Рубрика: Ճամփորդությոուններ, Նախագծեր, երկարացված օրվա կազմակերպում

Ձիավարություն

20200213_160425

Երկարացված օրվա շրջանակներում այցելեցինք Ուսումնական ագարակ։ Ճանապարհին զրուցեցինք,կենդանիների տեսակների,նրանց հետ ճիշտ շփման ձևերի մասին։ Երբ հասանք ագարակ ընկեր Էդմոնը  մեզ ծանոթացրեց բնակություն հաստատած կենդանիների հետ։ Այնուհետև անվտանգության կանոններին ծանոթանալուց հետո ձիավարեցինք։ Ինչպես որ երեխաներն էին ասում <<ընկեր Մաշան>> -ձիուկի անունն է,շատ սիրալիր էր և համբերատար։ Ձիավարելուց հետո երեխաններն իրենց ձեռքով կերակրեցին Մաշային  և չորքոտանի մյուս բնակիչներին։  Շնորհակալություն ընկեր Էդմոնին և մյուս աշխատակիցներին՝ մեզ սիրով ընդունելու և օգնելու համար ։

Это слайд-шоу требует JavaScript.

Рубрика: Նախագծեր

Այցելություն ուսումնական ագարակ

20190908_103326

                                                           

Ժամանակահատվածը՝  փետրվարի 13

Ժամը՝ 2։30

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոցի երկարացված օրվա տարատարիք  ճամբարականներ:

Նպատակը և խնդիրները՝
Ընդհանուր ծանոթացում ուսումնական ագարակին
Ձիերի խնամք, կերակրում                                                        Սովորել ձիավարության անվտանգության կանոնները։

Ձիավարություն  Читать далее «Այցելություն ուսումնական ագարակ»

Рубрика: Ճամփորդությոուններ, Նախագծեր

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանում

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում նախատեսված նախագծով այցելեցինք «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ զննում էին ամեն մի քանդակը։ Նրանք այնքան ուշադիր և հետաքրքրությամբ էին լսում թանգարանի աշխատակցի պատմությունը,քանդակագործի վերաբերյալ, ինչպես կանեին մեծահասակները։ Ոգևորությունը մեծ էր,այնքան,որ չէին ուզում հեռանալ։

Рубрика: Ճամփորդությոուններ, Նախագծեր

Թանգարանային այց

Վայր՝ Տեր-Ղազարյանների միկրոարվեստ-թանգարան
Օր՝ հունվարի 29
Ժամ՝ 11։00-12։00
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի «Արձագանք» ջոկատ

Նպատակ՝

  • Միկրոարվեստի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում
  • Թանգարանային մշակույթի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում

Ուսումնական գործունեության ոլորտները

  • Տեխնոլոգիական գործունեություն
  • ՏՀՏ

  Անհարժեշտ գործիքներ

Տեսա-ֆոտո նկարահանող սարքեր

  Մասնակիցների ցանկ

1․ Աբրահամյան Արսեն
2․ Աբրահամյան Սուրեն
3․ Աղասարյան Լեո
4․ Ամիրյան Րաֆֆի
5․ Բաբայան Ալեքս
6․ Գասպարյան Ալեքս
7․ Գևորգյան Լուիզա
8․ Գրիգորյան Արսեն
9․ Դանղյան Ալինա
10․ Դուզդաբանյան Եվա
11․ Թանաշյան Գաբրիելա
12․ Խաչատրյան Միլա
13․Հայրիյան Մարինա
14․ Հարությունյան Նատալի
15․ Հինյան Քրիստ
16․Հովհաննիսյան Ալեքս
17․ Ղազարյան Վահե
18․ Մարտիրոսյան Արամ
19․ Մնացականյան Մհեր
20․ Ներսիսյան Մարիամ
21․ Ոսկանյան Աննա
22․ Պապոյան Արտաշես
23․ Ուլիխանյան Հարություն
24․ Սարգսյան Մարիա
25․Օհանջանյան Մանե
26․ Մովսիսյան Արմինե ՝ դասվար
27․ Մանուկյան  Արմինե՝ երկարացված օրվա կազմակերպիչ

