Рубрика: Նախագծեր, Սեբաստացու օրեր

Սեբաստացու օրերին ընդառաջ Քարանկարչություն ուսումնական նախագիծ

fykimage-fok.jpg

Մասնակիցներ` Արևելյան դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Ժամանակահատվածը` հոկտեմբեր-նոյեմբեր

Նպատակը՝  Ձեռք բերել տեխնոլոգիական հմտություններ։ Կատարել ճիշտ գունաբաժանում և գույնի ընտրություն։

Խնդիրները՝

  • Երևակայության զարգացում
  • Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում և կիրառում
  • Գունաբաժանման միջոցով ճաշակի ձևավորում

Ընթացքը՝

Քարերի օգնությամբ պատրաստել գեղեցիկ պատկերազարդմամբ հուշանվերներ(սառնարանի մագնիսներ) դասավանդող անձնակազմի համար

Անհրաժեշտ նյութեր՝ 

  • Հարթ,ողորկ քարեր
  • Ներկեր
  • Լաք
  • Մագնիսներ
  • կտոր
  • թել
  • հայկական զարդանախշով տիսմա

Պատրաստման եղանակը՝ 

  • Նախապես մաքրված քարերի վրա ներկերի օգնությամբ նկարազարդել,թողնել չորանա։
  • Լաքապատել,թողնել չորանա։
  • Քարի հետնամասում սոսնձի օգնությամբ ամրացնել մագնիսները։
  • Գունավոր թղթերից պատրաստել ծրարներ
  • Ծրարների վրա կրկին գունավոր թղթերով ապլիկացիաներ անել, Սեբաստացու օրերին համահունչ
  • Պատրաստի սառնարանային մագնիսները կտորից պատրաստված բոխչաների մեջ և նվիրել դասավանդողներին։

Երկարացված օրվա ճամբարականները Սեբաստացու օրերին նվիրված իրենց ձեռքի աշխատանքներով մնայուն և գեղեցիկ հուշանվեր կփոխանցեն  իրենց դասավանդողներին։ Այդ ամենը ֆոտոպատումների և տեսանյութերի միջոցով կլուսաբանեն իրենց բլոգներում։

Рубрика: Без рубрики, Նախագծեր

Աշնանային գույներով։ Ուսումնական նախագիծ

 

20191122_112819

Նպատակը

  • խթանել ստեղծագործական և գեղագիտական զարգացումը
  • տալ ինքնաճանաչման և ինքնադրսևորվելու հնարավորություն
  • աշխատասիրության դաստիարակում

Читать далее «Աշնանային գույներով։ Ուսումնական նախագիծ»

Рубрика: Նախագծեր

Մարզական խաղեր . ուսումնական նախագիծ

images

Նախագծի մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք սովորողներ:

Նպատակը և խնդիրները՝

  • Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
  • Բացահայտել նոր մարզական խաղեր:
  •  նպատակասլացության , ստրատեգիայի, ժամանակի զգացողության ձևավորում

Անհրաժեշտ պարագաները՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ
  • հեծանիվներ
  • պարաններ

Ընթացքը՝

Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ նրանց օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական հետաքրքրությունները:

Մարզական խաղերի իրականացման նկարագրություն

    Խաղերի իրականացման ընթացքում ճամբարականները բաժանվում են երկու խմբի

  • Յուրաքանչյուր շարքի մասնակից պետք է իր առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին:Այնուհետև վազելով հասնեն ձեռքով հպվենշարքում  իրենից ետկանգնած մասնակցին և անցնեն շարքի վերջ։ Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
  • Յուրաքանչյուր խմբի մասնակից պարան խաղալով գնում հասնում է նշված եզրագծին պարանը թողնում է այնտեղ։ Այնտեղից  հեծանիվը վարելով գալիս հասնում է իր խմբին։ Հաջորդ մասնակիցը նույն սկզբունքով հեծանիվը վարելով գնում հասնում է եզրագծին պարանը խաղալով հետ գալիս։ Հաղթում է այն խումբը,որը ճշգրիտ կկատարի ներկայացված պահանջները։
  •  Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին՝ արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:
  •       Յուրաքանչյուր խմբին հատկացվում է մեկական գնդակ։ Գնդակը վարելով մասնակիցը զիգզագաձև անցնում է իրարից որոշ հեռավորության վրա դրված բուլավաների կողքով,հասնում սրջագծին բռնում գնդակը և վերադառնում իր խմբի վերջ։ Այնուհետև գնդակը գլխավերևով փոխանցումներով տալիս են շարքի առջևում կանգնած մասնակցին, և այդպես շարունակ։
Рубрика: Նախագծեր

