Երկարացված օրվա ջոկատը այսօր իրականացրեց քայլք Բանգլադեշում։ Արևելյան դպրոցից քայլեցինք սարալանջով Հյուսիսային դպրոց,այնուհետև դեպի Մեդիա կենտրոնի։ Եղանք Սուրբ Երրորդություն եկեղեցում,աղոթեցինք,մոմ վառեցինք։ Շրջեցինք տոնական զարդարված <<Չինարի >> պուրակում։ Ուսումնասիրեցինք այգում գտնվող արձանները, խաղահրապարակում խաղացինք, և նույն ճանապարհով հետ վերադարձանք։ Շատ ուրախ անցավ․․․