Рубрика: երկարացված օրվա կազմակերպում

Միջավայրի խնամք

Երկարացված օրվա կազմակերպման ընթացքում իրականացնում ենք միջավայրի խնամք,որը շարունակական բնույթ է կրում։

Այն հնարավորություն է տալիս սովորողների մեջ սերմանել խնամք և հոգատարություն շրջակա միջավայրի հանդեպ։ Լինել ավելի կոկիկ և փոքրուց գիտակցել և մեծանալ որպես բնապահպաններ։Պայքարել մաքուր և խնամված միջավայր ստեղծելու և պահպանելու համար։

 

 

Рубрика: Նախագծեր, երկարացված օրվա կազմակերպում

Մարզատոն, համատեղ նախագիծ

 

Նախագծի հեղինակներ՝ Նարինե Պողոսյան, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Արմինե Մանուկյան, Արևելյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևելյան դպրոցների երկարացված օրվա տարատարիք սովորողներ:

Օրը՝ նոյեմբերի 22

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Նպատակը և խնդիրները՝

  • Իրականացնել համատեղ մարզական խաղեր, հեծանվավարություն տարատարիք ճամբարականների հետ
  • Նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանը
  • Նպաստել դիմացկունության, ճարպկության, ցատկունակության, արագավազության, շարժունակության զարգացմանը
  • Նպաստել ուշադրության, հիշողության կենտրոնացմանը
  • Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ
  • հեծանիվ                                                                                                                                  Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ  նրանց  օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական  հետաքրքրությունները:

Համատեղ նախագիծը իր մեջ ներառում է վազք, հեծանվավարություն և մարզական խաղեր։

Մարզական խաղերի նկարագրություններ՝

  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:
  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
  • Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և  գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին՝ արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:

Արդյունքը՝

  • Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:
Рубрика: երկարացված օրվա կազմակերպում

Բարեկարգ ու անվտանգ քայլուղիներ,առանց ճաղավանդակների

Երկարացված օրվա սեմինար պարապմունքը սկսեցինք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցից, որտեղ խոսվեց շրջակա միջավայրի և քայլուղիների բարեկարգման և եղած  և նախատեսված ճաղավանդակների վերացման մասին։ Զրույցին միացավ տիար Բլեյանը։Հյուսիսային դպրոցից, Մայր դպրոց տանող քայլուղիով քայլելով, լսեցինք նրան։Նա ներկայացրեց քայլուղու բարեկարգմանն ուղղված խնդիրները և առաջարկեց գտնել գեղեցիկ և ապահով  լուծումներ, ևառանց ճաղավանդակների։

Рубрика: երկարացված օրվա կազմակերպում, Անհատական աշխատաժամանակ

Նախագծային ուսուցման շաբաթ. Աշխատակարգ 04․11 — 08․11

20190927_151254

 Երկուշաբթի

Ճամբարականների ընդունում և հաշվառում
Ինքնապատրաստում
Ճաշ
նախագծային աշխատանք
Հեքիաթի ընթերցում և վերլուծություն
Դասարանի մաքրություն և  տուն ճանապարհում

Երեքշաբթի

Ճամբարականների ընդունում և հաշվառում
Ինքնապատրաստում
ճաշ
Նախագծային աշխատանք
Մարզական խաղեր
Դասարանի մաքրություն և տուն ճանապարհում

 Չորեքշաբթի

Ճամբարականների ընդունում և հաշվառում
Բակային խաղեր
Ճաշ
Նախագծային աշխատանք
Հեծանվավարություն
Դասարանի մաքրություն և տուն ճանապարհում

Հինգշաբթի

Ճամբարականների ընդունում և հաշվառում
Պարտիզապուրակային աշխատանք
Ճաշ
Նախագծային աշխատանք
Տոնական ուտեստի պատրաստում
Դասարանի մաքրություն և տուն ճանապարհում

Նոյեմբերի 8, ուրբաթ

Ճամբարականների ընդունում և հաշվառում
Միջավայրի խնամք
Ճաշ
Նախագծային աշխատանք
Բակային խաղեր
Դասարանի մաքրություն և տուն ճանապարհում