Այցելություն ուսումնական ագարակ

20190827_103333

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ:

Ժամանակահատվածը 04․11 — 15․11

Նպատակը և խնդիրները՝
․ Ծանոթացում ուսումնական ագարակին
․ Ծանոթացում ուսումնական ագարակի կենդանիներին և բույսերին
․ Կենդանիների մաքրում, խնամում, կերակրում
․ Սեր և ուշադրություն կենդանիների հանդեպ

Անհրաժեշտ նյութեր՝
Փոխնորդ հագուստ, ռետինե ձեռնոցներ, գլխարկ։

Ընթացք՝
․Քայլքով ուղևորվում ենք Ուսումնական ագարակ
․ Ծանոթանում ենք կենդանիների և շրջակա միջավայրի հետ։Ընկեր Էդմոնի առաջնորդությամբ և աջակցությամբ  զբաղվում խնամքով։

Արդյունք՝
Ֆոտոպատումների և տեսանյութերի տեսքով հրապարակում։

Рубрика: Без рубрики, Նախագծեր

Այց Ջերմոց-լաբորատորիա, ուսումնական նախագիծ

20191002_131916

 

 

 

 

 

Նախագծի մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք սովորողներ:

Նպատակը և խնդիրները՝

  • Զարգացնել սովորողների գիտելիքները բուսաբուծությունից, ծանոթացում բույսերին
  •  Սերմանել սեր և հոգատարություն դեպի բույսը, դեպի շրջապատը, աճեցնել և խնամել բույսեր
  • Իրականացնել աշխատանքներ   նախագծի շրջանակներում
  • Դասասենյակում թաղարային բույսերի աճեցում:

Ընթացքը՝

  • Սովորողներին Ծանոթացնել նախագծին
  • Այնուհետև այց  Ջերմոց-լաբորատորիա
  • Սովորողները տիկին Շողիկի օգնությամբ ստանում են  անհրաժեշտ տեղեկատվություն բույսերի մասին՝ նրանց տեսակների,խնամքի ,վնասակարարության և օգտակարության մասին
  • Այնուհետև տիկին Շողիկը տրամադրում է սենյակային բույսերիտարատեսակ  կտրոններ՝ յուրաքանչյուր սովորողի մեկական կտրոն
  • Սովորում ենք ճիշտ խնամել և աճեցնել  բույսեր, ինչպես նաև հետևողականորեն խնամել:                                                                                                                                                             Նախագիծն այսքանով չի սահմանափակվում,այլ կրում է շարունակական բնույթ։ Յուրաքանչյուր ճամբարական պետք է խնամի իր ծաղիկը։                              Արմատակալելուց հետո   ամեն մի ծաղկի կտրոն պետք է տեղափոխվի իրենց ձեռքերով պատրաստված թաղարների մեջ

Արդյունքը՝

  • Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:
Рубрика: Без рубрики, Նախագծեր

Դեպի Թեժառույք (բարձունքի հաղթահարում)

20190908_101151

Մեկնում՝ սեպտեմբերի 29-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Ժամը՝ 09:00-ին
Վերադարձ՝ սեպտեմբերի 29-ին, Սուրբ Երրորդության բակ
Ժամը՝ 17:00-17:30 Читать далее «Դեպի Թեժառույք (բարձունքի հաղթահարում)»

Рубрика: Նախագծեր

Միջավայրի խնամք

Իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի երկարացված օրվա  տարատարիք սովորողներ

