Рубрика: Նախագծեր

Դեպի Ջրվեժ անտառապարկ (ձմեռային մարզական ստուգատես)

 

Վայր՝ Ջրվեժ անտառապարկ
Օր՝ հունվարի 15
Ժամ՝ 10։30-13։30
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի 3-3 դասարանի սովորողներ Читать далее «Դեպի Ջրվեժ անտառապարկ (ձմեռային մարզական ստուգատես)»

Рубрика: Նախագծեր

Բնագիտական փորձեր

 

Իրագործման ժամանակահատվածը, բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում ։

Փորձ # 1. Հրաբխե լուսամփոփ

Անհրաժեշտ է աղ, ջուր, մեկ բաժակ բուսական յուղ, սննդային ներկանյութ, մեծ թափանցիկ բաժակ կամ ապակե տարա: Читать далее «Բնագիտական փորձեր»

Рубрика: Նախագծեր

Դդմատոն ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ Արևելյան  դպրոցի երկաարցված օրվա  տարատարիք ջոկատ

Նախագծի նպատակը

  • Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռքբերում
  • Դդմի օգտակար հատկություններին մասին տեղեկությունների հավաքում google որոնողական ցանցից
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում և մասնակցություն

Читать далее «Դդմատոն ուսումնական նախագիծ»

Рубрика: Без рубрики, Նախագծեր

Քայլք- թափառում բանգլադեշում

 

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ

Քայլարշավի վայր՝ Բանգլադեշ

Երթուղին՝ Արևելյան դպրոց-պարտեզից սարալանջով — Հյուսիսային դպրոց-պարտեզ -Մեդիա կենտրոն-  Սուրբ Երրորդություն եկեղեցի,- 《Չինարի》 պուրակ։ Այնուհետև նույն ճանապարհով վերադարձ Արևելյան դպրոց- պարտեզ

Քայլարշավի օրը՝ 10.01․2020թ., Ժամը՝ 14։30 -16։00

Նպատակը և խնդիրները՝

  • Իրականացնել թափառումներ տոնական Բանգլադեշում
  • Ուսումնասիրել տոնական Բանգլադեշը, զարդարանքները
  • Ուսումնասիրել Վահան Տերյանի և տեղի տուֆակերտ արձանները
  • Իրականացնել լուսանկարչական պլեներ

Նախագծի իրականացման փուլերը՝

  • Նախապատրաստում
  • Քայլարշավ
  • Ամփոփում

Անհրաժեշտ գործիքներ՝

  • Թվային ֆոտոխցիկ
  • Ձայնագրիչ

Ընթացքը՝

  • Արևելյան դպրոց- պարտեզից իրականացնում ենք քայլարշավ դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի, ապա 《Չինարի》 պուրակ, քայլարշավի ընթացքում ծանոթանում ենք փողոցի անուններին, տեղանքին
  • Ուսումնասիրում ենք տոնական Բանգլադեշը
  • Իրականացնելու ենք լուսանկարչական պլեներ:

Ամփոփում՝

Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում իմ և ճամբարականների բլոգներում։

 

Рубрика: Без рубрики, Նախագծեր

Սովորող — սովորեցնող նախագիծ

Մասնակիցները` երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նպատակը` նախագծի նպատակն է  սովորողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտածողություն, ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ, մեծացնել ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը  դասավանդվող առարկայի նկատմամբ:

Հիմնական խնդիրները`

  • Սովորել, սովորեցնել
  • Զարգացնել տրամաբանական և վերլուծական միտքը
  • Առավելագույն ներգրավել սովորողներին աշխատանքային պրոցեսում
  • Սովորել ինքնուրույն կազմել առաջադրանքներ, հարցեր, փորձեր:

Տևողությունը` երկարաժամկետ

Արդյունքը` Սովորեցնողները տիրապետում են սովորեցնելու արվեստին, ինքնուրույն ձեռք են բերելու նոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ:

Рубрика: Без рубрики, Նախագծեր, երկարացված օրվա կազմակերպում

Բնագիտական փորձեր

Համագործակցային նախագծով ՝Արևելյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականների և  Հյուսիսային դպրոցի ճամբարականների հետ իրականացրեցինք  բնագիտական  փորձեր։

Տեսանյութը Նարինե Պողոսյանի

 

Рубрика: Без рубрики, Նախագծեր

Համեղ,տոնական թխվածքաբլիթներ

 

