- Ճամբարականների օրվա գործունեությունը կազմակերպվում է հիմնականում բացօթյա միջավայրում, պարբերաբար իրականացնելու ենք քայլքեր
- Ճամբարականները իրենց հետ պարտադիր ունենում են շշով ջուր
- Ախտահանիչ սփրեյ, ճամբարականը պարբերաբար ախտահանում է ձեռքերը
- Դիմակ (եթե ծնողը ցանկանում է, որ ճամբարականը դիմակ դնի)
- Ճամբարականների սպասքը կարգի համաձայն ախտահանվում է
- Եթե ծնողը ցանկանում է, կարող է ճամբարականի հետ սպասք ուղարկել
- Օրվա վերջում ճամբարականներին նորից ջերմաչափում ենք
- Եթե ճամբարականը տրանսպորտից չի օգտվում, ծնողը պետք է սպասի մուտքի մոտ։
Рубрика: երկարացված օրվա կազմակերպում
Սեպտեմբերի 14-18 անհատան աշխատակարգ
Սեպտեմբերի 15
13։35-14։00-Հանգստի ժամ
14։00-14։15- Ծանոթացում-
14։20-14։40- Ճաշ
14։50-15։30- մարզական խաղեր
15։35-16։15-նկարչական պլեներ-
16։15-16։30-Խմբասենյակի դասավորում
16։30-17։00- Ճանապարհում
Սեպտեմբերի 16
13։35։14։00-Հանգստի, խաղի ժամ
14։00-14։40- Կավագործություն բակում-« Ես» ուսումնական նախագիծ
14։50-15։10- Ճաշ
15։30- 16։10—
16։15-16։30-Խմբասենյակի դասավորում
16։30-17։00- Ճամբարականների ճանապարհում
Սեպտեմբերի 17
13։35-14։00- Խաղի, հանգստի ժամ
14։00։15։00-
15։00։15։10- Ճաշ
15։20-16։10- Զգայական խաղեր
16։15։16։30-Խմբասենյակի դասավորում
16։30-17։00- Ճանապարհում
Սեպտեմբերի 18
13։35։14։00- Հանգստի, խաղի ժամ
14։00։14։40- Ընթերցանություն բակում
14։50-15։10- Ճաշ
15։20-16։10- Ռադիոնյութի պատրաստում
16։15- Խմբասենյակի դասավորում
16։30-17։00- Ճանապարհում
Վեբինար — սեմինար
Հայաստանում տիրող արտակարգ դրության (covid- 19)պատճառով, այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարը անցկացվեց առցանց։Գոյություն ունեն առցանց կապ հաստատելու բազմազան ծրագրեր։ Սեմինարը վարում էր Նվարդ Սարգսյանը։ Ընկեր Նվարդը ներկայացրեց մեզ Microsoft Teams ծրագիրը, իր մանրամասնություններով հանդերձ։ Ծրագիրը մեզ կօգնի կապ հաստատել աշակերտների, դասավանդողների հետ ։ Ընթացքը հաջող էր և արդյունավետ։
Ավելին տեսազանգի հղումով՝
Շնորհավոր կանաց միամսյակ
Երկարացված օրվա սովորողներն իրենց մանկական ջերմ մաղթանքներով շնորհավորում են կանանց տոնը և իրենց մայրիկներին։
Հեծանվաուսուցում
Բույսերի խնամք
Գարնան բացվելուն համընթաց երկարացված օրվա գործունեության ընթացքում իրականացրեցինք սենյակային բույսերի և մեր կողմից պատրաստված թաղարներում տնկած բույսերի խնամք (ջրում, հողի փխրեցում․բույսերի թարմացում)։
Արդյունքը լուսանկարներում․
Կերտում ենք Թումանյանական կերպարներ
Երկարացված օրվա ճամբարականներն շատ նուրբ և համբերատար աշխատանքով բրնձահատիկների,ձավարեղենի միջոցով կերտում են Թումանյանի ստեղծագորխություններից մեկի <<Շունն ու կատուն>> ստեղծագործության հերոսներին։
Ձիավարություն
Երկարացված օրվա շրջանակներում այցելեցինք Ուսումնական ագարակ։ Ճանապարհին զրուցեցինք,կենդանիների տեսակների,նրանց հետ ճիշտ շփման ձևերի մասին։ Երբ հասանք ագարակ ընկեր Էդմոնը մեզ ծանոթացրեց բնակություն հաստատած կենդանիների հետ։ Այնուհետև անվտանգության կանոններին ծանոթանալուց հետո ձիավարեցինք։ Ինչպես որ երեխաներն էին ասում <<ընկեր Մաշան>> -ձիուկի անունն է,շատ սիրալիր էր և համբերատար։ Ձիավարելուց հետո երեխաններն իրենց ձեռքով կերակրեցին Մաշային և չորքոտանի մյուս բնակիչներին։ Շնորհակալություն ընկեր Էդմոնին և մյուս աշխատակիցներին՝ մեզ սիրով ընդունելու և օգնելու համար ։