Рубрика: 4-րդ շրջան․ Աննախադեպ հունիս

Արտ միջավայրի հետաքրքիր աշխատանքները։

103820717_568636413824088_5150324400468345198_n

Ընդհանուր աշխատանքները հետաքրքիր ընթացքով են ծավալվում։ Հաճելի է այն, երբ դու քո ձեռքով տնկում ես , խնամում և նոր շունչ տալիս բույսին։ Ամեն մի բույս, ծաղիկ առանձնահատուկ խնամք և մոտեցում է պահանջում։

Այսօր Արտակ Ռշտունու հետ  կիզիչ արևի տակ տնկեցինք, նոր շունչ տվեցինք  խաղողի  տնկիներին։ Այնքան հաճելի էր աշխատել ,  ինքդ քո ձեռքով տնկել,կյանք տալ, այնքան էի խորասուզվել , որ արևն էլ չէր խանգարում։

 

 

Рубрика: 4-րդ շրջան․ Աննախադեպ հունիս

Բանգլադեշյան պլեներ

 

Նախագիծը ՝ Թամար հարությունյանի բլոգից

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի դասավանդողներ

Ֆիզիկական միջավայրում նոր տեխնոլոգիաների իրականացում՝ բետոնե դեկորի և ծաղկամանների պատրաստում

ախագծի նպատակն է ընտանեկան դպրոցում, սվորողների, ընտանիքի անդամների, կրթահամալիրի ծնողական,  նկարիչ, տեխնոլոգ ուսուցիչների  միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ, որպես կրթամշակութային երկխոսություն:

Նախագծի  խնդիրներն են «Միջավայր, փոխազդեցություն, շարունակականություն» ծրագրի, «Կրթական պարտեզ» քաղաքացիական նախաձեռնության նախագծերի իրականացում ընտանեկան դպրոցում, կրթահամալիրի ֆիզիկական միջավայրում՝ Բանգալդեշյան պլեներ (նկարչություն բաց երկնքի տակ), կրթահամալիրի շենք-շինությունների արտաքին պատերի նկարչական և ռելիեֆային ձևավորում, լանդշաֆտի, կանաչ գոտիների,   էսքիզներ, առաջարկներ, լուծումներ, պերֆորմանսներ:

Рубрика: 4-րդ շրջան․ Աննախադեպ հունիս

Արտ Միջավայրի բարեկարգման աշխատանքներ

Մայիսի 25-27 Կատարեցինք արտ միջավայրի բարեկարգման աշխատանքներ։ Թամար Հարությունյանի  հետ միասին իրականացրեցինք տարատեսակ ծաղիկների ծաղկատունկ , խնամեցինք դպրոցի շրջակա միջավայրը։ Այնուհետև կառուցեցինք վարդերով մագլցող բուրգ։

Բուրգի կառուցման համար օգտագործեցինք ծառի ճյուղեր և թել, կապաններ ստեղծելու և ամրացնելու համար։ Այնուհետև բուրգի շրջանագծով մեկ մագլցող վարդեր տնկեցինք։ Ստացանք գեղեցիկ ծաղկաբուրգային լուծում։

d4bfd5a1d5b6d5a1d5b9-d5a2d5b8d682d680d5a3

 

Рубрика: 4-րդ շրջան․ Աննախադեպ հունիս

Մայիսի 25- հունիսի 5 աշխատակարգ

96108876_10223136460582254_8856534804179451904_n

 

25․05 -05․06  ներառյալ  ժամը՝ 10։00 — 15։00  աշխատանքներ հետևյալ ուղություններով, հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենի հայտարարությունները ․ https://mskh.am/am/93061

Մասնակցություն քանդակագործության նախապատրաստական աշխատանքներին համապատասխան նախագծին, համակարգող Լիլիթ Սարգսյան՝ Սասնա լանջ կամ Մհերի դուռ։

Պարտիզապուրակային աշխատանքներ Արևելքում, Թամար Հարությունյանի հետ՝ Բանգլադեշային պլեներ ։