Վարորդ/մեքենա
Արամ Հարությունյան (հեռ.՝077 74 76 55)
Մեքենա՝ 35 QP 464

Ամփոփումը՝ սովորողների, դասվարի բլոգում։

Նախագիծը Արմինե Մովսիսյանի

Ամփոփում՝

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանում

Рубрика: Без рубрики, Ճամփորդությոուններ, Նախագծեր

Մարտահրավեր սահցադաշտին

Ձմեռային մարզական ստուգատեսին ընդառաջ Արմինե Մովսիսյանի և 3-3  դասարանի հետ այցելեցինք Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոց։Երեխաները և մենք պայքարում էինք սառցադաշտի դեմ։ Արդյունքում հաղթահարեցինք և հաղթանակեցինք ։ Ամեն բան հիանալի էր։

Ավելին տեսանյութում

 

Рубрика: Без рубрики, Նախագծեր

Գնում ենք սահադաշտ (ձմեռային մարզական ստուգատես)

20200114_151956

 

 Վայր՝ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց
Օր՝ հունվարի 22
Ժամ՝ 11։00-12։00
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի «Արձագանք» ջոկատ

Նպատակ՝

  • միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում
  • գեղասահքի հմտությունների ձեռքբերում, ունակությունների զարգացում

Ուսումնական գործունեության ոլորտները

  • Մարմնակրթություն
  • ՏՀՏ

Читать далее «Գնում ենք սահադաշտ (ձմեռային մարզական ստուգատես)»

Рубрика: Նախագծեր, երկարացված օրվա կազմակերպում

Բնագիտական փորձ՝ սովորող- սովորեցնող նախագծով

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում ,սովորող- սովորեցնող նախագծով,Արևելյան դպրոցի իմ տարատարիք երկարացված օրվա ջոկատը, ներկայացրեց և սովորեցրեց  Նունե խաչիկողլյանի կրտսեր ջոկատայիններին բնագիտական փորձեր։ Այն շատ էր դուր եկել փոքրիկներին, նաև  այնտեղ ներկա գտվող ծնողին։

Արդյունքը ստորև տեսանյութով։

Рубрика: Без рубрики, Նախագծեր

Քայլք — թափառում տոնական և առանց ճաղավանդակ Բանգլադեշում

20200114_151956

Երկարացված օրվա ջոկատը այսօր իրականացրեց քայլք Բանգլադեշում։ Արևելյան դպրոցից քայլեցինք սարալանջով Հյուսիսային դպրոց,այնուհետև դեպի Մեդիա կենտրոնի։ Եղանք Սուրբ Երրորդություն եկեղեցում,աղոթեցինք,մոմ վառեցինք։ Շրջեցինք տոնական զարդարված <<Չինարի >> պուրակում։ Ուսումնասիրեցինք այգում գտնվող արձանները, խաղահրապարակում խաղացինք, և նույն ճանապարհով հետ վերադարձանք։ Շատ ուրախ անցավ․․․

Это слайд-шоу требует JavaScript.

 

Рубрика: Без рубрики, Նախագծեր, երկարացված օրվա կազմակերպում

Խոհանոցային գործունեություն

Երկարացված օրվա ջոկատի տարատարիք մասնակիցները  այսօր ինքնուրույն ծավալեցին խոհանոցային գործունեություն և պատրաստեցին իտալական ավանդական ուտեստ <<Պիցցա>> ։ Բոլորն էլ շատ սիրով աշխատեցին,կտրատեցին,շարեցին ,մրցեցին, թե ում պիցցան է ավելի գեղեցիկ ստացվել։  Պատրաստելուց հետո սիրով համտեսեցին։ Շատ համեղ էր ստացվել․․․

Это слайд-шоу требует JavaScript.