80803739_1027859630881826_7968515268798316544_n

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ

Անհրաժեշտ պարագաներ՝

  • ալյուր
  • ձու
  • սոդա
  • թթվասեր
  • կարագ
  • վանիլին
  • սննդային ներկեր

Նպատակը՝
զարգացնել երևակայությունը,

ստեղծագործական միտքը,

հաշվողականությունը,

խթանել համագործակցային աշխատանքը

Ընթացքը՝

Բաղադրիչները ճիշտ չափաքանակով խառնել, պատրաստել խմոր, հավասար բաժանել բոլոր ներկա երեխաներին,  նրանք  այդ խմորագնդիկներով կպատրաստեն,կկերտեն իրենց նախընտրած պատկերը ։ Որից  հետո կտեղափոխենք ջեռոց եփվելու։ Պատրաստի թխվածքաբլիթները երեխաներն իրենց ցանկությամբ կգունավորեն սննդային ներկերով։

Տոնական թխվածքաբլիթների հետ միասին նաև կթխենք ծիսական ծառի համար հացիկներ,որպես առատության խորհրդանիշեր

Որը ,ամանորյա համերգի ժամանակ 3-3 դասարանի սովորողները կկախեն  ծիսական ծառից։

Իսկ պատրաստի թխվածքաբլիթները կհյուրասիրենք ամանորյա համերգի հյուրասիրության ծամանակ։

Արդյունքը ստորև լուսանկարներով։

 

 

 

 

 

 

 

Рубрика: Նախագծեր, երկարացված օրվա կազմակերպում

Տնկում ենք սենյակային բույսեր

20191219_102715

Երկարացված օրվա տարատարիք ճամբարականները,իրենց ձեռքով նախորոք պատրաստված թաղարներում տնկեցին ջերմոց — լաբորատորիայից բերված կտրոնները, որոնք երեխաներն իրենց ձեռքով խնամել էին, և արդեն արմատակալել էին։ Ըուրաքանչյուր սովորող տնկեց իր ծաղիկը,իր թաղարում։

 

Рубрика: Նախագծեր

Տոներն են մոտենում քարերն ենք զարդարում

 

 

Մասնակիցներ` Արևելյան դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Ժամանակահատվածը`դեկտեմբեր                                                                                        Նպատակը՝  Ձեռք բերել տեխնոլոգիական հմտություններ։ Կատարել ճիշտ գունաբաժանում և գույնի ընտրություն։

Խնդիրները՝

  • Երևակայության զարգացում
  • Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում և կիրառում
  • Գունաբաժանման միջոցով ճաշակի ձևավորում
  • տոնական երգերի ունկընդրում և կատարում

Ընթացքը՝

Քարերի օգնությամբ պատրաստել գեղեցիկ պատկերազարդմամբ հուշանվերներ(սառնարանի մագնիսներ) դասավանդող անձնակազմի համար

Անհրաժեշտ նյութեր՝ 

  • Հարթ,ողորկ քարեր
  • Ներկեր
  • Լաք
  • Մագնիսներ
  • կտոր
  • թել
  • հայկական զարդանախշով տիսմա

Պատրաստման եղանակը՝ 

  • Նախապես մաքրված քարերի վրա ներկերի օգնությամբ նկարազարդել,թողնել չորանա։
  • Լաքապատել,թողնել չորանա։
  • Քարի հետնամասում սոսնձի օգնությամբ ամրացնել մագնիսները։
  • Գունավոր թղթերից պատրաստել ծրարներ
  • Ծրարների վրա կրկին գունավոր թղթերով ապլիկացիաներ անել, Սեբաստացու օրերին համահունչ
  • Պատրաստի սառնարանային մագնիսները կտորից պատրաստված բոխչաների մեջ և նվիրել դասավանդողներին։

Երկարացված օրվա ճամբարականները Սեբաստացու օրերին նվիրված իրենց ձեռքի աշխատանքներով մնայուն և գեղեցիկ հուշանվեր կփոխանցեն  իրենց դասավանդողներին։ Այդ ամենը ֆոտոպատումների և տեսանյութերի միջոցով կլուսաբանեն իրենց բլոգներում։

Рубрика: Նախագծեր

Իմ թաղարը

20191206_153355

Երկարացված օրվա ճամբարականները համբերատար և սիրով, իրար օգնելով, իրենց ձեռքերով ՝ պլաստմասե տարաների վրա սիլիկոնի օգնությամբ փայտե ձողիկներ ամրացնելով, ստեղծեցին գեղեցիկ թաղարներ։

 

 Այնուհետև գունվոր գուաշներով ,  տարբեր նախշերով ներկեցին,զարդարեցին։ Читать далее «Իմ թաղարը»