Рубрика: Без рубрики, հաշվետվություններ

Սեպտեմբեր — նոյեմբեր նախագծեր

 

Հեծանվավարություն

Այց Ջերմոց-լաբորատորիա

Աշնանային գույներով

Կրթահամալիրի տոնին ընդառաջ՝ քայլք Արևելք-Հյուսիս-Մայր դպրոց երթուղով

Քարանկարչություն

Համով ցանկապատ

Բնագիտական փորձեր, համատեղ նախագիծ

Մարզատոն, համատեղ նախագիծ

Այցելություն ուսումնական ագարակ

Աշնան գույների հետքերով` դեպի Ջրվեժ անտառապարկ

Դեպի Թեժառույք

Рубрика: Մանկավարժական ճամբար, հաշվետվություններ

Բատիկի տեխնիկայով շարֆերի գունավորում

74701625_2383728715199203_6607069369644089344_n

Վաղ մանկուց ձգտում եղել է դեպի նկարչությունը։ Սակայն եղել են նկարչության ճյուղեր,որոնք անհասանելի են թվացել։ Դրանցից մեկը հագուստի,շարֆերի վրա նկարչությունն էր։ Եվ գաղափար անգամ չունեի, թե ինչ տեխնիկա են կիրառում։ Եվ ահա Անհատական, խմբային նախաձեռնությունների ընտրության մեջ , նկատեցի բատիկով աշխատանք։ Անմիջապես գրավեց ,և  ընտրեցի Քոլեջի կարուձևի ուսումնաարտադրական արհեստանոցում բատիկի հանգույցի տեխնիկայով շարֆերի պատրաստումը։ Հրաշալի անձնավորություն ‘ Մերի Խանջյանի   օգնությամբ,ով սկզբում բացատրեց,խոսեց  բատիկով գունավորման առանձնահատկությունների և տեխնիկայի մասին, յուրաքանչյուրիս հատկացրեց   շիֆոնե կտորներ,որի վրա հետաքրքիր գունային  համադրություններով, բատիկի հանգույցների տեխնիկաներից մեկի ընտրությամբ  կատարեցինք գունավորում։Ընթացքը շատ հետաքրքիր էր ։

 

 

 

Թե ինչ էր ստացվելու ,կարող էինք տեսնել միայն չորանալուց հետո։ Անհամբերությամբ սպասում էի արդյունքին ։ Ահա այն,իր բազմերանգ գույներով։Բոլորի  աշխատանքներն էլ յուրովի գունեղ էին ու գեղեցիկ ։ Պատրաստի շարֆերը արդուկեցինք, որից հետո ընկեր Մերին մաքրակար(оверлок) արեց։ Եվ շարֆը պատրաստ է։

 

Մեր պատրաստած շարֆերը կցուցադրվեն Սեբաստացու օրերին նվիրված ցուցահանդես-վաճառքին։                                                                               Հաջորդ սեմինարին մեզ հնարավորություն էր ընձեռված պատրաստել մեր անձնական շարֆերը։ Այս անգամ ես ընտրեցի բատիկի այլ տեխնիա։ Կրկին գեղեցիկ ստացվեց։

 

 

        Շնորհակալություն Մերի Խանջյանին՝  մեզ գրկաբաց ընդունելու և   բատիկի արվեստի նրբությունները այդքան գեղեցիկ մատուցելու համար։

 

 

