Նպատակը
- խթանել ստեղծագործական և գեղագիտական զարգացումը
- տալ ինքնաճանաչման և ինքնադրսևորվելու հնարավորություն
- աշխատասիրության դաստիարակում
Սովորողներն իրենք իրենց ձեռքերով կտրում են,սոսնձում ,փակցնում,ընտրում համապատասխան ֆոն իրենց աշխատանքի համար,իմպրովիզացիաներ անում։
Ընթացքը
Արևածաղիկի թերթիկներ ստանալու համար գունավոր(դեղին)թուղթը ծալում ենք մի քանի շերտով,որից հետո նկարում ենք թերթիկի տեսք և կտրում։
- Վերցնում ենք ստվարաթուղթ և շրջանաձև կտրում։
- Պատրաստի թերթիկները շրջանաձև դասավորելով սոսնձում ենք ստվարաթղթին
- Այնուհետև ստվարաթղթից կտրում ենք ցողուն և ներկում ջրաներկով։
- Ընտրում ենք մեզ ցանկալի գունավոր ստվարաթուղթ և արևածաղիկի պատրաստի գլխիկը և ցողունը փակցնում վրան։
- Գունավոր կանաչ թղթից ստանում ենք տերևներ և փակցնում ցողունին։
- Հաջորդ քայլը բնական արևածաղիկները սիլիկոնե ատրճանակի միջոցով սիլիկոնում և փակցնում ենք գլխիկի կենտրոնական հատվածին։ Ստացվում է գեղեցիկ ձեռքի աշխատանք։ Արդյունքը կներկայացվի բլոգում ֆոտոպատումների միջոցով
Արդյունքը հղումներով
Աշնանային գույներով։