 
Նպատակը և խնդիրները

  • շջակա միջավայրի խնամք
  • բույսերի տնկում
  • թափոնների տեսակավորում
  • ջում
  • աղբահանություն
    Միջավայրի խնամքը հնարավորություն է տալիս սովորողների մեջ սերմանել պատասխանատվություն և հոգատարություն  շրջակա միջավայրի հանդեպ։ Լինել ավելի կոկիկ և փոքրուց գիտակցել և մեծանալ որպես բնապահպաններ, պայքարել մաքուր և խնամված միջավայր ստեղծելու և պահպանելու համար։ Ամենակարևորը պետք է այնպես անել, երեխան դա ընկալի ոչ թե սահմանված ,պարտադրված աշխատանք, այլ սիրի բնությունը,շրջակա միջավայրը։

Անհրաժեշտ պարագաներ՝

  • ձեռնոցներ
  • այգեգործական գործիքներ
  • ցնցուղ

Արդյունքները կհրապարակվեն իմ բլոգում։

 

Արևելքի սարալանջերի աղբահանման աշխատանքներ

Բույսերի խնամք

Միջավայրի խնամք

Рубрика: Без рубрики, Նախագծեր

Դեպի Թեժառույք (բարձունքի հաղթահարում)

 

Մեկնում՝ սեպտեմբերի 29-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Ժամը՝ 09:00-ին
Վերադարձ՝ սեպտեմբերի 29-ին, Սուրբ Երրորդության բակ
Ժամը՝ 17:00-17:30

Երթուղու նկարագրություն՝

Երևան-Աբովյան-Հրազդան-Մեղրաձոր։
Վերադարձը՝ նույն երթուղով ։

Նախագիծ՝

  • Բարձունքի հաղթահարում՝ Թեժառույք
  • Հայրենաճանաչողություն ուսումնական ճամփորդության միջոցով
  • Սովորողների ուսման կազմակերպում ճամփորդության միջոցով։

Խնդիրները՝

  • Գործունեության նախագծում և իրականացում
  • Գործունեության նախապատրաստվելու հմտությունների զարգացում
  • Տեղեկությունների փնտրտուք-հավաքում
  • Տեղեկությունները համադրելու, հրապարակելու, գործնականում կիրառելու հմտությունների ձեռքբերում
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողությունների ձեռքբերում
  • Ընտանիք-դպրոց համագործակցության ամրապնդում
  • Սովորողների ֆիզիկական և մտավոր զարգացում
  • Շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, պահպանություն։

Գործողությունների նկարագրություն՝

Սովորողները՝

  • Տեղեկություններ են հավաքում տվյալ բարձունքի, ճանապարհի, պատմամաշակութային վայրի, շրջակա միջավայրի  մասին, հրապարակում բլոգներում
  • Կատարվում է աշխատանքի բաժանում
  • Մշակվում են ընդհանուր կանոններ և գործողությունների պլան
  • Ներկայացնում են ընթերցանության ծրագիր, որը կկատարվի երկու փուլով՝ Մարմարիկ գետի ափին և Թեժառույք վանական համալիրը շրջապատող անտառային հատվածներից մեկում ։

Աշխատանքի ընթացքը՝

  • Դասարանը բաժանվում է խմբերի։ Յուրաքանչյուր խմբի անդամ, համապատասխան երթուղու ընթացքում հանդիպող բնակավայրերի, գետերի, պատմամշակութային վայրերի, սկսկում է նյութերի հավաքագրում և հրապարակում բլոգներում։ Յուրաքանչյուր սովորող պատասխանատվություն է կրում լինել հայագետ-ուսուցիչ՝ երթուղու ընթացքում նախագծի մասնակիցներին ներկայացնելով տվյալ վայրի մասին տեղեկություններ։
  • Յուրաքանչյուր խումբ ունենալու է գործողությունների իր ծրագիրը։ Համապատասխան խմբերը՝ բնագիտական, մաթեմատիկայի, սանիտարական, խոհարարական և այլն, նախապես մշակված պլանով կունենան գործողությունների փաթեթ և պարտականություններ։

