Рубрика: Նախագծեր

Բնագիտական փորձեր

 

Իրագործման ժամանակահատվածը, բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում ։

Փորձ # 1. Հրաբխե լուսամփոփ

Անհրաժեշտ է աղ, ջուր, մեկ բաժակ բուսական յուղ, սննդային ներկանյութ, մեծ թափանցիկ բաժակ կամ ապակե տարա:

Փորձի նկարագրությունը. Բաժակը 2/3 չափով լցնել ջուր, ջրին ավելացնել բուսական յուղ: Յուղը կլողա մակերեսին: Հետո ջրին և բուսական յուղին ավելացնում ենք սննդային ներկանյութ: Վերջում դանդաղ ավելացնում ենք մեկ թեյի գդալ աղ:

Բացատրություն. Բուսական յուղը ջրից թեթև է, այդ պատճառով լողում է ջրի մակերեսին, իսկ աղը ծանր է բուսայուղից, այդ պատճառով երբ մենք բաժակի մեջ ավելացնում ենք աղ, աղը բուսայուղի հետ միասին իջնում է բաժակի հատակը: Երբ աղը լուծվում է, բուսայուղի մի մասը բարձրանում է վերև: Իսկ սննդային ներկանյութի առկայությունը օգնում է, որպեսզի փորձը դառնա ավելի հետաքրքիր և առեղծվածային:

Փորձ # 2. Լիմոնը փուչիկ է փչում

Փորձի համար անհրաժեշտ է՝ 1 թեյի գդալ կերակրի սոդա, լիմոնի հյութ, 3 ճաշի գդալ քացախ, փուչիկ, կպչուն ժապավեն՝ изолента, բաժակ, շիշ, ձագար: фокусы
фокусы 1. Շշի մեջ ջուր ենք լցնում և 1 թեյի գդալ կերակրի սոդա լուծում մեջը:2. Առանձին ամանի մեջ լուծում ենք լիմոնի հյութը և 3 ճաշի գդալ քացախը: Հետո ձագարի օգնությամբ լցնում շշի մեջ:
3. Փուչիկով արագ փակում ենք շշի բերանը և ամրացնում կպչուն ժապավենով: фокусы
фокусы Ի՞նչ տեսանք…

Փորձ # 3. Պարող մանրադրամը

Անհրաժեշտ է՝  Շիշ, մանրադրամ, որը կարողանա ծածկել շշի բերանը, ջուր:

Փորձի նկարագրությունը՝  Դատարկ, բերանը բաց շիշը մի քանի րոպե դնել սառցախցիկում: Մանրադրամը թրջել ջրով և դնել շշի վրա: Մի քանի վայրկյան հետո մանրադրամը սկսում է թռվռալ, ձայներ հանել:

Բացատրություն՝ Շիշը սառցախցիկում էր մնացել մի քանի րոպե՝ սեղմվել էր, դուրս գալուց հետո սկսում է ընդարձակվել:

Փորձ # 4. Ձուն լողալ է սովորում

Փորձի համար անհրաժեշտ է՝  հում ձու, ջրով բաժակ, մի քանի ճաշի գդալ աղ: фокусы
фокусы 1. Հում ձուն գցում ենք ջրով լցված բաժակի մեջ, կտեսնեք, որ ձուն կիջնի բաժակի հատակը:
2. Ձուն հանում ենք բաժակի մեջից, բաժակի մեջ լուծում  ենք մի քանի գդալ աղ: фокусы
фокусы 3.Ձուն նորից գցում ենք բաժակի մեջ: Ձուն կսկսի լողալ վերևում: Փորձեք էլի աղ ավելացնել և նկարագրեք …. ամեն գդալ աղ ավելացնելուց հետո որտեղ է լողում ձուն:

Փորձ # 5. Ձողիկը կաթոցիչ է

Փորձի համար անհրաժեշտ է՝  հյութի ձողիկ, երկու բաժակ:
1. Բաժակները դնում ենք իրար կողք, մեկի մեջ ջուր, մյուսը՝ դատարկ:
фокусы
фокусы 2. Ձողիկը մտցնում եմ ջրով լցված բաժակի մեջ:3. Ցուցամատով սեղմում ենք ձողիկի վերևի մասը, մատը սեղմած ձողիկը տեղափոխում ենք հարևան դատարկ բաժակ:
4. Ցուցամատը վերցնում ենք ձողիկի վրայից: Ձողիկի միջի ջուրը թափվում է դատարկ բաժակի մեջ: Կարող եք փորձել մի քանի անգամ: Արդյունքում ջուրն ամբողջությամբ կտեղափոխվի դատարկ բաժակ:Այս սկզբունքով է աշխատում կաթոցիչը, որը հաստատ կլինի ձեր տան դեղատուփում: фокусы

Փորձ # 6. Անտեսանելի թանաք

Փորձի համար անրհաժեշտ է՝ կես լիմոն, բամբակ, լուցկի, ջրով բաժակ, թղթի կտոր  фокусы
фокусы 1. Լիմոնը քամում ենք, ստացված հյութի չափով ավելացնում ջուր:
2.Բամբակով փաթաթած լուցկին թրջում են ստացված հեղուկով և թղթի վրա որևէ բան գրում: фокусы
фокусы 3. Երբ  «թանաքը»  չորանա,  թուղթը մոտեցնում ենք սեղանի լամպին և տաքացնում: Թղթի վրա կերևա մեր գրած բառը:

 

Փորձ # 7. Փախչող ատամի չոփիկները

Փորձի համար անրհաժեշտ է`  ջրով աման, ութ ատամի չոփիկ, կաթոցիչ, շաքարի կտոր, աման լվանալու հեղուկ:1. Ատամի չոփիկները արևի ճառագայթների նման դասավորում ենք ջրով ամանի մեջ: фокусы
фокусы 2. Ամանի մեջտեղում գցում են շաքարի կտորը, ատամի չոփիկները սկսվում են հավաքվել մեջտեղում:
3. Շաքարի կտորը թեյի գդալի օգնությամբ դուրս ենք հանում ամանից և կաթոցիչով ամանի մեջտեղում մի քանի կաթիլ ամանի հեղուկ ենք կաթեցնում: Ատամի չոփիկները սկսում են փախչել: фокусы
фокусы Ինչու այդպես ստացվեց: Գրեք ձեր ուսումնասիրությունները:

Փորձ # 9. Գունավոր կաթ

12530960-5_4-650-6173c5f670-1484729034

Փորձի համար անհրաժեշտ է՝ կաթ, սննդային ներկանյութեր, աման լվանալու հեղուկ, ականջի փայտիկներ, ափսե:

Փորձի նկարագրությունը՝ Կաթը լցնել ափսեի մեջ, ավելացնել մի քանի կաթիլ սննդային ներկանյութ: Այնուհետև վերցնել ականջի փայտիկ, թաթախել աման լվանալու հեղուկի մեջ ու դիպչել կաթով լցված ափսեի մեջտեղին: Կաթը կսկսի շարժվել, իսկ գույները կխառնվեն:

Բացատրություն՝ Աման լվացող հեղուկը ռեակցիայի մեջ է մտնում կաթի ճարպային մոլեկուլների հետ, ինչն էլ հանգեցնում է շարժման: Ուստի, այս փորձի համար անհրաժեշտ է յուղայնություն ունեցող կաթ:

Փորձ # 10. Տնային ամպիկը

Անհրաժեշտ է՝ 3 լիտրանոց բանկա, սկուտեղ, սառույցի կտորներ:

Փորձի նկարագրությունը՝ Ապակե 3 լիտրանոց  բանկայում լցնում ենք եռացրած  կամ տաք ջուր (մոտավորապես  2,5 սմ-ով):   Բանկան փակում ենք սկուտեղով: Սկուտեղի վերևում դնում ենք մի քանի սառույցի կտոր: Բանկայի միջի օդը բարձրանալով  վեր,  սառչում  է, իսկ գոլորշին դառնում է ամպիկ:

Նյութը՝ Իվետա Ջանազյանի բլոգից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s