Рубрика: Ամառային Ճամբար

Արտակարգ ճամբար -օր երկրորդ

Ճամբարային մեր հերթական գեղեցիկ օրը սկսեցինք , ջերմաչափմամբ, միջավայրի խնամքով և մարմնամարզությամբ։ Ճամբարականները արդեն ամբողջությամբ վարժվել են այդ ամենին և ամեն օր նոր սիրով ու եռանդով են կատարում իրենց պարտականությունները։ Սիրով են մարզվում հատկապես որ գիտեն, քիչ հետո լողալու են։

Այսօր նաև կարդացինք <<Սասնա ծռեր>> էպոսի բովանդակությունը, ծանոթացանք չորս ճյուղերին, նրանց հերոսներին։Որից հետո ճամբարականները թղթերի վրա նկարեցին իրենց սիրելի հերոսին<<Սասնա ծռեր>> — ից, իրենց պատկերացմամբ։ Ճամբարականներից մեկն ասեց նկարելու եմ Բաղդասարին, քանի որ իմ ազգանունը Բաղդասարյան է ))):

Այնուհետև հեծանվավարեցինք ու կրկին լողացինք։

 

Рубрика: Ամառային Ճամբար

Ամառային ճամբար — օր առաջին

Արևելյան դպրոց պարտեզում արտակարգ դրության պայմաններում սկսել է գործել արտակարգ ճամբարը։ Երկարատև տանը փակված լինելուց հետո վերջապես երեխաները կարող են ֆիզիկական միջավայրում շփվել միմյանց հետ։ Լողափնյա ճամբարի առաջին օրը սկսեցինք, ճամբարականների ջերմաչափմամբ, միջավայրը խնամելով, լողափը բացելով։ Այնուհետև մարզվեցինք, նախաճաշեցինք և  նախապատրաստվեցինք երկար սպասված ամառային բացոթյա լողավազան մտնելուն։

Օրն անցավ շատ հետաքրքիր և հագեցած։ Ճամբարականները մեծ ոգևորությամբ ուղևորվեցին տուն հաջորդ օրը կրկին ժամանելու սպասումով։

 

Տեսանյութը՝ Արմինե Մովսիսյանի