Համպատասխան խմբերը՝ ըստ սովորողների․
Մաթեմատիկական՝

  • Գասպարյան Ալեքս
  • Դուզդաբանյան Եվա
  • Աբրահամյան Սուրեն
  • Աբրահամյան Արսեն
  • Մարտիրոսյան Արամ

Սանիտարական

  • Աղասարյան Լեո
  • Հարությունյան Նատալի
  • Գևորգյան Լուիզա
  • Ուլիխանյան Հարություն
  • Մնացականյան Մհեր

Խոհարարական

  • Ամիրյան Րաֆֆի
  • Դանղյան Ալինա
  • Հինյան Քրիստ
  • Հովհաննիսյան Ալեքս
  • Հայրիյան Մարինա
  • Ոսկանյան Աննա

Հայրենագիտական

  • Խաչատրյան Միլա
  • Սարգսյան Մարիա
  • Ղազարյան Վահե
  • Թանաշյան Գաբրիելա

Բնապահպանական

  • Գրիգորյան Արսեն
  • Ներսիսյան Մարիամ
  • Բաբայան Ալեքս
  • Օհանջանյան Մանե

Ուսումնասիրման ենթակա վայրեր՝

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Նախաճաշի-ճաշի բրդուճներ, միրգ, քաղցրավենիք (բրդուճները պատրաստել չփչացող մթերքներով)
  • Ջուր 1-2լ` անհատական շշով
  • Անհատական ճամփորդական սպասք՝ համապատասխան բերվող սննդի (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ՝ բոլորը ամուր պլաստիկից)
  • Փիրուզագույն շապիկները՝ հագած
  • Տաք հագուստ, հարմարավետ կոշիկներ (տաք գլխարկ, բլուզ)
  • Հարմար ուսապարկ՝ երկու ուսով՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Տեսանկարահանող, ձայնագրող համակարգեր (հեռախոս, ֆոտոխցիկ, ձայնագրիչ և այլն)
  • Աղբի տոպրակներ` 3-5 հատ, ձեռնոց
  • Ճամփորդական փայտ
  • Անձրևապաշտպան բաճկոն
  • Արևապաշտպան գլխարկ, ակնոց, արևապաշտպան քսուք` պարտադիր, մոծակների խայթոցի դեմ դեղ-քսուք
  • Բարձր տրամադրություն ))

Ակնկալվող արդյունքները՝

  • Բարձունքի անվտանգ հաղթահարում
  • Պատմամշակութային վայրի ճանաչում, ուսումնասիրում
  • Բնության ճանաչում, ուսումնասիրում, մաքրություն և խնամք
  • ՏՀՏ հմտությունների ձեռքբերում՝ տեսա/ձայնա/ֆոտո-նկարահանում, նյութերի պատրաստում և հրապարակում բլոգներում։

Անհրաժեշտ գումար՝
1500դրամ
Երթուղի՝
Վարորդ՝ Րաֆֆիկ Պետրոսյան (հեռ.091 703419)
Մեքենա՝ ՊԱԶ (672)

Մասնակիցներ՝
Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանի սովորողներ՝

1․ Աբրահամյան Արսեն
2․ Աբրահամյան Սուրեն
3․ Ամիրյան Րաֆֆի
4․ Բաբայան Ալեքս
5․ Գասպարյան Ալեքս
6․ Գևորգյան Լուիզա
7․ Գրիգորյան Արսեն
8․ Դանղյան Ալինա
9․ Դուզդաբանյան Եվա
10․ Թանաշյան Գաբրիելա
11․ Խաչատրյան Միլա
12․Հայրիյան Մարինա
13․ Հարությունյան Նատալի
14․ Հինյան Քրիստ
15․Հովհաննիսյան Ալեքս
16․ Ղազարյան Վահե
17․ Մարտիրոսյան Արամ
18․ Մնացականյան Մհեր
19․ Ներսիսյան Մարիամ
20․ Ոսկանյան Աննա
21․ Ուլիխանյան Հարություն
22․ Սարգսյան Մարիա
23․Օհանջանյան Մանե
24․ Արմինե Մովսիսյան՝ դասվար
25․ Նունե Խաչիկօղլյան՝ երկարացված օրվա կազմակերպիչ (Արևելյան դպրոց)
26․ Արմինե Մանուկյան՝ երկարացված օրվա կազմակերպիչ (Արևելյան դպրոց)
27․ Սոնա Փափազյան՝ հայրենագետ, կազմակերպիչ(Արևմտյան դպրոց)