Рубрика: հաշվետվություններ

Հոկտեմբեր հաշվետվություն

Խաղողագործության սեմինար

Արևելքի սարալանջերի աղբահանման աշխատանքներ

Երկարացված օրվա սեմինար՝ հեծանվավարություն

Սեմինար պարապմունք․ Ջերմոց -լաբորատորիա

Աշնանային գույներով։

Рубрика: հաշվետվություններ

Կամավորական աշխատանքների հաշվետվություն

Անցկացրել եմ մեկշաբաթյա կամավոր  աշխատանքներ՝ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Արևելյան դպրոցի տարրականի առաջին և երկրորդ դասարանների  հետ։ Սովորողների քանակը յուրաքանչյուր դասարանում միջինը 25 հոգի ։                                                                                                Ծանոթացանք միմյանց հետ։ Առաջին իսկ ծանոթությունից երևաց յուրաքանչյուրի անհատականությունը։ Այնուհետև ռուսերեն հարց ու պատասխանի միջոցով պարզեցի նրանց բանավոր խոսքի ընկալումը, վերարտադրելու ունակությունները,տրամաբանությունը և ստեղծագործական մտածողությունը։ Այդ ամենին և դասվարների ծրագրերին համապատասխան մշակեցի <<Я>> նախագիծը,որը դեռ իր կայացման ընթացքի մեջ է։ Շատ հետաքրքիր էր աշխատել և շփվել, զարգացած,բանիմաց,աշխույժ ,ինչու չէ նաև չարաճճի  փոքրիկների հետ։ Դասապրոցեսը անցնում էր բազմաբովանդակ և արդյունավետ։ Յուրաքանչյուր դասի տևողությունը 20 րոպե է,որը  կարծում եմ ճիշտ է մշակված, ի տարբերություն հանրակրթական այլ կառույցների։  Читать далее «Կամավորական աշխատանքների հաշվետվություն»

Рубрика: հաշվետվություններ, մուտք ճամբար

4-րդ օրվա ամփոփում․

 

Օրը սկսվեց դեպի հյուսիսային դպրոց քայլքով։Ամփոփեցինք այս օրերի անցածը․յուրացրած ծրագրին վերաբերվող հարցերը ։

Ծանոթացանք դպրոցում գտնվող արհեստանոցին։ Այն լեցուն էր կավե,բրոնզե և այլ նյութերից պատրաստված քանդակներով,ձեռքի աշխատանքներով,որը սաների ձեռքի աշխատանքներ էին։ մթնոլորտը հաճելի էր և ցանկություն էր առաջացնում մասնակցեկու այդ գործընթացին  Читать далее «4-րդ օրվա ամփոփում․»

Рубрика: հաշվետվություններ

3-րդ օրվա ամփոփում

Ընկեր Նվարդի և թիմային աշխտանքի շնորհիվ յուրաքանչյուրս ավարտուն տեսքի բերեցինք մեր բլոգների ստեղցումը։  Քննարկեցինք մեր անհատական  նախագծային ծրագրերը և տեղադրեցինք մեր անհատական բլոգներ։ Այդ երեք օրերի ընթացքում բոլորս ընկերացանք՝  տիրող ջերմ մթնոլորտի և իհարկե ընկեր Նվարդի և կրթահամալիրի մյուս աշխատակիցների աջակցության շնորհիվ։ Տեսանք պատրաստակամ աջակցող և սատարող թիմ։ Բոլորը հակվաց էին որքան հնարավոր էր օգտակար լինել վերապատրաստվողներին։

Рубрика: հաշվետվություններ, մուտք ճամբար

2-րդ օրվա ամփոփում

Օրը շատ հագեցած էր։ Կատարեցինք անձնական ձևաթղթի լրացում։ Մեր հոգատար և շատ մարդկային դասավանդող ՝ Նվարդ Սարգսյանի շնորհիվ յուրացրեցինք ներկայացված ծրագիրը – բլոգի ձևավորումից մինչև համակարգչային այլ նրբություններին ծանոթանալը և տիրապետելը․ Ծանոթացանք նաև կրթահամալիրի հիմնադիր պարոն՝ Աշոտ Բլեյանի հետ։ Լսեցինք իր խորհուրդները ։ Հանդիպումը ջերմ և անմիջական էր․․․

Рубрика: հաշվետվություններ, մուտք ճամբար

1-ին օրվա ամփոփում

Հանդիպում կրթահամալիր հաճախած վերապատրաստվողների և դասավանդողի հետ,ծանոթացում անցկացվող ծրագրի և դրան վերաբերվող հարցերին։

Հանդիպումը ջերմ էր և հաճելի։ Հանդիպումն իրականացվեց ոչ ստանդարդ ձևով,որը հաճելի էր։ Մեկս մյուսի հետ ծանոթացանք ոչ թե լսարանում, այլ միասին քայլելու և խոսելու միջոցով։ Ծանոթացանք ծրագրի ընդհանուր կառուցվածքին,բլոգի ֆունկցիաներին և արտաքին տեսքին։ Օրն արդյունավետ էր։