Երկարացված օրվա ճամբարականները ընթերցեցին,արտասանեցին,այնուհետև քննարկեցինք՝ Հովհաննես Թումանյանի <<Շունն ու կատուն>> բալլադը։ Հետաքրքիր բանավեճ ծավալվեց։ Այնուհետև թեմային համահունչ դիտեցինք <<Շունն ու կատուն>> մուլտֆիլմը։
Արդյունքը լուսանկարներով․

Հեծանվավարությունը հանդիսանում է երկարացվաց օրվա գործառույթներից։ Այն լավ միջոց է մարմանկրթության համար,և սիրված է ճամբարականների կողմից։
Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում ,սովորող- սովորեցնող նախագծով,Արևելյան դպրոցի իմ տարատարիք երկարացված օրվա ջոկատը, ներկայացրեց և սովորեցրեց Նունե խաչիկողլյանի կրտսեր ջոկատայիններին բնագիտական փորձեր։ Այն շատ էր դուր եկել փոքրիկներին, նաև այնտեղ ներկա գտվող ծնողին։
Արդյունքը ստորև տեսանյութով։
Երկարացված օրվա ջոկատի տարատարիք մասնակիցները այսօր ինքնուրույն ծավալեցին խոհանոցային գործունեություն և պատրաստեցին իտալական ավանդական ուտեստ <<Պիցցա>> ։ Բոլորն էլ շատ սիրով աշխատեցին,կտրատեցին,շարեցին ,մրցեցին, թե ում պիցցան է ավելի գեղեցիկ ստացվել։ Պատրաստելուց հետո սիրով համտեսեցին։ Շատ համեղ էր ստացվել․․․
Համագործակցային նախագծով ՝Արևելյան դպրոցի երկարացված օրվա ճամբարականների և Հյուսիսային դպրոցի ճամբարականների հետ իրականացրեցինք բնագիտական փորձեր։
Տեսանյութը Նարինե Պողոսյանի

Երկարացված օրվա տարատարիք ճամբարականները քայլքով այցելեցին Հյուսիսային դպրոցում գտնվող Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց։ Ինչպես նախորդ քայլարշավներին , այս անգամ նույնպես ընթացանք բարեկարգված սարալանջով։ Երեխաներին շատ է դուր գալիս սարալանջով քայլքը,քանի որ այդպես անվտանգ է, հաճելի է և հարմար։
Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում մեզ էր սպասում ընկեր Ալիսը։ Այստեղ եկել էինք մի նպատակով՝ կավից Ամանորյա խաղալիքներ պատրաստելու, որի համար մեզ օգնելու էր ընկեր Ալիսը։ Երեխաները սիրով աշխատեցին կավով և գեղեցիկ խաղալիքներ պատրաստեցին։Արդեն պատրաստի խաղալիքները ներկելուց, թրծելուց հետո կօգտագործենք դպրոցի զարդարանքների համար։ Շնորհակալություն ընկեր Ալիսին մեզ սիրով ընդունելու և օգնելու համար։