Աղբյուրը Արմինե Մովսիսյանի բլոգից

Рубрика: Без рубрики, Նախագծեր

Հեծանվավարություն,հեծանվաուսուցում ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նպատակը և խնդիրները՝

  • նպաստել երեխաների՝ առողջ ապրելակերպով զբաղվելուն,
  • երեխաների մոտ զարգացնել հեծանվավարության կարողություններն ու հմտությունները,
  • նպաստել նրանց ճկունության ավելացմանն ու ակտիվ առօրյա ունենալուն:

Ընթացքը՝

  • սովորողները բակում վերհիշում են հեծանվավարության կանոնները,
  • վարել չկարողացողները փորձում են սովորել
  • ավելի լավ վարել իմացողները օգնում են չիմացողներին հեծանիվ վարել սովորեցնել

Արդյունքը՝

  • երեխաները ավելի հավասարակշիռ են դառնում հեծանիվ վարելու ընթացքում,
  • նաև սովորում են լինել համբերատար, մինչև իրենց ընկերները կավարտեն հեծանվավարությունը:
  • փոխհամագործակցության շնորհիվ ավելի են մտերմանում

Արդյունքները ֆոտոշարքով և տեսանյութերով հրապարակում իմ բլոգում:

Рубрика: Русский язык, Նախագծեր

Проект «Это-Я»

Проект для первых и вторых классов

 Цель

• Развитие устной речи

• заимопонимание и  заимосвязь друг с другом

Задачи

• Самосознание и навыки общения

• Умение формулировать идеи четко и правильно

Исходя из цели обучения русскому языку на данном этапе, основной задачей является формирование у детей навыков аудирования и говорения, усвоение лексического минимума, необходимого
для их коммуникативной деятельности.Для успешного решения этой задачи на уроке создаётся обстановка, в которой ребёнок учится «играючи», т. е. обучение осуществляется в процессе игры со словом, текстом и произведением словесного искусства.

Используемые  материалы:

  •  Игры(детская игровая поезия)
  • видео
  • маленькие стихи
  • аудиозаписи
  • мультфильмы
  • песни   и др. материалы

Темы

  • Знакомства,приветствые
  • Я (моя внешность)
  • Моя семья
  • Цвета(белый , красный….)
  • Цифры
  • Овощи и фрукты
  • Мой дом
  • Что люблю и что не люблю
  • Части тела

1․Знакомства.

 — Здравствуйте!…… здравствуйте!

— Как тебя зовут?…. Меня зовут…. А как вас завут?

 — Приятно познакомиться!

— Мне тоже!       

2. Цыфры https://www.youtube.com/watch?time_continue=8&v=4TwgU33jMbU

3.Цвета https://www.youtube.com/watch?v=rXeVQ3SP9LQ

  4. Части тела

Описание внешности. Части тела (Слова для усвоения)

Нос, рот,глаз- глаза, ухо- уши, язык, щека- щеки, лоб, зуб-зубы, губы,рот, лицо, голова, волосы, шея, живот, спина, кулак, пальцы( большой, указательный, средний, безымянный, мизинец), плечи, пояс, нога, ноги. колени, пятка, носок.

Поиграем! https://www.igraemsa.ru/igry-dlja-detej/poznavatelnye-igry/igra-dlja-doshkolnikov-telo-cheloveka?fbclid=IwAR3w64YswUBLycLyMXck6W9ZjAWU8K3y7AQVMbEbH0mPsAZyy0Q1JjHbkPw

 В конце обучения проекта идет укрепление и анализ