չէին, չէի  գտնում, շփոթել էի տեղանքը,շենքը,թեև գուգլ — ուղեկցորդը, նշում էր , որ հասել եմ։Արդեն վհատվել էի ։ Ինձ թվում էր, թե  ուշացել եմ և ամեն գեղեցիկ բան, առանց  ինձ կսկսվի ու  կավարտվի։Մի վերջին անգամ, շենքերից մեկի մի  բաց դռնով, որոշեցի ներս մտնել և  նորից հարցնել ,մի գուցե այստեղ ճիշտ ուղղություն տան։ Խաղաղ էր,ձայն տվեցի։ Երկրորդ հարկից մեկն արձագանքեց և ներքև իջավ։ Արդեն  աստիճաններին երևաց Արմինե Թոփչյանը։ Նրա հետ արագ քայլերով ներքև էր իջնում մի մարդ ևս։ Նա՛,  ի զարմանս ինձ, տիար Բլեյանն էր, ում մասին գիտեի, դեռ վաղ մանկությունից։ Ողջունեցինք ու ժպտացինք միմյանց։Պարզվեց, որ քայլերս անկախ ինձանից տարել էին  ճիշտ այնտեղ, որտեղից որ պետք է սկիզբ առներ իմ կլյանքի մի նոր ու ինքնատիպ փուլը։ Նրանք ինձ սիրով ուղեկցեցին դեպի Մայր դպրոց, որտեղ անցկացվում էին դասընթացները։ Այդ , արդեն իսկ թանկ ու հիշարժան օրը, դարձավ իմ   կրթահամալիր մուտք գործելու  առաջին քայլը, որն էլ տվեց իր սպասված արդյունքը ։ Ես դարձա Սեբաստացի։

Առաջին իսկ պահից հավանեցի,թե՛ դպրոցը,թե՛ միջավայրը ու թե՛ այնտեղի բնակիչներին։ Ինչու՞ եմ ասում բնակիչներ,քանի որ բոլորն ասես ապրում ու ստեղծագործում են այնտեղ ։ Նրանք իրենց աշխատանքի ընթացքում և դրանից դուրս, իրենց ընտանիքի պես,  բարեկարգում, շենացնում են իրենց տունն ու կրթելով ,դաստիարակելով՝  մեծացնում երեխաներին։

 

Երբ ասում ենք դպրոց,հասկանում ենք մի վայր,որտեղ կրթություն են միայն տալիս աշակերտներին։ Սակայն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հնարավորություն է տալիս կրթվելու, ոչ միայն սովորողներին, այլև  դասավանդողներին։ Միջավայր , որտեղ բացահայտում ես  նորանոր հնարավորություններ , իրագործում սեփական  կարողություններդ,որոնց մասին մինչ այդ , որպես մանկավաժ անտեղյակ էիր։ Կրթահամալիրը մի յուրահատուկ վայր է ,բազում հետաքրքրություններով, ուր միախառնված են արվեստն ու արհեստը։ Ամեն օրը նորովի է,նոր մտահղացումներով ,նոր վերելքներով։ Կա սեր և ջերմություն՝ մարդկային բարի փոխհարաբերություններ

Ես ուրախ եմ որ աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում,քանի որ այն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ,ճանաչել ու ընկերանալ  մի մեծ ու հյուրընկալ ընտանիքի հետ։

Շուրջ երեսուն տարվա հարուստ  կենսափորձով, այս ջերմ ընտանիքում ես ունեմ իմ  համեստ՝ երեք ամսյա գործունեությունը։Հիմա արդեն վստահ կարող եմ փաստել ,որ այդ Գեղեցիկ Ընտանիքի Բնակիչն եմ․․․

Рубрика: Без рубрики, Նախագծեր, Սեբաստացու օրեր

Կրթահամալիրի տոնին ընդառաջ՝ քայլք Արևելք-Հյուսիս-Մայր դպրոց երթուղով

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանի սովորողներ։
Տևողությունը՝ 2 ժամ։
Երթուղին՝ Արևելյան դպրոց-պարտեզ  Հյուսիսային դպրոց-պարտեզ  Մայր դպրոց

Գործողությունների նկարագրություն

  • սկիզբը Արևելյան դպրոց-պարտեզից
  • քայլք Սարալանջով դեպի Հյուսիսային դպրոց
  • այցելություն Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, կավագործություն
  • ուղղությունը դեպի Մայր դպրոց՝ Քանդակների պուրակ
  • վերադարձ Արևելյան դպրոց-պարտեզ

Նպատակը

  • ֆիզիկական քայլք
  • հոգևոր զարգացում
  • կրթահամալիրի միջավայրի դիտարկում, ճանաչում, ուսումնասիրում
  • կրթահամալիրի միջավայրի առանձնահատկությունների վերհանում
  • կրթահամալիրը երեկ և այսօր՝ սովորողների հիշողությունները, համեմատում
  • սովորողների կողմից միջավայրի զարգացման առանձնահատկությունների դիտարկում, քննարկում, առաջարկներ
  • սեբաստացիական խորհրդանիշերի դիտարկում, քննարկում

Ուսումնական գործունեության ոլորտները

  • Ես և շրջակա աշխարհը
  • Տեխնոլոգիա (կավագործություն)
  • ՏՀՏ

Անհրաժեշտ գործիքներ

  • Տեսա-ձայնա-ֆոտոնկարահանող գործիքներ

Ամփոփումը՝ սովորողների, դասվարի և իմ բլոգներում։