Рубрика: Մանկավարժական ճամբար

Մանկավարժական ճամբար՝ օր առաջին։

Օրը սկսվեց Արևելյան դպրոցում 5 տարեկանների հետ ընդհանուր պարապմունքով․Որից հետո  զբաղվեցինք  դասասենյակների մաքրման  և դասավորման աշխատանքներով ։

Ընդմիջումից հետո օրն  ավելի հետաքրքիր գույներով լցվեց։Անհատական, խմբային նախաձեռնություններից ընտրել էի Քոլեջի կարուձևի ուսումնաարտադրական արհեստանոցում բատիկի հանգույցի տեխնիկայով շարֆերի պատրաստումը։  Մերի Խանջյանի  օգնությամբ յուրաքանչյուրս անհատական շիֆոնե կտորների վրա հետաքրքիր գունային  համադրություններով բատիկի հանգույցների տեխնիկայով ներկեցինք։։Ընթացքը շատ հետաքրքիր էր ։ Թե ինչ ստացվեց արդյունքում,կիմանանք ներկի չորացումից հետո։ Անհամբերությամբ սպասում եմ այդ պահին։ Մեր ձեռքով պատրաստված շարֆերը կցուցադրվեն Սեբաստացու օրերին կայանալիք ցուցահանդես-վաճառքին։ 

Իսկ Մարմարյա սրահում ընդհանուր պարապմունքի ընթացքում ստորագրվեց համաձայնագիր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ԱրԱվես ՀԿ-ի միջև:Ներկա էին նաև տարբեր լրատվամիջոցների լրագրողներ։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s