Рубрика: Ճամփորդությոուններ, Նախագծեր

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանում

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում նախատեսված նախագծով այցելեցինք «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարան։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ զննում էին ամեն մի քանդակը։ Նրանք այնքան ուշադիր և հետաքրքրությամբ էին լսում թանգարանի աշխատակցի պատմությունը,քանդակագործի վերաբերյալ, ինչպես կանեին մեծահասակները։ Ոգևորությունը մեծ էր,այնքան,որ չէին ուզում հեռանալ։