Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի երկաարցված օրվա տարատարիք ջոկատ
Նախագծի նպատակը
- Դդմի մասին նոր տեղեկությունների ձեռքբերում
- Դդմի օգտակար հատկություններին մասին տեղեկությունների հավաքում google որոնողական ցանցից
- Ղափամայի ծեսի նախապատրաստում և մասնակցություն
Նախագծի խնդիրները
- Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
- Լեզվամտածողության և երևակայության զարգացում
- Բառապաշարի հարստացում
- Ստեղծագործական և մեդիահմտությունների զարգացում
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
Գործունեության ձևեր
- Նախապես գրանցել, թե ինչ գիտեն դդմի մասին, նախագծի վերջում համեմատել իմացածն ու նոր ձեռք բերածը
- Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների, խնդիրների հորինում
- Paint-ով դդմային կերպարներ նկարել (ուրախ, տխուր, զարմացած և այլն)
- Դդմանկար. դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում
- Տեխնոլոգիական հմտություններ
Դդմային կերակրատեսակների` աղցանի, թխվածքաբլիթի, ղափամայի պատրաստում
Դդմագլոր խաղ. Խաղը սկսում ենք բակում: Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:
Խաղ մարզադահլիճում. Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:
Շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/
Երաժշտություն
- Ղափամայի ծիսական երգերի
- Ազգային պարերի ուսուցում
Անհրաժեշտ գործիքներ
- Նոթբուք
- Թվային ֆոտոխցիկ
- Ձայնագրիչ
- Հեռախոս
Արդյունքները կհրապարակվեն իմ ուսումնական բլոգում։