Рубрика: երկարացված օրվա կազմակերպում

Աշնանային գույներով։

 Գույների ներդաշնակություն

Համբերատար և սիրով աշխատեցինք միասին ժամանակատար նախագծի շուրջ։ Զարգացնելով ավելի համբերատար լինելու, նուրբ ու  սիրով աշխատանք ստանալը։

Աշխատանքն իրականացվում է հետևյալ նախագծով։

Աշնանային գույներով։ Ուսումնական նախագիծ

Վերջնական արդյունքը կրկին կլինի ֆոտոպատումներով։

Рубрика: երկարացված օրվա կազմակերպում

Աշխատակարգ 21.10 — 25.10

 

Երկուշաբթի

13:30 – 13։45    ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14։00    հանգիստ

14:00 – 14:45    ճաշ

14:50   — 15:40   ինքնապատրաստուն

15։45 —  16։30   բակային խաղեր

16։30  —  17։00    դասասենյակի մաքրում և տուն ճանապարհում

Երեքշաբթի

13։35 – 13։45     ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:00     միջավայրի խնամք

14։00 – 14։45     ճաշ

14։50 —  15։40     ինքնակրթություն

15։45 – 16։30     տեխնոլոգիական աշխատանք

16։30  — 17։00    դասասենյակի մաքրում և տուն ճանապարհում

Չորեքշաբթի

13։35 – 13։45     ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:00      բակային խաղեր

14։00 – 14։45     ճաշ

14։50 —  15։40      ինքնապատրաստում

15։45 – 16։30      հեքիաթի ընթերցում և օատկերում նկարի միջոցով

16։30  — 17։00     դասասենյակի դասավորում և տուն ճանապարհում

Հինգշաբթի

13։35 – 13։45     ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:00    միջավայրի խնամք

14։00  — 14։45     ճաշ

14։50 —  15։40     ինքնակրթություն

15։45  —     16։30      այցելություն ուսումնական ագարակ                                                                                                                                                                                                                                          16։30   — 17։00   դասասենյակի դասավորում և տուն ճանապարհում

Ուրբաթ

13։35 – 13։45     ճամբարականների ընդունում և հաշվառում

13։45 – 14։00   հանգիստ

14:00 – 14:30   ճաշ

14։40 —  16։00   մեդիաուրբաթ(մարմարյա սրահ)

16։00 – 16։30     բակային խաղեր

16։30   — 17։00   դասասենյակի դասավորում և տուն ճանապարհում

 

Рубрика: երկարացված օրվա կազմակերպում

Սեմինար պարապմունք․ Ջերմոց -լաբորատորիա

Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների մի խմբով այցելեցինք տիկին  Շողիկի դրախտավայր։ Որը լեցուն է տարատեսակ սենյակային բույսերով։ Այնտեղ իրենց բնակությունն են հաստատել ոչ միայն բույսերը աjլև կենդանիներն ու թռչյունները։ Մեկ ժամը բավական չէ այդ ամենը վայելելու համար։ Դե իհարկե չեմ կարծում, որ առանց տիկին Շողիկի այդ ամենը նույն կերպ կդիտվեր։ Իր շնորհիվ է ձևավորվել այդ ջերմությունն ու ներդաշնակությունը ։                Տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց ծաղիկների և բույսերի սերմնատեսակներին,այնուհետև իր հետ միասին կատարեցինք խորդենու և գայլառձիայի հասունացած սերմերի սերմնահավաք քոլեջի ծաղկանոցից ( ի դեպ տիար Բլեյանը այդ օրը ծաղկանոցը  կոչեց <<Ծաղկոց>>)։Որից հետո գայլարձիայի սերմերը ցանեցինք տ․Շողիկի կողմից պարարտացված հողի մեջ,որն իր մեջ պարունակում էր հրաբխային ապակի(պեռլիտ),որը նպաստում է բույսերի արագ և արդյունավետ աճին։Ցանելուց հետո այն տարանք մեզ հետ դասասենյակներ՝ խնամելու նպատակով։Երբ արդեն ծիլերը դուրս գան սովորող ճամբարականների հետ միասին կտեղափոխենք և կտնկենք հատկացված  վայրում։ Մեր գործընթացը իրականացրեցինք   նախագծին համապատասխան ։